Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 օգոստոսի 2023 թվականի N 1321-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ, 72-րդ հոդվածի 1-ին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի` ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը և չափերը սահմանելու մասին» N 1419-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

i

1) վերնագիրը «ՀԱՄԱԿԱՐԳԻ» բառից հետո լրացնել «ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՈՒ ՀԱՏՈՒԿ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ» բառերով.

i

2) 1-ին կետը «համակարգի» բառից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ու հատուկ ստորաբաժանումների» բառերով.

i

3) 2-րդ կետը «նախարարություն» բառից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն» բառերով.

4) հավելվածում`

i

ա. վերնագիրը «ՀԱՄԱԿԱՐԳԻ» բառից հետո լրացնել «ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՈՒ ՀԱՏՈՒԿ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ» բառերով,

i

բ. 1-ին կետը «համակարգի» բառից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ու հատուկ ստորաբաժանումների» բառերով,

i

գ. 5-րդ և 29-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության» բառերը փոխարինել «համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության» բառերով,

i

դ. 7-րդ կետի 2-րդ ենթակետում «սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանման կողմից տրված` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի» բառերը փոխարինել «կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանման կողմից տրված` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հատուկ ստորաբաժանումների» բառերով,

i

ե. 13-րդ կետում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը» բառերը փոխարինել «համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը» բառերը` «համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը» բառերով,

i

զ. 15-րդ կետը «նախարարություն» բառից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն» բառերով,

i

է. 16-րդ կետում «նախարարությունն ստացված ամփոփ ցուցակների հիման վրա կազմում է» բառերը փոխարինել «նախարարությունը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն ստացված ամփոփ ցուցակների հիման վրա կազմում են» բառերով,

i

ը. 17-րդ կետում «հրամանով ստեղծված` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի» բառերը փոխարինել «և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամաններով ստեղծված` համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության» բառերով,

i

թ. 18-րդ կետի 4-րդ ենթակետը, 24-րդ և 25-րդ կետերը «նախարարի» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի» բառերով,

i

ժ. 26-րդ կետում «N 8 ձևի» բառերը փոխարինել «N 8 կամ N 9 ձևերի» բառերով,

i

ժա. 30-րդ կետը «նախարարություն» և «նախարարությունը» բառերից հետո լրացնել համապատասխանաբար «կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն» և «կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը» բառերով,

i

ժբ. 32-րդ կետը «նախարարությանը» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը» բառերով,

i

ժգ. N 7 ձևում «ՀՀ պաշտպանության նախարարությունը, ի դեմս ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի» բառերը փոխարինել «ՀՀ պաշտպանության նախարարությունը կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ի դեմս ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայության» բառերով, իսկ «նախարարություն» և «Նախարարություն» բառերը և համապատասխան հոլովաձևերը` «համապատասխան մարմին» և «Համապատասխան մարմին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,

ժդ. լրացնել նոր` N 9 ձևով` համաձայն հավելվածի:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

i

3. Սույն որոշման գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելու պահին և դրանից հետո Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի N 1419-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի պահանջներին բավարարող` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ու հատուկ ստորաբաժանումների նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների վրա:

 

Հավելված

ՀՀ կառավարության

2023 թվականի օգոստոսի 3-ի

N 1321-Ն որոշման

 

Ձև N 9

 

Զինանշան

 

ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ

 

N _____ - __________________

                         սերիա         համար

 

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

    անուն, ազգանուն, հայրանուն          ծննդյան օր, ամիս, տարի

 

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

    ծննդյան վայրը        անձնագրի կամ նույնականացման քարտի սերիան, համարը

 

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

     հասանելիք բնակարանի                      տրամադրվող աջակցության

     սենյակների թիվը տառերով                  չափը թվերով և  տառերով

 

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

   վկայագրի տրամադրման ամսաթիվը           վկայագրի միջոցով բնակարանի

                                          (բնակելի տան) ձեռքբերման ժամկետը

 

Հայաստանի Հանրապետության ազգային

անվտանգության ծառայության տնօրեն _____________________________________

ստորագրություն, ազգանուն

 

Կ. Տ.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 3 օգոստոսի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.08.2023
N 1321-Ն
Որոշում