041.0036.170101
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
17 հունվարի 2001 թվականի N 36
ՆԱՏՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԼՈՐԴ ՋՈՐՋ ՌՈԲԵՐԹՍՈՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար լորդ Ջորջ Ռոբերթսոնի և նրան ուղեկցող անձանց (10 մարդ) 2001 թվականի հունվարի 15-16-ը Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայությանը` նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին`
ա) պատվիրակության անդամներին (10 մարդ) տեղավորել Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տանը, ապահովել նրանց սնունդը.
բ) պատվիրակության սպասարկման համար հատկացնել 1 «Չայկա», 3 «Վոլգա» մակնիշների, 1 բեռնատար ավտոմեքենաներ և 1 միկրոավտոբուս:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տանը տեղադրել միջազգային կապի միջոցներ, գրասենյակային սարքեր և պիտույք:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել հյուրերին սպասարկող հատուկ ինքնաթիռի ընդունումը, կայանումը, լցավորումը, ճանապարհումը, պատվիրակության և ինքնաթիռի անձնակազմի ընդունումն ու ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում:
5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` հյուրերի ընդունելության և ճանապարհման ընթացքում ապահովել զինվորական պատվո պահակախմբի առկայությունը:
6. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` ուղեկցության համար հատկացնել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր, ինչպես նաև դիմավորման և ճանապարհման համար` 5 մոտոցիկլիստ:
7. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում, հատկացնել անվտանգության ծառայության անձնակազմ:
8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` պատվիրակության (10 մարդ) Հայաստանում գտնվելու ընթացքում կեցության, սննդի, փոխադրամիջոցների, ճաշկերույթի և հուշանվերների հետ կապված ծախսերը (2070962 դրամի սահմաններում) կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվությունների: