Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿ ...

 

 

040.0067.290101

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«29» հունվարի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հունվարի 2001 թվականի N 67

 

i

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետին և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 138-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վաղաժամկետ դադարեցնել Կոտայքի մարզի Չարենցավանի քաղաքային համայնքի ղեկավար Կովալենկո Շահգելդյանի լիազորությունները:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Կոտայքի մարզի Չարենցավանի քաղաքային համայնքի ընտրատարածքում անցկացնել գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Կոտայքի մարզի Չարենցավանի քաղաքային համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 571340 դրամ` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Կոտայքի մարզի Չարենցավանի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն հավելվածի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 29-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 2001 թվականի

հունվարի 29-ի N 67 որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

տեղամասային ընտրական հանձնաժողովի ծախսերի` կապված

Կոտայքի մարզի Չարենցավանի քաղաքային համայնքի ղեկավարի

արտահերթ ընտրության նախապատրաստման ու անցկացման հետ

 

_________________________________________________________________

     NN                        Ծախսերը                       Գումարը

     ը/կ                                                     (դրամ)

_________________________________________________________________

      1.  Աշխատանքի վարձատրության ֆոնդ                        30000       

 

այդ թվում`

 

          տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,         30000

          նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ

 

      2.  Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ         15000

 

      3.  Կապի ծառայության վճարներ                             1000

 

      4.  Տրանսպորտի ծառայության վճարներ                       5000

 

      5.  Գրասենյակային ծախսեր                                 1000

         ____________________________________________________________

               ընդամենը                                       52000

 

          9 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր      468000

          (9 x 52000)`

 

          Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր         103340

          (19684 ընտրող + 19684 x 0,05) x 5 դրամ

         ____________________________________________________________

               Ընդամենը                                      571340

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.01.2001
N 67
Որոշում