Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՊՐԱՆՔԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՊՐԱՆՔԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0083.020201

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 փետրվարի 2001 թվականի N 83

 

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՊՐԱՆՔԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության արտաքին տնտեսական կապերի հետագա ընդլայնման նպատակով Ապրանքարտադրողների միջազգային միության «Նոր պայմաններում տնտեսական` համագործակցության ուղիները. Հայաստանը որպես առևտրատնտեսական համագործակցության կամուրջ» խորագրով համաժողովը 2001 թվականին Երևանում անցկացնելու կապակցությամբ`

 

1. Ստեղծել կազմակերպչական հանձնաժողով հետևյալ կազմով`

 

    Դ. Զադոյան                 - ՀՀ արտադրական ենթակառուցվածքների

                                 գործունեությունը համակարգող նախարար

                                 (հանձնաժողովի նախագահ)

    Զ. Գևորգյան                - ՀՀ գյուղատնտեսության նախարար

    Ե. Զախարյան                - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարար

    Կ. Ճշմարիտյան              - ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարար

    Ֆ. Սարգսյան                - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի

                                 պրեզիդենտ

    Լ. Մկրտչյան                - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

    Վ. Սաֆարյան                - Հայրենական ապրանքարտադրողների միության

                                 նախագահ (հանձնաժողովի նախագահի տեղակալ,

                                 համաձայնությամբ)

    Ն. Հայրապետյան             - Հայրենական ապրանքարտադրողների միության

                                 քարտուղար (հանձնաժողովի քարտուղար,

                                 համաձայնությամբ)

 

2. Կազմակերպչական հանձնաժողովին`

ա) համաժողովի անցկացման ժամկետը Ապրանքարտադրողների միջազգային միության գործադիր կոմիտեի հետ համաձայնեցնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում հաստատել համաժողովի անցկացման միջոցառումների ծրագիրը և դրա համաձայն ապահովել համաժողովի անցկացումը.

բ) համաժողովի անցկացման աշխատանքները պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ` դրանում ընդգրկելով համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների, գիտական, արդյունաբերական ու գործարար շրջանակների ներկայացուցիչների:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` Հայրենական ապրանքարտադրողների միության հայտի համաձայն Ապրանքարտադրողների միջազգային համաժողովի օտարերկրյա մասնակիցներին սահմանված կարգով տրամադրել Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագրեր (անվճար):

4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` ուղեկցության համար հատկացնել ճանապարհային ոստիկանության անձնակազմեր:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` լուսաբանել համաժողովի աշխատանքները:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
02.02.2001
N 83
Որոշում