(ուժը կորցրել է 02.07.2026թ` 26.05.2026 թիվ 42-Ն հրաման)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
26 հուլիսի 2023 թվականի N 37-Ն
«ՍՊՈՐՏԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆԸ ԵՎ ՀԱՂՈՐԴՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՍԿ N 3.1.1-001-23 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել` «Սպորտային վնասվածքների հաշվառմանը և հաղորդմանը ներկայացվող պահանջներ» ՍԿ N 3.1.1-001-23 սանիտարական կանոնները` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարարի
2023 թվականի հուլիսի 26-ի
թիվ 37-Ն հրամանի
«ՍՊՈՐՏԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆԸ ԵՎ ՀԱՂՈՐԴՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՍԿ N 3.1.1-001-23 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ
i
1. Սույն սանիտարական կանոնները նախատեսված են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, մարզաձևերի ազգային ֆեդերացիաների, այլ մարզական հասարակական կազմակերպությունների, միությունների, ընկերությունների և ակումբների, Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի, պրոֆեսիոնալ մարզական կազմակերպությունների (լիգաներ, ակումբներ, թիմեր), Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի, Հայկական ազգային սուրդլիմպիկ կոմիտեի, օլիմպիական հերթափոխի քոլեջների, բոլոր մանկապատանեկան մարզական կազմակերպությունների` մանկապատանեկան մարզադպրոցների, մանկապատանեկան մարզական տեխնիկական դպրոցների, օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցների (այսուհետ` մարզադպրոց), ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ` բժշկական կազմակերպություն) բուժաշխատողների համար:
(1-ին կետը փոփ. 07.12.2023 թիվ 67-Ն հրաման)
2. Սույն սանիտարական կանոններով սահմանվում են սպորտային վնասվածքների դեպքերի հաղորդմանը և հաշվառմանը ներկայացվող պահանջներ:
2. ՍՊՈՐՏԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՈՒՄ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄ
3. Սպորտային վնասվածքը ցանկացած մարմնական վնասվածքն է, որն առաջացել է սպորտի, մարզական գործունեության կամ մարզվելու ժամանակ:
4. Սպորտային վնասվածքի դեպքի մասին մարզադպրոցը կամ բժշկական կազմակերպությունը, որտեղ դիմել է պացիենտը, անմիջապես էլեկտրոնային ձևաչափով կամ հեռախոսով շտապ հաղորդում է Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` Ազգային կենտրոն) տարածքային մասնաճյուղ, այնուհետև 24 ժամվա ընթացքում տեղեկատվություն է ներկայացնում Ազգային կենտրոնին` սպորտային վնասվածքի դեպքի մասին շտապ հաղորդման քարտի ձևաչափով, համաձայն սույն սանիտարական կանոնների Ձև 1-ի:
5. Ազգային կենտրոն հաղորդման ենթակա են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 871-Ն հրամանով սահմանված ստորև ցանկով ներկայացված սպորտային վնասվածքի հետևյալ դեպքերը.
1) S00-S09 Գլխի վնասվածքներ
2) S10-S19 Պարանոցի վնասվածքներ
3) S20-S29 Կրծքավանդակի վնասվածքներ
4) S30-S39 Որովայնի, մեջքի ստորին մասի, ողնաշարի գոտկային հատվածի և կոնքի վնասվածքներ
5) S40-S49 Ուսագոտու և բազկի վնասվածքներ
6) S50-S99 Արմունկի և նախաբազկի վնասվածքներ
7) S60-S69 Դաստակի և նախադաստակի վնասվածքներ
8) S70-S79 Կոնքազդրային հոդի և ազդրի վնասվածքներ
9) S80-S89 Ծնկի և սրունքի վնասվածքներ
10) S90-S99 Սրունք-թաթային հոդի և ոտնաթաթի վնասվածքներ
11) T00-T07 Մարմնի մի քանի (բազմակի) շրջանների վնասվածքներ
12) T08-T14 Իրանի, վերջույթի չճշտված մասի կամ մարմնի չճշտված շրջանի վնասվածքներ
13) T15-T19 Բնական անցքերով օտար մարմնի ներթափանցման հետևանքներ
14) T20-T32 Ջերմային և քիմիական այրվածքներ
15) T20-T25 Մարմնի արտաքին մակերեսի ճշտված տեղամասի ջերմային և քիմիական այրվածքներ
16) T26-T28 Աչքի և ներքին օրգանների ջերմային և քիմիական այրվածքներ
17) T29-T32 Մարմնի բազմակի և ճշտված շրջանների ջերմային և քիմիական այրվածքներ
18) T33-T35 Ցրտահարություն
19) T36-T50 Թունավորում դեղամիջոցից, դեղորայքից և կենսաբանական նյութերից
20) T51-T65 Առավելապես ոչ բժշկական նշանակությամբ նյութերի թունավոր ազդեցություն
21) T66-T78 Արտաքին պատճառների ազդեցության այլ և չճշտված հետևանքներ
22) T79-T79 Վնասվածքի որոշ վաղ բարդություններ
23) T80-T88 Վիրաբուժական և թերապևտիկ միջամտությունների բարդություններ` այլ դասերում չդասակարգված
24) T90-T98 Վնասվածքների, թունավորումների և արտաքին այլ պատճառների ազդեցության հետևանքներ:
6. Սպորտային վնասվածքների դեպքերն անհատապես հաշվառվում են «Սպորտային վնասվածքների դեպքերի հաշվառման մատյան»-ում` համաձայն սույն սանիտարական կանոնների Ձև 2-ի:
i
7. Սպորտային վնասվածքների համաճարակաբանական դիտարկման մեթոդական ուղեցույցը սահմանվում է առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից:
(7-րդ կետը լրաց. 07.12.2023 թիվ 67-Ն հրաման)
Ձև 1
ՔԱՐՏ
ՍՊՈՐՏԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔԻ ԴԵՊՔԻ ՄԱՍԻՆ ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴՄԱՆ
1. Շտապ հաղորդում ուղարկող կազմակերպության անվանում__________________
__________________________________________________________________________
2. Պացիենտի անունը, ազգանունը, հայրանունը, հեռախոսի համարը
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
3. Սեռը [] արական [] իգական
4. Տարիքը __________________________________________________
5. Բնակության վայրը __________________________________________________
__________________________________________________________________________
6. Մարզադպրոցի անվանումը_____________________________________________
__________________________________________________________________________
7. Նախնական ախտորոշումը _____________________________________________
8. Սպորտաձևը________________________________________________________
9. Ուսումնամարզական խմբի պատկանելիությունը.
[] նախապատրաստական խումբ [] ուսումնամարզական խումբ (1-2 տարվա, 3-4
տարվա)
[] սպորտային կատարելագործման խումբ [] հավաքական թիմի անդամ [] այլ (նշել)_______________________________
10. Տվյալ մարզումը կամ մրցումը անցկացվե՞լ է մարզչի կամ մրցավարի ներկայությամբ.
[] այո [] ոչ
11. Վնասվածքի ստացման օր, ամիս, տարեթիվ.
__________________________________________
12. Առաջին բժշկական օգնության և սպասարկման օր, ամիս, տարեթիվ.
__________________________________________
13. Առաջին բժշկական օգնության և սպասարկման վայր.
[] բժշկական օգնությունը և սպասարկումը ցուցաբերվել է տեղում մարզադպրոցի բուժաշխատողի կողմից
[] բժշկական օգնությունը և սպասարկումը ցուցաբերվել է շտապ բժշկական օգնության կողմից
[] բժշկական օգնությունը և սպասարկումը ցուցաբերվել է բժշկական կազմակերպության կողմից
14. Պատահարի ամփոփ նկարագիրը.
__________________________________________________________________________
15. Վնասվածքի տեղակայումը.
[] գլուխ, դեմք [] վերին վերջույթներ [] կոճ [] ծունկ [] ազդր
[] ուս [] իրան [] սրունք [] ձեռք/դաստակ [] ոտնաթաթ
[] արմունկ [] պարանոց [] այլ (նշել)
____________________________________
16. Վնասվածքի բնույթը.
[] կոտրվածք [] գերձգում [] բաց վերք [] սալջարդ
[] այրվածք [] ցնցում [] այլ (նշել) ______________________________
17. Վնասվածքի ելքը.
[] անմիջապես վերադարձել է մարզական պարապմունքի [] ստացել բուժում ամբուլատոր պայմաններում [] ստացել է բուժում ստացիոնարի պայմաններում
[] այլ (նշել) _____________________________________________
18. Հաղորդումն ուղարկողի անունը, ազգանունը հեռախոսահամարը.
__________________________________________________________________________
Ձև 2
ՄԱՏՅԱՆ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
Սկիզբ _______20_____թ. Ավարտ______20_____թ.
._________________________________________________________________________.
|Հ/Հ|Անուն,|Տարիք|Մարզա-|Ուսում-|Վնաս-|Առաջին |Վնաս- |Նախնա-|Հոսպի-|Շտապ |
| |ազգա- | |ձև |նամար- |վածքը|բուժօգ-|վածք |կան |տալաց-|հաղորդ|
| |նուն, | | |զական |ստա- |նու- |ստա- |ախտո- |վել է,|ման |
| |հայրա-| | |խումբ |նալու|թյուն |նալու |րոշում|թե՞ |ամսա- |
| |նուն | | | |ամսա-|ստա- |հանգա-| |ոչ |թիվ |
| | | | | |թիվը |նալու |մանքը | | | |
| | | | | | |ամսա- | | | | |
| | | | | | |թիվը և | | | | |
| | | | | | |վայրը | | | | |
|___|______|_____|______|_______|_____|_______|______|______|______|______|
._________________________________________________________________________.
Պաշտոնական հրապարակման օրը` 3 օգոստոսի 2023 թվական: