Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԴԵՐԵԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԴԵՐԵԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ...

 

 

040.0073.310101

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«31» հունվարի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 հունվարի 2001 թվականի N 73

 

i

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԴԵՐԵԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետին և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 138-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վաղաժամկետ դադարեցնել Արագածոտնի մարզի Դերեկի գյուղական համայնքի ղեկավար Ռուստամ Համեյանի լիազորությունները:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Արագածոտնի մարզի Դերեկի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Արագածոտնի մարզի Դերեկի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 53635 դրամ` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Արագածոտնի մարզի Դերեկի տեղամասային ընտրական հանձնաժողովի ֆինանսավորումը կատարել նախահաշվային համապատասխան` համաձայն հավելվածի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 31-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 2001 թ.

հունվարի 31-ի N 73 որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

տեղամասային ընտրական հանձնաժողովի ծախսերի` կապված

Արագածոտնի մարզի Դերեկի գյուղական համայնքի ղեկավարի

արտահերթ ընտրության նախապատրաստման ու անցկացման հետ

________________________________________________________________

NN             Ծախսերը                                  Գումարը

ը/կ                                                      (դրամ)

________________________________________________________________

 1.  Աշխատանքի վարձատրության ֆոնդ`                      30000

        այդ թվում`

տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,

     նախագահի տեղակալի և  քարտուղարի աշխատավարձ         30000

 2.  Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ        15000

 3.  Կապի ծառայության վճարներ                            1000

 4.  Տրանսպորտի ծառայության վճարներ                      5000

 5.  Գրասենյակային ծախսեր                                1000

___________________________________________________________

        ընդամենը                                        52000

 

Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր

     (311 ընտրող + 311 x 0,05) x 5 դրամ                  1635

___________________________________________________________

        Ընդամենը                                        53635

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.01.2001
N 73
Որոշում