Սեղմել Esc փակելու համար:
ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0072.310101

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«31» հունվարի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 հունվարի 2001 թվականի N 72

 

ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Դը Հալո Թրաստ» (The Halo Trust) բարեգործական կազմակերպությանը Հայաստանի Հանրապետություն ներմուծել և Հայաստանի Հանրապետությունից Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն արտահանել ականորսիչներ (6 հատ), ականորսիչների բոնակներ (6 հատ), ուժակուտակիչների բոնակներ (10 հատ), «Զգույշ, ականներ են» ցուցանակներ (1000 հատ), ամրակներ, ճոպանների հավաքածու:

2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` ապահովել նշված ապրանքների անվտանգությունը Հայաստանի Հանրապետություն ներմուծման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն արտահանման ընթացքում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 31-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.01.2001
N 72
Որոշում