050.0017.230101
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
23 հունվարի 2001 թվականի թիվ 17
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «զ» կետով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կանոնադրության 8-րդ գլխի 23-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամների ֆունկցիոնալ պարտականությունների բաշխումն իրականացնել ըստ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության հետևյալ ոլորտների.
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի
նախագահ և նախագահի տեղակալ.
- Տեղեկատվության և տեխնիկական միջոցների պաշտպանության, իրավաբանական, գործերի կառավարչության, հաշվապահական հաշվառման, տեղեկատվական աշխատանքների կոորդինացում:
Ա. Ավետիսյան.
- Էմիսիոն գործառնությունների, բանկային օրենսդրության մշակման աշխատանքների կոորդինացում, Հայաստանի Հանրապետության կառավարությունում օրենսդրական և ենթաօրենսդրական հարցերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դիրքորոշման ձևավորում, Միջպետական բանկում Հայաստանի շահերի ներկայացում, Գյումրիի ֆոնդային բորսայի հետ աշխատանքների կոորդինացում:
Ա. Նորեկյան.
- ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության մշակման կոորդինացում, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հաշվետվությունների, տեղեկատվության և վիճակագրության նախապատրաստում:
Հ. Սուվարյան.
- Հաշվարկների, բանկային տեխնոլոգիաների զարգացման աշխատանքների կոորդինացում:
Ա. Ջավադյան.
- Բանկային վերահսկողություն, Սևծովյան առևտրի և զարգացման բանկում Հայաստանի շահերի ներկայացում:
Վ. Գաբրիելյան.
- Ֆինանսական գործառնություններ, անձնակազմի կառավարում և արտաքին կապեր, մակրոտնտեսական և բանկային հետազոտություններ:
(1-ին կետը փոփ. 13.09.01 թիվ 236 որոշում)
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի բացակա անդամին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի կարգադրությամբ փոխարինում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի մեկ այլ անդամ:
3. Սույն որոշման ընդունման պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի հունիսի 1-ի թիվ 49 և 1999 թվականի դեկտեմբերի 1-ի թիվ 70 արձանագրային որոշումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: