Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՊԱՐԶԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հունիսի 2023 թվականի N 922-Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման պարզեցված կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի ապրիլի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Խաչատրյան

 

2023 թ. հունիսի 8

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2023 թվականի հունիսի 8-ի

N 922-Ն որոշման

 

ՊԱՐԶԵՑՎԱԾ ԿԱՐԳ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց` հարկային մարմնում պարզեցված հաշվառման կանգնելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգը վերաբերում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այն ֆիզիկական անձանց, որոնք «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան համարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ:

3. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում պարզեցված հաշվառման համար անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ֆիզիկական անձանց հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի անձնական գրասենյակից ներկայացվում է «Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման» դիմում (այսուհետ` դիմում)` համաձայն սույն կարգին կից ձևի:

4. Դիմումը ներկայացնելուց հետո հարկային մարմնի տեղեկատվական համակարգը դիմողին մեկ աշխատանքային օրվա ընթացքում շնորհում է հարկ վճարողի հաշվառման համար (այսուհետ` ՀՎՀՀ):

5. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը դիմում չի ներկայացնում ՀՎՀՀ ունենալու դեպքում և անձնական գրասենյակ էջում ցուցադրվում է ֆիզիկական անձի ՀՎՀՀ-ն:

 

Ձև

 

ԴԻՄՈՒՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը _______________________

___________________________________________________________________________

2. Ֆիզիկական անձի հաշվառման վայրը _____________________________________

___________________________________________________________________________

3. Ֆիզիկական անձի հեռախոսահամարը ______________________________________

4. Ֆիզիկական անձի անձնագրային տվյալները, ՀԾՀ-ն ________________________

5. Դիմումի ներկայացման ամսաթիվը _______________________________________

 

Պաշտոնական հրապարակման օրը` 8 հունիսի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.06.2023
N 922-Ն
Որոշում