Սեղմել Esc փակելու համար:
ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԴՐԱ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ, ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ...

14.08.2023 - 01.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

3 օգոստոսի 2023 թվականի N 1332-Ն

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԴՐԱ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ, ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ, ՎԵՐԱՆԱՅՄԱՆ, ԿԱՍԵՑՄԱՆ, ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԱԹՈՒՂԹԸ, ՀՈՐԱՏԱՆՑՔԻ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ, ՀՈՐԱՏԱՆՑՔԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԵՐԿՐԱԲԱՆԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿՏՐՎԱԾՔԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ, 37.1-ին հոդվածի 10-րդ մասերով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) ջրօգտագործման թույլտվության տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) ջրօգտագործման թույլտվության ժամկետի երկարաձգման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) ջրօգտագործման թույլտվության վերաձևակերպման կարգը` համաձայն N 3 հավելվածի.

4) ջրօգտագործման թույլտվության վերանայման կարգը` համաձայն N 4 հավելվածի.

5) ջրօգտագործման թույլտվության կասեցման կարգը` համաձայն N 5 հավելվածի.

6) ջրօգտագործման թույլտվության ուժը կորցրած ճանաչելու կարգը` համաձայն N 6 հավելվածի.

7) ջրօգտագործման թույլտվության դադարեցման կարգը` համաձայն N 7 հավելվածի.

8) ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթուղթը` համաձայն N 8 հավելվածի.

9) հորատանցքի անձնագրերի և հորատանցքի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքի ձևերը` համաձայն NN 9 և 10 հավելվածների:

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի «Ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթուղթը և ջրօգտագործման թույլտվության ձևերը, ջրօգտագործման թույլտվության տրամադրման, ջրօգտագործման թույլտվության երկարաձգման կարգերը, ջրաղբյուրի, հորատանցքի անձնագրերի և հիդրոերկրաբանական հորատանցքի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքի ձևերը հաստատելու մասին» N 218-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

2023 թ. օգոստոսի 4

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2023 թվականի օգոստոսի 3-ի

N 1332-Ն որոշման

ԿԱՐԳ

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

1. Սույն կարգով կանոնակարգվում են ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացը և այդ գործընթացի հետ կապված իրավահարաբերությունները:

2. Ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից` Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) և սույն կարգի պահանջների համաձայն:

3. Ջրօգտագործման թույլտվությունը տրամադրվում է հայտատուի կողմից լիազոր մարմին ներկայացրած ջրօգտագործման թույլտվության հայտի և հայտին կից` ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկի (այսուհետ` ցանկ) հիման վրա: Ջրօգտագործման թույլտվության հայտին ներկայացվող պահանջները ներկայացված են Ձև N 1-ում:

i

4. Ջրօգտագործման թույլտվության հայտը (այսուհետ` հայտ) և ցանկով պահանջվող փաստաթղթերի ամբողջական փաթեթը լիազոր մարմնի քննարկմանն է ներկայացվում թղթային կամ էլեկտրոնային տարբերակով:

5. Հայտի գնահատման համար`

1) ջրավազանային տարածքային կառավարման մարմինների կողմից իրականացվում է մոնիթորինգ, ինչի հիման վրա կազմվում է զեկուցագիր` համաձայն Ձև N 2-ի.

2) ջրային պետական կադաստրի տարածական բաղադրիչի միջոցով ճշգրտվում է ջրառի և ջրահեռացման աշխարհագրական տեղադիրքը:

i

6. Հայտում կամ կից փաստաթղթերում սխալների առկայության կամ փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիազոր մարմինը դրանք հայտնաբերելու օրվանից ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում է հայտատուին` մանրամասնելով բոլոր սխալների, թերի փաստաթղթերի վերաբերյալ, և առաջարկում 15 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել առկա թերությունները: Այդ ընթացքում հայտի քննարկման գործընթացի ժամկետը կասեցվում է, մինչև թերի փաստաթղթերի համալրման օրը:

7. Հայտում կամ փաստաթղթերում թերություններ չհայտնաբերելու կամ հայտնաբերված թերությունները սահմանված ժամկետում վերացնելուց հետո լիազոր մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է հասարակայնության ծանուցումը ջրօգտագործման թույլտվության հայտի վերաբերյալ:

8. Հասարակայնության ծանուցման հրապարակման օրվանից հետո լիազոր մարմինը գնահատում է հայտը` ելնելով օրենսգրքով սահմանված ջրօգտագործման թույլտվության ստացման հայտի գնահատման չափանիշներից:

9. Լիազոր մարմինը հայտի գնահատման ժամանակ պարզում է`

1) հայտով պահանջվող ջրօգտագործման թույլտվության համապատասխանությունն օրենսգրքին, ջրի ազգային քաղաքականությանը, ջրի ազգային ծրագրին, ջրավազանային կառավարման պլաններին և դրանց առնչվող նորմատիվ իրավական այլ ակտերին.

2) նախատեսվող ջրօգտագործման ուղղակի և գումարային ազդեցություններն ազգային ջրային պաշարի և ջրային ռեսուրսների որակի և քանակի վրա.

3) ջրային պաշարների բավարար լինելը ջրօգտագործման թույլտվություն տալու համար կամ պահանջվող ջրօգտագործման թույլտվության համապատասխանությունը ջրի ազգային պաշարի պահպանման պահանջներին կամ ջրերի ստանդարտներին, այդ թվում` ջրի որակի նորմերին.

4) նախատեսվող ջրօգտագործման համապատասխանությունը ջրի բաշխման գերակայություններին և նշանակությանը.

5) հայցվող ջրօգտագործման թույլտվության հնարավոր ազդեցությունը գործող ջրօգտագործման թույլտվություն ունեցողների իրավունքների վրա.

6) սոցիալ-տնտեսական և շրջակա միջավայրի վրա ազդեցությունները.

7) հասարակայնության ծանուցման արդյունքում ստացված կարծիքները.

8) նախատեսվող ջրօգտագործման ազդեցությունը ջրային ռեսուրսների խոցելիության մեծացման վրա կլիմայի ներկա և կանխատեսվող փոփոխությունների հետևանքով:

10. Լիազոր մարմինը հայտը գնահատում է հիմք ընդունելով`

1) օրենքների և նորմատիվ ակտերի իրավական կարգավորումները և հայցվող ջրօգտագործման համապատասխանությունը այդ կարգավորումներին.

i

2) ջրավազանային տարածքային կառավարման մարմինների կողմից ներկայացված տեղեկատվությունը.

3) ջրային պետական կադաստրում առկա տեղեկատվությունը.

4) «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված տեղեկատվությունը.

5) պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների և պետական կազմակերպությունների կողմից իրենց իրավասությունների շրջանակում մշակված կամ ստացված տեղեկատվությունը:

11. Լիազոր մարմինը սահմանափակ ջրային ռեսուրսները մրցակցող շահագրգիռ կողմերի միջև բաշխում է համաձայն հետևյալ գերակայությունների`

1) խմելու ջրամատակարարում և ջրահեռացում.

2) բնական ջրահոսքերի հուներից ջրառ չպահանջող ավանդական ջրօգտագործողներ.

3) հասարակական շահի համար առավելագույն օգուտներ ապահովող ջրօգտագործման թույլտվության հայտեր.

4) ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման խրախուսմանն ու որակի բարելավմանն ուղղված որոշակի միջոցառումներ պարունակող հայտեր:

i

12. Լիազոր մարմինը հայտի գնահատման ժամանակ հիմք է ընդունում ջրային ռեսուրսների պահանջարկի գնահատման բաղադրիչներն ըստ ջրօգտագործման նպատակների առաջնային կարևորության`

1) խմելու-կենցաղային,

2) գյուղատնտեսական,

3) էներգետիկ,

4) արդյունաբերական,

5) ձկնաբուծական,

6) այլ:

13. Հայտը դրական գնահատելուց հետո լիազոր մարմինն այդ մասին պատշաճ ծանուցում է ջրօգտագործողին` ծանուցումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում պետական տուրքը սահմանված կարգով ու չափով վճարելու համար:

14. Լիազոր մարմինը գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի` սահմանված ժամկետում վճարված լինելու մասին և վավերացնում ջրօգտագործման թույլտվությունը:

15. Ջրօգտագործման թույլտվությունը վավերացնելուց հետո լիազոր մարմինը այդ մասին պատշաճ ծանուցում է ջրօգտագործողին և հրավիրում իր կողմից վավերացնելու և ստանալու ջրօգտագործման թույլտվությունը:

16. Լիազոր մարմինը հայտը մերժում է, եթե այն չի բավարարում գնահատման չափորոշիչներից որևէ մեկին:

17. Լսված լինելու իրավունքն իրացնելու նպատակով լիազոր մարմինը գրավոր հրավիրում է հայտատուին` մերժման հիմքերը ներկայացնելու համար: Հայտատուի լսված լինելու իրավունքի իրացումն արձանագրվում է:

i

18. Հայտը մերժվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա, ինչի մեջ հստակ նշվում է մերժման պատճառներն ու իրավական հիմքերը: Ջրօգտագործման թույլտվության հայտի մերժման մասին լիազոր մարմինը պատշաճ ծանուցում է հայտատուին մերժման մասին հրամանն ընդունելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

i

19. Ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ջրային օրենսդրության պահանջների համաձայն:

20. Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու նպատակով ջրօգտագործման թույլտվության համար դիմած անձին (անկախ տվյալ տարածքում ջրավազանային կառավարման պլանի առկայության հանգամանքից) ջրօգտագործման թույլտվությունը տրվում է մեկ տարի ժամկետով` էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու համար: Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալուց հետո հայտատուն 15 աշխատանքային օրվա ընթացքում դիմում է լիազոր մարմին ջրօգտագործման թույլտվության ժամկետը էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի ժամկետին համապատասխանեցնելու համար:

21. Հորատանցքի հորատման նպատակով ջրօգտագործման թույլտվությունը տրամադրվում է 1 տարի ժամկետով, ինչից հետո ջրօգտագործողը դիմում է լիազոր մարմին գործող հորատանցքից ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար:

i

22. Ջրօգտագործման թույլտվությանը կցվում են ջրօգտագործման թույլտվության անբաժանելի մաս համարվող օրենսգրքին չհակասող պայմաններ, որոնք համարվում են ջրօգտագործման թույլտվության անբաժանելի մաս:

23. Ջրօգտագործման թույլտվությունը կազմվում է 2 օրինակից, որից 1 օրինակը տրվում է ջրօգտագործողին, իսկ մյուս օրինակը պահվում է լիազոր մարմնում:

24. Ջրօգտագործման թույլտվությունն ունենում է ծածկագիր, որտեղ նշվում է ջրավազանային կառավարման տարածքը, գետավազանը/գետը, ջրառը, ջրահեռացումը, ջրային ռեսուրսը և տրվող ջրօգտագործման թույլտվության կարգավիճակը` համաձայն Ձև N 3-ի:

i

25. Ջրօգտագործման թույլտվության տրամադրումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ջրային օրենսդրությամբ սահմանված կարգով լիազոր մարմինը ջրօգտագործման թույլտվությունը և դրան կից պայմանները գրանցում է պետական ջրային կադաստրում:

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2023 թվականի օգոստոսի 3-ի

N 1332-Ն որոշման

i

ԿԱՐԳ

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ

1. Ջրօգտագործման թույլտվության ժամկետի երկարաձգման համար ջրօգտագործողը ժամկետի ավարտից առնվազն երեք ամիս առաջ դիմում է ներկայացնում լիազոր մարմին` կցելով ջրօգտագործման թույլտվության բնօրինակը:

2. Ջրօգտագործման թույլտվության ժամկետի երկարաձգման համար.

1) ջրավազանային տարածքային կառավարման մարմինների կողմից իրականացվում է մոնիթորինգ, ինչի հիման վրա կազմվում է զեկուցագիր` համաձայն Ձև N 2-ի.

2) ջրային պետական կադաստրի տարածական բաղադրիչի միջոցով ճշգրտվում է ջրառի և ջրահեռացման աշխարհագրական տեղադիրքը:

3. Ջրօգտագործման թույլտվության ժամկետի երկարաձգման ժամանակ լիազոր մարմինը սույն կարգի ցանկում ներառված պահանջվող փաստաթղթերի համալրման նպատակով ծանուցում է ջրօգտագործողին անհրաժեշտ փաստաթղթերը 15 աշխատանքային օրվա ընթացքում համալրելու մասին: Սահմանված ժամկետում պահանջված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում լիազոր մարմինը մերժում է ջրօգտագործման թույլտվության ժամկետը երկարաձգելու դիմումը:

i

4. Ջրօգտագործման թույլտվությունը երկարաձգվում է նույն ժամկետով, նույն պայմաններով և պահանջներով, եթե ջրօգտագործման թույլտվության պայմանները և պահանջները չեն խախտվել կամ փոփոխվել, և առկա է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով նախատեսված դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունը, կամ դրա ժամկետի երկարաձգումը չի հակասում օրենսգրքին, ջրի ազգային քաղաքականությանը, ջրի ազգային ծրագրին, ջրավազանային կառավարման պլաններին, դրանց առնչվող նորմատիվ իրավական այլ ակտերին կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող ծրագրերին:

i

5. Ջրօգտագործման թույլտվության երկարաձգման մասին որոշումն ընդունելուց հետո լիազոր մարմինն այդ մասին պատշաճ ծանուցում է ջրօգտագործողին և հրավիրում իր կողմից վավերացնել երկարաձգման ենթակա ջրօգտագործման թույլտվությունը:

6. Լիազոր մարմնի կողմից երկարաձգման ենթակա ջրօգտագործման թույլտվությունը վավերացնելուց հետո պատշաճ ծանուցվում է ջրօգտագործողին` ծանուցումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում վճարելու պետական տուրքը սահմանված կարգով ու չափով:

7. Լիազոր մարմինը գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի` սահմանված ժամկետում վճարված լինելու մասին և հրավիրում ջրօգտագործողին երկարաձգված ջրօգտագործման թույլտվության իր օրինակն ստանալու համար:

8. Լիազոր մարմինը դիմումի մուտքագրման օրվանից 3 ամսվա ընթացքում ուսումնասիրում է ջրօգտագործման թույլտվության ժամկետը երկարաձգելու դիմումը և սույն կարգի 4-րդ կետով նախատեսված պահանջների խախտում հայտնաբերելու դեպքում մերժում է ջրօգտագործման թույլտվության ժամկետը երկարաձգելու դիմումը:

i

9. Լսված լինելու իրավունքն իրացնելու նպատակով լիազոր մարմինը գրավոր հրավիրում է հայտատուին` մերժման հիմքերը ներկայացնելու համար: Հայտատուի լսված լինելու իրավունքի իրացումն արձանագրվում է:

i

10. Ջրօգտագործման թույլտվության ժամկետը երկարաձգելու դիմումը մերժվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա, ինչի մեջ հստակ նշվում են մերժման պատճառներն ու իրավական հիմքերը: Ջրօգտագործման թույլտվության մերժման մասին լիազոր մարմինը պատշաճ ծանուցում է ջրօգտագործողին մերժման մասին հրամանն ընդունելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

11. Ջրօգտագործման թույլտվության ժամկետի ավարտից հետո ներկայացված դիմումի, ինչպես նաև ջրօգտագործման թույլտվության պայմանների և պահանջների փոփոխության դեպքում լիազոր մարմինը պատշաճ ձևով գրավոր ծանուցում է ջրօգտագործողին` ջրօգտագործման թույլտվության ստացման նոր հայտ ներկայացնելու վերաբերյալ:

12. Եթե ջրօգտագործման թույլտվության ժամկետի երկարաձգման դիմումը ներկայացվել է ջրօգտագործման թույլտվության կասեցման ժամանակահատվածում, ապա ջրօգտագործման թույլտվության ժամկետի երկարաձգման հարցը քննվում է միայն կասեցումը վերացվելուց հետո: Կասեցման հիմքերը ջրօգտագործողի կողմից չվերացնելու դեպքում ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը չի երկարաձգվում և ջրօգտագործման թույլտվությունը ճանաչվում է ուժը կորցրած:

13. Եթե ջրօգտագործման թույլտվության ժամկետի երկարաձգման պահին առկա են օրենսգրքով սահմանված ջրօգտագործման թույլտվության վերանայման հիմքերը, ապա ջրօգտագործողին տրամադրվում է երկարաձգված/վերանայված ջրօգտագործման թույլտվություն:

i

14. Երկարաձգված ջրօգտագործման թույլտվությունը կազմվում է 2 օրինակից, որից 1 օրինակը տրվում է ջրօգտագործողին, իսկ մյուս օրինակը պահվում է լիազոր մարմնում:

15. Երկարաձգված ջրօգտագործման թույլտվությունն ունենում է ծածկագիր` որտեղ նշվում է ջրավազանային կառավարման տարածքը, գետավազանը/գետը, ջրառը, ջրահեռացումը, ջրային ռեսուրսը և տրվող ջրօգտագործման թույլտվության կարգավիճակը` համաձայն Ձև N 3-ի:

16. Ջրօգտագործման թույլտվության երկարաձգումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ջրային օրենսդրությամբ սահմանված կարգով լիազոր մարմինը երկարաձգված ջրօգտագործման թույլտվությունը և դրան կից պայմանները գրանցում է պետական ջրային կադաստրում:

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2023 թվականի օգոստոսի 3-ի

N 1332-Ն որոշման

i

ԿԱՐԳ

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ

1. Ջրօգտագործման թույլտվություն ունեցող իրավաբանական անձի վերակազմակերպման (բացառությամբ իրավաբանական անձի առանձնացման կամ բաժանման դեպքերում) կամ նրա անվանման կամ գտնվելու վայրի փոփոխման դեպքում ջրօգտագործողը պարտավոր է, այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալուց հետո դիմել լիազոր մարմին ջրօգտագործման թույլտվության վերաձևակերպման համար` դիմումին կցելով ջրօգտագործման թույլտվության բնօրինակը և տեղեկություններ պետական գրանցման համարի վերաբերյալ:

2. Իրավաբանական անձի առանձնացման կամ բաժանման ձևով վերակազմակերպման ժամանակ ջրօգտագործման թույլտվությունը տրվում է`

1) այդ իրավաբանական անձից առանձնացած իրավահաջորդին (իրավահաջորդներին) միայն ջրօգտագործման թույլտվության տրամադրման կարգին համապատասխան,

2) բաժանված իրավաբանական անձանց միայն ջրօգտագործման թույլտվության տրամադրման կարգին համապատասխան:

i

3. Ջրօգտագործման թույլտվություն ունեցող անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անվան կամ բնակության վայրի փոփոխման դեպքում ջրօգտագործողը պարտավոր է, այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից հետո դիմել լիազոր մարմին ջրօգտագործման թույլտվության վերաձևակերպման համար` դիմումին կցելով ջրօգտագործման թույլտվության բնօրինակը և անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` տեղեկություններ պետական հաշվառման համարի վերաբերյալ, իսկ ֆիզիկական անձի դեպքում` նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը:

4. Ջրօգտագործման թույլտվության վերաձևակերպումն իրականացվում է ջրօգտագործողի դիմումը սույն կարգի 1-ին կամ 2-րդ կետերով սահմանված փաստաթղթերով Լիազոր մարմին մուտքագրելու օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում:

i

5. Ջրօգտագործման թույլտվության վերաձևակերպման մասին որոշումն ընդունելուց հետո լիազոր մարմինն այդ մասին պատշաճ ծանուցում է ջրօգտագործողին և հրավիրում իր կողմից վավերացնելու վերաձևակերպված ջրօգտագործման թույլտվությունը:

6. Լիազոր մարմնի կողմից վերաձևակերպված ջրօգտագործման թույլտվությունը վավերացնելուց հետո պատշաճ ծանուցվում է ջրօգտագործողին 5 աշխատանքային օրվա ընթացքում վճարելու պետական տուրքը սահմանված կարգով ու չափով:

7. Լիազոր մարմինը գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի` սահմանված ժամկետում վճարված լինելու մասին և հրավիրում ջրօգտագործողին վերաձևակերպված ջրօգտագործման թույլտվության իր օրինակը ստանալու համար:

8. Վերաձևակերպված ջրօգտագործման թույլտվության ժամկետ սահմանվում է գործող ջրօգտագործման թույլտվության նույն ժամկետը:

i

9. Վերաձևակերպված ջրօգտագործման թույլտվությունը կազմվում է 2 օրինակից, որից 1 օրինակը տրվում է ջրօգտագործողին, իսկ մյուս օրինակը պահվում է լիազոր մարմնում:

10. Վերաձևակերպված ջրօգտագործման թույլտվությունն ունենում է ծածկագիր` որտեղ նշվում է ջրավազանային կառավարման տարածքը, գետավազանը/գետը, ջրառը, ջրահեռացումը, ջրային ռեսուրսը և տրվող ջրօգտագործման թույլտվության կարգավիճակը` համաձայն Ձև N 3-ի:

i

11. Ջրօգտագործման թույլտվության վերաձևակերպումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ջրային օրենսդրությամբ սահմանված կարգով լիազոր մարմինը վերաձևակերպված ջրօգտագործման թույլտվությունը և դրան կից պայմանները գրանցում է պետական ջրային կադաստրում:

12. Վերաձևակերպման պահանջի ի հայտ գալու դեպքում համապատասխան փաստաթղթերը 15 աշխատանքային օրյա ժամկետում չներկայացնելու դեպքում ջրօգտագործման թույլտվությունը չի վերաձևակերպվում և գործող ջրօգտագործման թույլտվությունը ճանաչվում է ուժը կորցրած:

i

13. Ջրօգտագործման թույլտվության վերաձևակերպման ժամանակ լիազոր մարմինը պատշաճ ձևով 2 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է ջրօգտագործողին ջրօգտագործման թույլտվության փաթեթում առկա թերի կամ անճշտությունների վերացման համար անհրաժեշտ փաստաթղթերի 15 աշխատանքային օրվա ընթացքում համալրման մասին: Այդ ընթացքում դիմումի քննարկման գործընթացի ժամկետը կասեցվում է, մինչև թերի փաստաթղթերի համալրման օրը:

14. Եթե ջրօգտագործման թույլտվության վերաձևակերպման պահին առկա են օրենսգրքով սահմանված ջրօգտագործման թույլտվության երկարաձգման կամ վերանայման հիմքեր, ապա ջրօգտագործողին տրամադրվում է երկարաձգված կամ վերանայված ջրօգտագործման թույլտվություն:

i

15. Եթե ջրօգտագործման թույլտվության վերաձևակերպման պահին առկա են օրենքով սահմանված ջրօգտագործման թույլտվության և երկարաձգման, և վերանայման հիմքեր, ապա ջրօգտագործողին տրամադրվում է երկարաձգված և վերանայված ջրօգտագործման թույլտվություն:

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2023 թվականի օգոստոսի 3-ի

N 1332-Ն որոշման

ԿԱՐԳ

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ

1. Լիազոր մարմինն օրենսգրքով սահմանված դեպքերում վերանայում է ջրօգտագործման թույլտվությունը` իր կամ ջրօգտագործողի նախաձեռնությամբ:

2. Լիազոր մարմնի նախաձեռնությամբ ջրօգտագործման թույլտվությունների վերանայման անհրաժեշտություն առաջանալու դեպքում լիազոր մարմինը երկամսյա ժամկետում գրավոր ծանուցում է ջրօգտագործողներին գործող ջրօգտագործման թույլտվությունը վերանայման ներկայացնելու անհրաժեշտության վերաբերյալ:

3. Ջրօգտագործողը ծանուցում ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում, դիմում է լիազոր մարմին, պարտադիր ներկայացնելով ջրօգտագործման թույլտվության իր բնօրինակը:

4. Ջրօգտագործողի նախաձեռնությամբ ջրօգտագործման թույլտվության վերանայումն իրականացվում է ջրօգտագործողի դիմումը ջրօգտագործման թույլտվության բնօրինակի հետ միասին լիազոր մարմին մուտքագրվելու օրվանից:

5. Ջրօգտագործման թույլտվության վերանայման մասին որոշումն ընդունելուց հետո լիազոր մարմինն այդ մասին պատշաճ ծանուցում է ջրօգտագործողին և հրավիրում իր կողմից վավերացնելու վերանայված ջրօգտագործման թույլտվությունը:

i

6. Վերանայված ջրօգտագործման թույլտվության ժամկետը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ջրային օրենսդրության պահանջների համաձայն, բացառությամբ օրենսգրքի 33.1-ին հոդվածի 6-րդ ենթակետի` լիազոր մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթին ջրօգտագործողի ներգրավմամբ կամ ջրօգտագործողի դիմումի հիման վրա ջրօգտագործման թույլտվություններում ջրօգտագործման թույլտվության պայմանների բովանդակային (այդ թվում` ջրառի ծավալների մասով) փոփոխություն չառաջացնող տեխնիկական վրիպակների շտկման դեպքում:

i

7. Օրենսգրքի 33.1-ին հոդվածի 6-րդ ենթակետի դեպքում վերանայված ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետ սահմանվում է գործող ջրօգտագործման թույլտվության նույն ժամկետը:

i

8. Վերանայված ջրօգտագործման թույլտվությունը կազմվում է 2 օրինակից, որից 1 օրինակը տրվում է ջրօգտագործողին, իսկ մյուս օրինակը պահվում է լիազոր մարմնում:

9. Վերանայված ջրօգտագործման թույլտվությունն ունենում է ծածկագիր` որտեղ նշվում է ջրավազանային կառավարման տարածքը, գետավազանը/գետը, ջրառը, ջրահեռացումը, ջրային ռեսուրսը և տրվող ջրօգտագործման թույլտվության կարգավիճակը` համաձայն Ձև N 3-ի:

10. Ջրօգտագործման թույլտվության վերանայումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ջրային օրենսդրությամբ սահմանված կարգով լիազոր մարմինը վերանայված ջրօգտագործման թույլտվությունը գրանցում է պետական ջրային կադաստրում:

Հավելված N 5

ՀՀ կառավարության

2023 թվականի օգոստոսի 3-ի

i

N 1332-Ն որոշման

ԿԱՐԳ

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ

1. Լիազոր մարմինն օրենսգրքով սահմանված դեպքերում կասեցնում է ջրօգտագործման թույլտվությունը մինչև կասեցման հիմքի վերացումը:

2. Եթե ջրօգտագործման թույլտվության ժամկետի երկարաձգման պահին առկա չէ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով նախատեսված դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունը, ապա ջրօգտագործման թույլտվությունը կասեցվում է մինչև շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացության առկայությունը:

3. Սահմանված ժամկետում ջրօգտագործողի կամ նրա լիազորած անձի կողմից ջրօգտագործման թույլտվության իր օրինակը չներկայացվելու դեպքում այն կասեցվում է մինչև ջրօգտագործման թույլտվության իր օրինակը ներկայացնելը:

4. Լսված լինելու իրավունքն իրացնելու նպատակով լիազոր մարմինը գրավոր հրավիրում է ջրօգտագործողին` կասեցման հիմքերը ներկայացնելու համար: Ջրօգտագործողի լսված լինելու իրավունքի իրացումն արձանագրվում է:

5. Ջրօգտագործման թույլտվությունը կասեցվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա, ինչի մեջ հստակ նշվում է կասեցման պատճառներն ու իրավական հիմքերը, ինչպես նաև կասեցման վերացման համար պահանջվող գործողություններն ու օրենսգրքով սահմանված ժամկետը: Ջրօգտագործման թույլտվության կասեցման մասին լիազոր մարմինը պատշաճ ծանուցում է ջրօգտագործողին կասեցման մասին հրամանն ընդունելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

i

6. Ջրօգտագործման թույլտվության կասեցման մասին հրամանը լիազոր մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է ջրային պետական կադաստրում` փոխելով գրանցված ջրօգտագործման թույլտվության կարգավիճակը:

7. Լիազոր մարմինը, կասեցման հիմքի վերացման մասին հավաստիանալու դեպքում, կասեցման վերացման վերաբերյալ լիազոր մարմնի ղեկավարի հրամանի մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ծանուցում է ջրօգտագործողին` ջրային պետական կադաստրում փոփոխելով գրանցված ջրօգտագործման թույլտվության կարգավիճակը:

Հավելված N 6

ՀՀ կառավարության

2023 թվականի օգոստոսի 3-ի

N 1332-Ն որոշման

ԿԱՐԳ

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ

1. Լիազոր մարմինն օրենսգրքով սահմանված պահանջների համաձայն կայացնում է որոշում ջրօգտագործման թույլտվությունն ուժը կորցնելու մասին:

2. Լսված լինելու իրավունքն իրացնելու նպատակով լիազոր մարմինը գրավոր հրավիրում է ջրօգտագործողին` հիմքերը ներկայացնելու համար: Ջրօգտագործողի լսված լինելու իրավունքի իրացումն արձանագրվում է:

3. Ջրօգտագործման թույլտվությունն ուժը կորցրած է ճանաչվում լիազոր մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա, ինչի մեջ հստակ նշվում է ուժը կորցրած ճանաչելու մասին պատճառներն ու իրավական հիմքերը: Ջրօգտագործման թույլտվության ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը լիազոր մարմինը պատշաճ ծանուցում է ջրօգտագործողին ջրօգտագործման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու մասին հրամանն ընդունելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

4. Ջրօգտագործման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու մասին հրամանը ընդունելուց հետո լիազոր մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում այն գրանցում է ջրային պետական կադաստրում և ուժը կորցրած ճանաչում գրանցված ջրօգտագործման թույլտվությունը:

Հավելված N 7

ՀՀ կառավարության

2023 թվականի օգոստոսի 3-ի

N 1332-Ն որոշման

ԿԱՐԳ

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ

1. Ջրօգտագործման թույլտվությունը դադարեցվում է օրենսգրքի պահանջների համաձայն:

2. Եթե ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձից պահանջվում է ունենալ լիցենզիա, սակայն անձը մեկ տարվա ընթացքում չի ստանում այն, ապա նրա ջրօգտագործման թույլտվությունը համարվում է առ ոչինչ:

3. Եթե ջրօգտագործման թույլտվության պայմանների փոփոխման դեպքում ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձը նոր թույլտվություն չի ցանկանում կամ հրաժարվում է ջրօգտագործման իր թույլտվությունից, ապա նա գրավոր դիմում է լիազոր մարմնին` դիմումին կցելով ջրօգտագործման թույլտվության իր օրինակը և կատարելով նշում դրանից հրաժարվելու մասին:

4. Ջրօգտագործողի դիմումը ջրօգտագործման թույլտվության բնօրինակի հետ միասին լիազոր մարմին մուտքագրվելու օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը որոշում է կայացնում ջրօգտագործման թույլտվությունը դադարեցնելու մասին:

i

5. Ջրօգտագործման թույլտվությունը դադարեցվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա, ինչի մասին հրամանն ընդունելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ծանուցում է ջրօգտագործողին:

6. Ջրօգտագործման թույլտվությունը դադարեցնելու մասին հրամանն ընդունելուց հետո լիազոր մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է ջրային պետական կադաստրում և անվավեր ճանաչում գրանցված ջրօգտագործման թույլտվությունը:

Հավելված N 8

i

ՀՀ կառավարության

2023 թվականի օգոստոսի 3-ի

N 1332-Ն որոշման

._____________________________________________________________________.

|                           (զինանշան)                                |

|                                                                     |

|                   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                          |

|                ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ                      |

|                                                                     |

|                  0-0-Ջ/Կ-Ս/Մ-Ն/Ե/ՎՁ/ՎՆ/ Ե/Վ                         |

i

|                                                                     |

|                ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N                       |

|                                                                     |

|_____________________________________________________________________|

|                   (ջրօգտագործողի անվանումը)                         |

|_____________________________________________________________________|

|                                                                     |

|_________________________________   _________________________________|

|(ջրային ռեսուրսների կառավարման և    (ջրօգտագործման թույլտվություն    |

|_________________________________   _________________________________|

|պահպանության մարմնի ղեկավար)        ստացողի պաշտոնը,                 |

|_________________________________   _________________________________|

|(ստորագրությունը, անունը,           ստորագրությունը, անունը,         |

|ազգանունը)                          ազգանունը)                       |

|                                                                     |

|Կ.Տ.                                                                 |

|                                                                     |

|Տրված է` ___ _________ 20 թ.        Ուժի մեջ է մինչև  ___ ______20 թ.|

._____________________________________________________________________.

1. Ջրօգտագործողի հասցեն

______________________________________________________________________

_________________ (ջրօգտագործման թույլտվություն ստացողի անվանումը (անունը,

__________________________________________________________________________

_________________ ազգանունը), գտնվելու վայրը կամ բնակության վայրը, հեռախոսահամարը և էլ. հասցեն)

2. Ջրօգտագործման վայրը

______________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

3. Ջրառի վայրը

4. Ջրօգտագործման նպատակը

5. Ջրառի (ջրօգտագործման) ծավալը, այդ թվում`

1) մակերևութային ջրային ռեսուրսներ

______________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

2) ստորերկրյա ջրային ռեսուրսներ

6. Ջրօգտագործման ժամանակահատվածը և ռեժիմը

______________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

1. Ջրօգտագործման թույլտվության պայմանների ապահովման նկատմամբ վերահսկողության մեխանիզմները _____________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

8. Ջրահեռացման վայրը և թափվող կեղտաջրերի թույլատրելի ծավալները

______________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

9. Արտահոսքի նկարագրությունը

10. Կեղտաջրերում վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի չափաքանակները ____________________________________________________________

11. Ջրերի ստանդարտները և (կամ) դրանց վերաբերյալ հրապարակումների տեղեկությունները _________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

12. Էկոլոգիական թողք

______________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

13. Համապատասխան պահանջներ` ջրօգտագործման հաշվառման, մոնիտորինգի, գրանցման և ճշգրտման համար _______________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

14. Համապատասխան երաշխիքներ` ջրային ռեսուրսներին վնասներ հասցվելու դեպքում __________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

15. Ջրօգտագործման թույլտվությանն առնչվող վճարներ, այդ թվում` ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխին կատարված հատկացումների վճարման ժամանակացույցը __________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

16. Հորատանցքի հորատմանը ներկայացվող պահանջներ

______________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

17. Սույն ջրօգտագործման թույլտվությունը գրանցված է պետական ջրային կադաստրում, կազմված է երկու օրինակից և ջրօգտագործման թույլտվության անբաժանելի մաս հանդիսացող լրացուցիչ պայմաններից:

--------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

pin
ՀՀ կառավարություն
03.08.2023
N 1332-Ն
Որոշում