ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
26 հուլիսի 2023 թվական N 435-Ն
ՄԻԿՐՈԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՐՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՁԵՌՆԱՐԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
13.6 Միկրոկազմակերպությունը պետք է ճանաչի այլ (չկուտակվող) փոխհատուցելի բացակայությունները, երբ բացակայությունները տեղի են ունենում: Միկրոկազմակերպությունը չկուտակվող փոխհատուցելի բացակայությունների գծով ծախսումները պետք է չափի բացակայության ժամանակաշրջանի համար վճարված կամ վճարվելիք գումարով:
Ազատման նպաստներ
13.7 Միկրոկազմակերպությունը կարող է օրենսդրությամբ, աշխատակիցների հետ կնքված պայմանագրային կամ այլ համաձայնությամբ պարտավորված լինել վճարումներ կատարել (կամ տրամադրել այլ հատուցումներ) աշխատակիցներին, երբ միկրոկազմակերպությունը դադարեցնում է նրանց աշխատանքը: Այդպիսի վճարումներն ազատման նպաստներ են:
Ճանաչում և չափում. Ազատման նպաստներ
13.8 Քանի որ ազատման նպաստները միկրոկազմակերպության համար չեն ապահովում ապագա տնտեսական օգուտներ, միկրոկազմակերպությունը դրանք անմիջապես պետք է ճանաչի որպես ծախս հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում:
13.9 Միկրոկազմակերպությունն ազատման նպաստները պետք է ճանաչի որպես պարտավորություն և ծախս միայն այն դեպքում, երբ միկրոկազմակերպությունը 13.7-րդ պարագրաֆի համաձայն պարտավոր է վճարել ազատման նպաստներ:
13.10 Միկրոկազմակերպությունն ազատման նպաստները պետք է չափի հաշվետու ամսաթվի դրությամբ պարտականությունը մարելու համար պահանջվող գումարով:
Բաժին 14. Արտարժույթի վերահաշվարկ
Սույն բաժնի գործողության ոլորտը
14.1 Սույն բաժինը սահմանում է, թե ինչպես պետք է միկրոկազմակերպության ֆինանսական հաշվետվություններում արտացոլվեն արտարժույթով գործառնությունները:
Ֆունկցիոնալ արժույթ
14.2 Միկրոկազմակերպության ֆունկցիոնալ արժույթը ՀՀ դրամն է: Արտարժույթը ֆունկցիոնալ արժույթից տարբերվող արժույթն է:
Արտարժույթով գործառնությունների արտացոլումը ֆունկցիոնալ արժույթով
Սկզբնական ճանաչում
14.3 Արտարժույթով գործառնությունն այնպիսի գործառնություն է, որը սահմանված է արտարժույթով, կամ որը պահանջում է արտարժույթով մարում, ներառյալ այն գործառնությունները, որոնք առաջանում են, երբ միկրոկազմակերպությունը`
ա) գնում կամ վաճառում է ապրանքներ կամ ծառայություններ, որոնց գինը սահմանված է արտարժույթով.
բ) ստանում կամ հատկացնում է միջոցներ, որոնց վճարման կամ ստացման ենթակա գումարները սահմանված են արտարժույթով. կամ
գ) այլ ձևով ձեռք է բերում կամ օտարում է ակտիվներ, ստանձնում կամ մարում է պարտավորություններ, որոնք սահմանված են արտարժույթով:
14.4 Միկրոկազմակերպությունն արտարժույթով գործառնությունը սկզբնական ճանաչման պահին պետք է հաշվառի ֆունկցիոնալ արժույթով` արտարժույթի գումարի նկատմամբ կիրառելով ֆունկցիոնալ արժույթի և արտարժույթի միջև գործառնության ամսաթվի դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված միջին փոխարժեքը:
14.5 Գործառնության ամսաթիվ է համարվում այն ամսաթիվը, երբ գործառնությունն առաջին անգամ որակվում է որպես ճանաչման ենթակա` Ձեռնարկի համաձայն:
Հաջորդող հաշվետու ժամանակաշրջանների վերջի դրությամբ տեղեկատվության ներկայացում
14.6 Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ միկրոկազմակերպությունը պետք է վերահաշվարկի արտարժույթով դրամային հոդվածները` կիրառելով այդ ամսաթվի դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված միջին փոխարժեքը: Դրամային հոդվածներն առկա արժույթի միավորներ են, ինչպես նաև ակտիվներ և պարտավորություններ, որոնց դիմաց պետք է ստացվեն կամ վճարվեն ֆիքսված գումարով արժույթ:
14.7 Միկրոկազմակերպությունը փոխարժեքային տարբերությունները, որոնք առաջանում են դրամային հոդվածների մարման արդյունքում, կամ երբ դրամային հոդվածները վերահաշվարկվում են մի փոխարժեքով, որը տարբերվում է տվյալ ժամանակաշրջանում դրանց սկզբնական ճանաչման կամ նախորդ ժամանակաշրջաններում վերահաշվարկման փոխարժեքից, պետք է ճանաչի ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում այն ժամանակաշրջանում, որում դրանք առաջացել են:
Բաժին 15. Հաշվետու ժամանակաշրջանի վերջից հետո տեղի ունեցող դեպքեր
Սույն բաժնի գործողության ոլորտը
15.1 Սույն բաժինը սահմանում է հաշվետու ժամանակաշրջանի վերջից հետո տեղի ունեցող դեպքերը, ինչպես նաև այդ դեպքերի ճանաչման և չափման մոտեցումները:
Հաշվետու ժամանակաշրջանի վերջից հետո տեղի ունեցող դեպքեր
15.2 Հաշվետու ժամանակաշրջանի վերջից հետո տեղի ունեցող դեպքերը և՛ բարենպաստ, և՛ ոչ բարենպաստ դեպքերն են, որոնք տեղի են ունենում հաշվետու ժամանակաշրջանի վերջի և այն ամսաթվի միջև ընկած ժամանակաշրջանում, երբ ֆինանսական հաշվետվությունները հաստատվում են միկրոկազմակերպության ղեկավարության կողմից: Կան երկու տեսակի դեպքեր`
ա) դեպքեր, որոնք տրամադրում են վկայություն հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ առկա պայմանների վերաբերյալ (հաշվետու ժամանակաշրջանի վերջից հետո տեղի ունեցող ճշգրտող դեպքեր).
բ) դեպքեր, որոնք ցույց են տալիս հաշվետու ժամանակաշրջանի վերջից հետո առաջացած պայմանները (հաշվետու ժամանակաշրջանի վերջից հետո տեղի ունեցող չճշգրտող դեպքեր):
Ճանաչում և չափում
Հաշվետու ժամանակաշրջանի վերջից հետո տեղի ունեցող ճշգրտող դեպքեր
15.3 Միկրոկազմակերպությունը պետք է ճշգրտի իր ֆինանսական հաշվետվություններում ճանաչված գումարները` հաշվետու ժամանակաշրջանի վերջից հետո տեղի ունեցող ճշգրտող դեպքերն արտացոլելու նպատակով:
15.4 Ստորև բերված են հաշվետու ժամանակաշրջանի վերջից հետո տեղի ունեցող ճշգրտող դեպքերի օրինակներ, որոնք պահանջում են, որ միկրոկազմակերպությունը ճշգրտի իր ֆինանսական հաշվետվություններում ճանաչված գումարները կամ ճանաչի նախկինում չճանաչված հոդվածները`
ա) հաշվետու ժամանակաշրջանի վերջից հետո կայացված դատարանի վճիռը, որը հավաստում է, որ միկրոկազմակերպությունը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ ուներ ներկա պարտականություն.
բ) հաշվետու ժամանակաշրջանի վերջից հետո տեղեկատվության ստացումը, որը վկայում է, որ հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ դեբիտորական պարտքն արժեզրկված էր: Օրինակ` հաճախորդի սնանկացումը, որը տեղի է ունենում հաշվետու ժամանակաշրջանի վերջից հետո, սովորաբար հաստատում է, որ հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ առևտրական դեբիտորական պարտքերի գծով կորուստն առկա էր, և միկրոկազմակերպությունը կարիք ունի ճշգրտելու առևտրական դեբիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը.
գ) կեղծիքների կամ սխալների հայտնաբերումը, որոնք ցույց են տալիս, որ ֆինանսական հաշվետվությունները ճիշտ չեն:
Հաշվետու ժամանակաշրջանի վերջից հետո տեղի ունեցող չճշգրտող դեպքեր
15.5 Միկրոկազմակերպությունը չպետք է ճշգրտի իր ֆինանսական հաշվետվություններում ճանաչված գումարները` հաշվետու ժամանակաշրջանի վերջից հետո տեղի ունեցող չճշգրտող դեպքերն արտացոլելու նպատակով:
15.6 Հաշվետու ժամանակաշրջանի վերջից հետո տեղի ունեցող չճշգրտող դեպքերի օրինակներ են`
ա) ակտիվների խոշոր գնումները,
բ) հաշվետու ժամանակաշրջանի վերջից հետո բնական աղետների պատճառով արտադրական հզորությունների ոչնչացումը.
գ) գործունեության (կամ դրա մի մասի) ընդհատման մտադրության մասին հայտարարումը.
դ) հաշվետու ժամանակաշրջանի վերջից հետո ակտիվների գների կամ արտարժույթի փոխարժեքների անսովոր խոշոր փոփոխությունները.
ե) խոշոր դատական գործընթացի սկիզբը, որն առաջանում է հաշվետու ժամանակաշրջանի վերջից հետո տեղի ունեցող դեպքերի հետևանքով.
զ) գումարը, որը հաշվետու ժամանակաշրջանի վերջից հետո դառնում է ստացման ենթակա` դատարանի բարենպաստ որոշման կամ վճռի կայացման արդյունքում:
Շահաբաժիններ
15.7 Եթե միկրոկազմակերպությունն իր բաժնային գործիքներ տիրապետողներին շահաբաժիններ է հայտարարում հաշվետու ժամանակաշրջանի վերջից հետո, ապա միկրոկազմակերպությունը չպետք է ճանաչի այդ շահաբաժինները որպես պարտավորություն հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ:
Բաժին 16. Կապակցված կողմեր
Սույն բաժնի գործողության ոլորտը
16.1 Սույն բաժինը պահանջում է, որ միկրոկազմակերպությունն իր ֆինանսական հաշվետվություններում ներառի տեղեկություններ կապակցված կողմերի հետ իրականացված գործարքների չմարված մնացորդների վերաբերյալ: Միկրոկազմակերպության հետ կապակցված կողմ են հանդիսանում միկրոկազմակերպության տնօրենը և սեփականատերը:
16.2 Կապակցված կողմի գործարքը ռեսուրսների, ծառայությունների կամ պարտականությունների փոխանցում է միկրոկազմակերպության և կապակցված կողմի միջև` անկախ վճարի գանձումից:
Ներկայացումը
16.3 Եթե միկրոկազմակերպությունն ունի կապակցված կողմի գործարքներ, ապա այն պետք է ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունում ներկայացնի տեղեկատվություն այդ գործարքների չմարված մնացորդների և պարտականությունների վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են ֆինանսական հաշվետվությունների վրա այդ փոխհարաբերությունների հնարավոր ազդեցությունը հասկանալու համար:
16.4 Ստորև բերված են գործարքների օրինակներ, որոնք սովորաբար կատարվում են կապակցված կողմերի հետ`
ա) ապրանքների, արտադրանքի (պատրաստի կամ անավարտ) գնում կամ վաճառք.
բ) գույքի և այլ ակտիվների գնում կամ վաճառք.
գ) ծառայությունների մատուցում կամ ստացում.
դ) վարձակալություններ.
ե) ֆինանսավորման համաձայնագրերի ներքո միջոցների փոխանցումներ (ներառյալ վարկերը, փոխառությունները և կանոնադրական կապիտալում ներդրումները` դրամական միջոցներով կամ բնաիրային տեսքով).
զ) երաշխիքների կամ գրավի տրամադրում:
Ձև 1
_____________________________________________________________________
կազմակերպության անվանումը, կազմակերպաիրավական ձևը
Ֆինանսական հաշվետվություններ
________________________________________________________________
հաշվետու ժամանակաշրջանը
Կազմակերպության իրավաբանական հասցեն __________________
Կազմակերպության գործունեության հասցեն __________________
Կազմակերպության հիմնական գործունեության բնույթը __________________
Թվային ցուցանիշների չափման միավորը հազար դրամ
------------
Ֆինանսական վիճակի մասին հաշվետվություն
._____________________________________________________________________.
| |Տող|20--թ. |20--թ. |
| | |(հաշ- |(նախորդ)|
| | |վետու) | |
|_______________________________________________|___|________|________|
| 1 | 2 | 3 | 4 |
|_______________________________________________|___|________|________|
|ԱԿՏԻՎՆԵՐ | | | |
|_______________________________________________|___|________|________|
|Հիմնական միջոցներ |010| | |
|_______________________________________________|___|________|________|
|Ոչ նյութական ակտիվներ |020| | |
|_______________________________________________|___|________|________|
|Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ |030| | |
|_______________________________________________|___|________|________|
|այդ թվում` կապակցված կողմերի գծով | | | |
|_______________________________________________|___|________|________|
|Հետաձգված հարկային ակտիվներ* |031| | |
|_______________________________________________|___|________|________|
|Ընդամենը ոչ ընթացիկ ակտիվներ (010+020+030+031) |040| | |
|_______________________________________________|___|________|________|
|Պաշարներ |050| | |
|_____________________________________________________________________|
|_____________________________________________________________________|
|Առևտրային դեբիտորական պարտքեր |060| | |
|_______________________________________________|___|________|________|
|Դեբիտորական պարտքեր հարկերի և պարտադիր |070| | |
|վճարների գծով | | | |
|_______________________________________________|___|________|________|
|Ընթացիկ ֆինանսական ակտիվներ |080| | |
|_______________________________________________|___|________|________|
|այդ թվում` կապակցված կողմերի գծով | | | |
|_______________________________________________|___|________|________|
|Դրամական միջոցներ |090| | |
|_______________________________________________|___|________|________|
|Ընդամենը ընթացիկ ակտիվներ (050+060+070+080+090)|100| | |
|_______________________________________________|___|________|________|
|ԸՆԴԱՄԵՆԸ ԱԿՏԻՎՆԵՐ (040+100) |110| | |
|_____________________________________________________________________|
|_____________________________________________________________________|
|ՍԵՓԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ | | | |
|_______________________________________________|___|________|________|
|Կանոնադրական կապիտալ |120| | |
|_______________________________________________|___|________|________|
|Չբաշխված շահույթ (վնաս) |130| | |
|_______________________________________________|___|________|________|
|Պահուստային կապիտալ |140| | |
|_______________________________________________|___|________|________|
|ԸՆԴԱՄԵՆԸ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ (120+130+140) |150| | |
|_____________________________________________________________________|
|_____________________________________________________________________|
|ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | | | |
|_______________________________________________|___|________|________|
|Երկարաժամկետ պարտավորություններ |160| | |
|_______________________________________________|___|________|________|
|այդ թվում` կապակցված կողմերի գծով | | | |
|_______________________________________________|___|________|________|
|Հետաձգված հարկային պարտավորություններ* |161| | |
|_______________________________________________|___|________|________|
|Ընդամենը ոչ ընթացիկ պարտավորություններ |170| | |
|(160+161) | | | |
|_______________________________________________|___|________|________|
|_______________________________________________|___|________|________|
|Առևտրային կրեդիտորական պարտքեր |180| | |
|_______________________________________________|___|________|________|
|Հարկերի և պարտադիր վճարների գծով |190| | |
|պարտավորություններ | | | |
|_______________________________________________|___|________|________|
|Այլ ընթացիկ պարտավորություններ |200| | |
|_______________________________________________|___|________|________|
|այդ թվում` կապակցված կողմերի գծով | | | |
|_______________________________________________|___|________|________|
|Ընդամենը ընթացիկ պարտավորություններ |210| | |
|(180+190+200) | | | |
|_______________________________________________|___|________|________|
|ԸՆԴԱՄԵՆԸ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (170+210) |220| | |
|_______________________________________________|___|________|________|
|ԸՆԴԱՄԵՆԸ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |230| | |
|(150+220) | | | |
._____________________________________________________________________.
*ներկայացվում են միայն այն միկրոկազմակերպությունների կողմից, որոնք հաշվետու տարվա վերջի դրությամբ` ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն համարվում են շահութահարկ վճարողներ
Ղեկավար ______________ _______________
ստորագրություն Անուն Ազգանուն
Գլխավոր հաշվապահ ______________ _______________
ստորագրություն Անուն Ազգանուն
___________________________
հաստատման ամսաթիվ
Ձև 2
Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն
._____________________________________________________________________.
| |Տող|20--թ. |20--թ. |
| | |(հաշ- |(նախորդ)|
| | |վետու) | |
|_______________________________________________|___|________|________|
| 1 | 2 | 3 | 4 |
|_______________________________________________|___|________|________|
|ՀԱՍՈՒՅԹ |010| | |
|_______________________________________________|___|________|________|
|Ինքնարժեք |020| | |
|_______________________________________________|___|________|________|
|Իրացման ծախսեր |030| | |
|_______________________________________________|___|________|________|
|Վարչական ծախսեր |040| | |
|_______________________________________________|___|________|________|
|Ֆինանսական ծախսեր |050| | |
|_______________________________________________|___|________|________|
|Այլ ծախսեր |060| | |
|_______________________________________________|___|________|________|
|Այլ եկամուտներ |070| | |
|_______________________________________________|___|________|________|
|Շահութահարկի գծով ծախս* |071| | |
|_______________________________________________|___|________|________|
|Շահույթ նախքան բաշխումը |080| | |
|(010-020-030-040-050-060+070-071) | | | |
|_______________________________________________|___|________|________|
|Շահաբաժիններ` հայտարարված հաշվետու |090| | |
|ժամանակաշրջանի ընթացքում | | | |
|_______________________________________________|___|________|________|
|Չբաշխված շահույթ (վնաս) (080-090) |100| | |
|_______________________________________________|___|________|________|
|Շահաբաժիններ` վճարված հաշվետու ժամանակաշրջանի |110| | |
|ընթացքում | | | |
._____________________________________________________________________.
*ներկայացվում են միայն այն միկրոկազմակերպությունների կողմից, որոնք հաշվետու տարվա վերջի դրությամբ` ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն համարվում են շահութահարկ վճարողներ
Ղեկավար ______________ _______________
ստորագրություն Անուն Ազգանուն
Գլխավոր հաշվապահ ______________ _______________
ստորագրություն Անուն Ազգանուն
___________________________
հաստատման ամսաթիվ
Պաշտոնական հրապարակման օրը` 8 օգոստոսի 2023 թվական: