Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0030.160101

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հունվարի 2001 թվականի N 30

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) աջակցությամբ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության ծրագրի մշակման աշխատանքները համակարգելու նպատակով`

1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով հետևյալ կազմով`

 

i

    Ս. Ավետիսյան       - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ

                         (հանձնաժողովի նախագահ)

    Ա. Զիրոյան         - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ

    Ա. Մարգարյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային

                         կառավարման և տեղական ինքնակառավարման

                         վարչության պետի տեղակալ

    Ռ. Դավթյան         - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարության

                         միկրոտնտեսական ծրագրերի գլխավոր վարչության պետ

    Ա. Մինասյան        - ՀՀ սոցիալական ապահովության նախարարի խորհրդական

    Հ. Սահակյան        - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի

                         պետական կոմիտեի միջազգային համագործակցության և

                         անշարժ գույքի կադաստրային ծրագրերի իրականացման

                         վարչության պետ  

    Գ. Քոչարյան        - ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարարության

                         առևտրի և տարածքային զարգացման վարչության պետ

    Է. Փանոյան         - ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային

                         տնտեսական համագործակցության վարչության պետ

(կազմը փոփ. 04.03.02 թիվ 105 որոշում)

2. Միջգերատեսչական հանձնաժողովին` մինչև 2001 թվականի նոյեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության ծրագրի վերաբերյալ:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը խորհրդատվական հիմունքներով մասնակցել միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
16.01.2001
N 30
Որոշում