Սեղմել Esc փակելու համար:
ՓԱՐԻԶԻ ՊԱՎԻՅՈՆ ԴԵԶԱՂ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ԺԱՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՓԱՐԻԶԻ ՊԱՎԻՅՈՆ ԴԵԶԱՂ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0051.240101

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 հունվարի 2001 թվականի N 51

 

ՓԱՐԻԶԻ ՊԱՎԻՅՈՆ ԴԵԶԱՂ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը` Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության շրջանակներում 2001 թվականի փետրվարի 6-ից մինչև մայիսի 14-ը Փարիզի Պավիյոն դեզաղ (Pavillion des arts) թանգարանում կազմակերպել և անցկացնել «Անի` հազարամյա մայրաքաղաք» խորագրով ժամանակավոր ցուցահանդես և հաստատել ժամանակավոր արտահանվող ցուցանմուշների ցանկը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին (Մատենադարան)` «Անի` հազարամյա մայրաքաղաք» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսի կազմակերպման նպատակով Մատենադարանից 17 ձեռագիր 2001 թվականի հունվարի 25-ից մայիսի 17-ը սահմանված կարգով ժամանակավորապես հանձնել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության Հայաստանի պատմության պետական թանգարանին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` աջակցել «Անի` հազարամյա մայրաքաղաք» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսի կազմակերպմանն ու անցկացմանը:

4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը` «Անի` հազարամյա մայրաքաղաք» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսի ցուցանմուշների զննումը` արտահանման և ներմուծման ժամանակ, կատարել Հայաստանի պատմության պետական թանգարանում` Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության հայտերին համապատասխան:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել նշված ժամանակավոր ցուցահանդեսի ցուցանմուշների արտահանումը Փարիզ` 2001 թվականի հունվարի 25-ին` Երևան- Փարիզ չվերթով և ներմուծումը Երևան` 2001 թվականի մայիսի 17-ին` Փարիզ- Երևան չվերթով:

6. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` ապահովել նշված ժամանակավոր ցուցահանդեսի ցուցանմուշների փոխադրումը Հայաստանի պատմության պետական թանգարան ու Երևանի «Զվարթնոց» օդանավակայան և վերադարձը` Հայաստանի պատմության պետական թանգարան ու Մատենադարան:

7. Ընդունել ի գիտություն, որ «Անի` հազարամյա մայրաքաղաք» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսի կազմակերպման հետ կապված ծախսերը և ժամանակավոր արտահանվող ցուցանմուշների ապահովագրությունն իրականացնում է հրավիրող կողմը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
24.01.2001
N 51
Որոշում