Սեղմել Esc փակելու համար:
Զ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻ, Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, Ա. ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Զ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻ, Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԵՎ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱ ...

 

 

041.0061.260101

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հունվարի 2001 թվականի N 61

 

Զ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻ, Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԵՎ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Գյուղատնտեսության բնագավառում երկկողմ համագործակցությունը խորացնելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում երաշտի հետևանքները վերացնելու հետ կապված հարցերի շուրջ բանակցություններ վարելու նպատակով 2001 թվականի հունվարի 27-30-ը Սիրիայի Արաբական Հանրապետություն գործուղել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Զավեն Գևորգյանին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի գլխավոր խորհրդական - աշխատակազմի ղեկավար Ալբերտ Հարությունյանին, նույն նախարարության գյուղատնտեսական արտադրության զարգացման գլխավոր վարչության պետ Ալֆրեդ Խաչատրյանին և արտաքին կապերի վարչության պետ Անդրանիկ Պետրոսյանին:

2. Զ. Գևորգյանի, Ա. Հարությունյանի, Ա. Խաչատրյանի և Ա. Պետրոսյանի Սիրիայի Արաբական Հանրապետություն գործուղման հետ կապված ճանապարհածախսը վճարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Զ. Գևորգյանի, Ա. Հարությունյանի, Ա. Խաչատրյանի և Ա. Պետրոսյանի Սիրիայի Արաբական Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
26.01.2001
N 61
Որոշում