040.0075.310101
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«31» հունվարի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 հունվարի 2001 թվականի N 75
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՊԱԹԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով մանկական պաթանատոմիական ծառայության գործունեության առանձնահատկություններն ու նշանակությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության «Հանրապետական մանկական պաթանատոմիական կենտրոն» պետական հիմնարկ:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը`
ա) «Հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերից 934620 դրամ արժողությամբ բաժնետոմսերը վաճառել «Հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությանը:
Սահմանել, որ «Հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը վաճառվող բաժնետոմսերի դիմաց վճարում է իրեն պատկանող 934620 դրամի հաշվեկշռային արժեք ունեցող գույքով (Երևանի Մամիկոնյանց փողոցի N 30 հասցեում գտնվող պաթանատոմիական ծառայության շենքը և այլ գույք).
բ) «Հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության կողմից վաճառվող բաժնետոմսերի ձեռքբերումից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը և մարել ձեռք բերված բաժնետոմսերը.
գ) 934620 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող Երևանի Մամիկոնյանց փողոցի N 30 հասցեում գտնվող պաթանատոմիական ծառայության շենքը և այլ գույքը հանձնել «Հանրապետական մանկական պաթանատոմիական կենտրոն» պետական հիմնարկի տնօրինությանը.
դ) երկամսյա ժամկետում հաստատել «Հանրապետական մանկական պաթանատոմիական կենտրոն» պետական հիմնարկի կանոնադրությունը և ապահովել նշված շենքի և այլ գույքի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 31-ից: