Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏ ...

 

 

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ               ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ            ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ

            ՆԱԽԱԳԱՀ

 

    2023 թվականի հուլիսի 13-ի              2023 թվականի հուլիսի 27-ի

            N 722-Ն                                N 255-Ն

 

ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի N 178-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 66-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի մարտի 17-ի N 178-Ն և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2018 թվականի մարտի 19-ի N 66-Ն «Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը հաստատելու մասին» համատեղ հրամանի N 1 հավելվածով հաստատված`

1) Ձևի «ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ» աղյուսակում 5-րդ տողից հետո լրացնել 6-րդ տող` հետևյալ բովանդակությամբ.

 

 

._________________________________________________________________________.

|6. Հիդրո- |      |      |      |      |      |      |      |      |      |

|էներգետիկ |      |      |      |      |      |      |      |      |      |

|նպատակով  |      |      |      |      |      |      |      |      |      |

._________________________________________________________________________.

«.

 

2) «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ» 13-րդ կետի 1-ին ենթակետի 1-ին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Օրենսգրքի 214-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքում [8.2] սյունակում լրացվում է ջրօգտագործման թույլտվությունով սահմանված ջրօգտագործման ծավալը` հաշվարկված եռամսյակի համար:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

 

    Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ                            Հ. ՍԻՄԻԴՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 3 օգոստոսի 2023 թվական:

 

 

pin
Շրջակա միջավայրի /Բնապահպանության
13.07.2023
N 722-Ն
Համատեղ հրաման