ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 օգոստոսի 2023 թվականի N 1341-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ՍՆԴԻԿԻ ՀԱՎԵԼԻՉՈՎ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սնդիկի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 47-րդ հոդվածի, 7-րդ հավելվածի X բաժնի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը, որոնց արտահանումը Հայաստանի Հանրապետությունից և ներմուծումը Հայաստանի Հանրապետություն արգելվում է վեց ամիս ժամկետով` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված արգելքը չի տարածվում`
1) սնդիկի հավելիչով այն արտադրանքի (ապրանքների) վրա, որոնց մաքսային ընթացակարգով ձևակերպման ժամանակ առկա է ներմուծողի կամ արտահանողի կողմից կազմված և հաստատված գրավոր հայտարարագիրը` քաղաքացիական պաշտպանության, ռազմական, հետազոտությունների (այդ թվում` բժշկական), սարքերի չափաբերման և որպես չափանմուշ (էտալոն) օգտագործման նպատակով արտադրանքի անհրաժեշտության վերաբերյալ.
2) «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների վրա:
3. Սույն որոշման կարգավորման շրջանակներում, սույն որոշման հավելվածով սահմանված արտադրանքի ցանկի 3-րդ կետում նշված արտադրանքը համարվում է սնդիկային, եթե այն հայտարարատուի կողմից մաքսային հայտարարագրի համապատասխան դաշտում հայտարարագրվել է որպես սնդիկ պարունակող արտադրանք կամ այդ արտադրանքի մաքսային հսկողության արդյունքում (այդ թվում` տեղեկատվական բաց աղբյուրների օգտագործմամբ) պարզվել է, որ այն հանդիսանում է հեղուկ սնդիկով աշխատող չափման միջոց (սարք) կամ այդ արտադրանքում առկա են հեղուկ սնդիկով լցված մասեր կամ դրանց մակնշվածքում, փաթեթավորման վրա կամ արտադրանքն ուղեկցող փաստաթղթերում առկա են տվյալներ` արտադրանքում սնդիկի պարունակության վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սահմանված կարգով ծանուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն որոշման 1-ին կետով սահմանված արտադրանքի արտահանման և ներմուծման ժամանակավոր արգելքի մասին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է վեց ամիս ժամկետով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. օգոստոսի 11
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2023 թվականի օգոստոսի 11-ի
N 1341-Ն որոշման
ՑԱՆԿ
ՍՆԴԻԿԻ ՀԱՎԵԼԻՉՈՎ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ՈՐՈՆՑ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՐԳԵԼՎԱԾ Է
._____________________________________________________________________.
|NN | Արտադրանքի անվանումը |Ծածկագիրն ըստ |
|ը/կ| |ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի |
|___|_______________________________________________|_________________|
|1. |Առաջնային տարրեր և առաջնային մարտկոցներ` |8506 30 000 0 |
| |սնդիկ-օքսիդային | |
|___|_______________________________________________|_________________|
|2. |Սնդիկային լամպեր |8539 32 200 1 |
|___|_______________________________________________|_________________|
|3. |Սնդիկային, ոչ էլեկտրոնային չափման միջոցներ |9025 80 200 0-ից,|
| |(սարքեր)` |9025 80 800 0-ից,|
| |բարոմետրեր (մթնոլորտային ճնշաչափ), |9026 20 800 0-ից,|
| |հիգրոմետրեր (մթնոլորտային օդի և այլ գազի |9026 20 400 0-ից,|
| |խոնավաչափ), | |
| |մանոմետրեր (հեղուկների և գազերի ճնշաչափ), |9025 11-ից, |
| |ջերմաչափեր, սֆիգմոմանոմետրեր |9018 90 100 0-ից |
| |սֆիգմոմանոմետրեր (արյան ճնշաչափ) | |
|___|_______________________________________________|_________________|
|4. |Սնդիկի քլորիդ, սնդիկի երկքլորիդ, սնդիկի ցիանիդ,|2852 10 000 8-ից |
| |սնդիկի օքսիցիանիդ | |
._____________________________________________________________________.
1. Սույն ցանկում ներառված ապրանքների (արտադրանքի) անվանման և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրի միջև անհամապատասխանությունների դեպքում ծածկագրերը կրում են կողմնորոշիչ բնույթ, և անհրաժեշտ է առաջնորդվել ապրանքների անվանումներով:
Պաշտոնական հրապարակման օրը` 11 օգոստոսի 2023 թվական: