21.06.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
18 օգոստոսի 2023 թվականի N 1535-Ն
ԴԱՇՏԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՍԵՐՄՆԱԴԱՇՏԵՐԻ ՈՒ ՏՆԿԱՐԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԴԱՇՏԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սերմերի և տնկանյութի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում դաշտային հետազոտողների (ապրոբատորի) հավատարմագրման կարգը` համաձայն N 1 հավելվածի:
2. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում սերմնադաշտերի ու տնկարանային տարածքների դաշտային հետազոտությունների (ապրոբացիայի) հայտի ձևը` համաձայն N 2 և N 3 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության բուսաբուծության վարչությանը`
1) հրամանն ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն) կողմից սահմանված բոլոր գյուղատնտեսական մշակաբույսերի սերմնադաշտերի և տնկարանային տարածքների դաշտային հետազոտությունների մասին հրահանգները.
2) հրամանն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում ներկայացնել Կազմակերպության կողմից սահմանված դաշտային հետազոտողների հավատարմագրման հանձնաժողովի կազմը և աշխատակարգը:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հոկտեմբերի 5-ից:
Վ. ՔԵՐՈԲՅԱՆ
Հավելված N 1
ՀՀ էկոնոմիկայի նախարարի
2023 թվականի օգոստոսի 18-ի
N 1535-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԱՇՏԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ (ԱՊՐՈԲԱՏՈՐԻ) ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում սերմնադաշտերի և տնկարանային տարածքների դաշտային հետազոտություններ և հսկումներ կատարողների` դաշտային հետազոտողների (այսուհետ` ապրոբատոր) հավատարմագրման հետ կապված հարաբերությունները:
2. Հայաստանի Հանրապետությունում ապրոբատորի հավատարմագրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին)` ագրարային ոլորտի համապատասխան գիտական և ուսումնական կառույցների հետ համատեղ:
3. Ապրոբատորը պետք է տիրապետի սերմնադաշտերի և տնկարանային տարածքների դաշտային հետազոտությունների (տեսակային և սորտային մաքրության ու միատարրության, մոլախոտերով, հիվանդություններով ու վնասատուներով բնակվածությամբ) մասին հրահանգներին, որը սահմանվում է Կազմակերպության կողմից:
2. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
4. Լիազոր մարմինն ապրոբատորների հավատարմագրման համար հրապարակում է հայտարարություն` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքէջում:
5. Հայտատուն հավատարմագրման համար Կազմակերպություն է ներկայացնում դիմում, անձը հաստատող փաստաթղթի և ագրոնոմիա կամ անտառային տնտեսություն կամ կենսաբանություն մասնագիտական որակավորման դիպլոմի պատճեն(ները):
(5-րդ կետը փոփ. 10.06.2024 թիվ 1501-Ն հրաման)
6. Դիմումների ընդունման վերջնաժամկետից հետո` 5-օրյա ժամկետում, Կազմակերպության կողմից ստեղծված ապրոբատորների հավատարմագրման հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) կատարում է ստացված դիմումների և փաստաթղթերի ուսումնասիրություն, յուրաքանչյուր դիմումի համար Կազմակերպության ղեկավարին է ներկայացնում եզրակացություն և տեղեկացնում դիմումատուին` ապրոբատորների հավատարմագրման նպատակով կազմակերպվող դասընթացներին մասնակցության կամ մասնակցության մերժման վերաբերյալ:
7. Ապրոբատորների հավատարմագրման նպատակով մինչև եռամսյա ժամկետով տեսական և գործնական դասընթացներն իրականացվում է ագրարային ոլորտում ուսումնական և գիտական կազմակերպությունների կողմից` Կազմակերպության հետ համաձայնեցված համապատասխան ժամանակացույցով սահմանված թեմատիկ պլանների շրջանակներում:
8. Ժամանակացույցով սահմանված ապրոբատորների վերապատրաստման դասընթացների ավարտից հետո` վերապատրաստումն հավաստող փաստաթուղթ ստացած մասնակիցները կարող են մասնակցել ապրոբատորների հավատարմագրման նպատակով անցկացվող հարցազրույցին:
9. Ապրոբատորների հավատարմագրման նպատակով հարցազրույցն անցկացվում է վերապատրաստման դասընթացների ավարտից հետո` 10-օրյա ժամկետում լիազոր մարմնի ստեղծած հանձնաժողովի կողմից, որի կազմում ընդգրկվում են լիազոր մարմնի, Կազմակերպության, ագրարային ոլորտի գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
10. Լիազոր մարմնի ղեկավարը, հարցազրույցի արդյունքում հանձնաժողովի եզրակացությունը ստանալուց հետո, եռօրյա ժամկետում ընդունում է որոշում`
1) հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում` ապրոբատորին վկայագիր տալու մասին,
2) հանձնաժողովի բացասական եզրակացության դեպքում` ապրոբատորին վկայագիր տալը մերժելու մասին:
11. Ապրոբատորը հավատարմագրման մասին որոշումը կարող է բողոքարկել օրենքով սահմանված կարգով:
12. Հավատարմագրված ապրոբատորին տրվում է վկայագիր` համաձայն ձևի:
13. Վկայագիրն ապրոբատորին տրվում է 3 տարի ժամկետով` սերմնադաշտերի, մայրուտների և տնկարանային հողակտորների վրա սերմերի ցանքի և բազմամյա մշակաբույսերի տեսակային և սորտային պատկանելության, սորտային մաքրության ու միատարրության նույնականացում, հողակտորների` մոլախոտերով, մշակաբույսերի հիվանդություններով ու վնասատուներով վարակվածության որոշման դաշտային հետազոտություններ (այսուհետ` ապրոբացիա) կատարելու համար:
14. Վկայագիրը համարակալված փաստաթուղթ է, որը ենթակա չէ այլ անձի փոխանցման:
3. ԱՊՐՈԲԱՏՈՐԻ ՎԿԱՅԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
15. Ապրոբատորի վկայագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցվում է Կազմակերպության ղեկավարի կողմից` Հանձնաժողովի եզրակացության հիման վրա, եթե ապրոբատորը գործողությունները կատարել է Կազմակերպության կողմից սահմանված գյուղատնտեսական մշակաբույսերի սերմնադաշտերի և տնկարանային տարածքների դաշտային հետազոտությունների հրահանգների խախտումներով:
Ձև
(զինանշան)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՎԿԱՅԱԳԻՐ N ____
ԴԱՇՏԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐՈՂԻ (ԱՊՐՈԲԱՏՈՐԻ)
Սույն վկայագիրը հաստատում է, որ _____________________________________
___________________________________________________________________________
(անունը, ազգանունը, անձնագրի համարը, ում կողմից և երբ է տրված)
իրավասու է ____________________________________________________________
(գյուղատնտեսական մշակաբույսերի ցանկը,
___________________________________________________________________________
որոնց ցանքերում կամ տնկարաններում թույլատրվում է իրականացնել ապրոբացիա)
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
իրականացնելու սերմնադաշտերի/ տնկարանային տարածքների դաշտային հետազոտություններ (ապրոբացիա):
Վկայագրի գործողության ժամկետը __________________________________
(օրը, ամիսը, տարեթիվը)
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ________________ ____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Տրված է ___________________
(օրը, ամիսը, տարեթիվը)
Կ.Տ.
Հավելված N 2
ՀՀ էկոնոմիկայի նախարարի
2023 թվականի օգոստոսի 18-ի
N 1535-Ն հրամանի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏ
ՍԵՐՄՆԱԴԱՇՏԵՐԻ ԴԱՇՏԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԱՊՐՈԲԱՑԻԱՅԻ)
Հայտի համարը
._______________________.
._______________________.
Հայտը ներկայացնելու ժամկետը ___ _____________ 20 թ.
Հայտատու _____________________________________________________________
(անունը, ազգանունը, բնակության վայրը կամ իրավաբանական անձի
լրիվ անվանումը,
__________________________________________________________________________
գտնվելու վայրը)
__________________________________________________________________________
Ապրոբացիայի է ներկայացվում
.___________________________________________.
|Հ/հ|Մշակաբույսը|Սորտը|Դասը|Նախորդը|Տարածքը |
| | | | | |(հեկտար)|
|___|___________|_____|____|_______|________|
|1 | | | | | |
|___|___________|_____|____|_______|________|
|2 | | | | | |
|___|___________|_____|____|_______|________|
|3 | | | | | |
.___________________________________________.
Սերմնադաշտերի տարածքները գտնվում են`
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
_______________________________________________________________________:
Խնդրում եմ կատարել նշված սերմնադաշտերի դաշտային հետազոտություններ (ապրոբացիա):
Հայտատու ________________ ____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
___ _____________ 20 թ.
Հավելված N 3
ՀՀ էկոնոմիկայի նախարարի
2023 թվականի օգոստոսի 18-ի
N 1535-Ն հրամանի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏ
ՏՆԿԱՐԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԴԱՇՏԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԱՊՐՈԲԱՑԻԱՅԻ)
Հայտի համարը
._______________________.
._______________________.
Հայտը ներկայացնելու ժամկետը ___ _____________ 20 թ.
Հայտատու _____________________________________________________________
(անունը, ազգանունը, բնակության վայրը կամ իրավաբանական անձի
լրիվ անվանումը,
__________________________________________________________________________
գտնվելու վայրը)
__________________________________________________________________________
Ապրոբացիայի է ներկայացվում
._____________________________________________________________________.
|Հ/հ|Պտղատեսակը|Սորտը/պատվաստացու|Պատվաստակալը|Կարգը|Նախորդը|Տարածքը |
| | | | | | |(հեկտար) |
|___|__________|_________________|____________|_____|_______|_________|
|1 | | | | | | |
|___|__________|_________________|____________|_____|_______|_________|
|2 | | | | | | |
|___|__________|_________________|____________|_____|_______|_________|
|3 | | | | | | |
._____________________________________________________________________.
Տնկարանային տարածքները գտնվում են`___________________________________
___________________________________________________________________________
________________________________________________________________________:
Խնդրում եմ կատարել նշված տնկարանային տարածքներում դաշտային հետազոտություններ (ապրոբացիա):
Հայտատու ________________ ____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
___ _____________ 20 թ.
Պաշտոնական հրապարակման օրը` 28 օգոստոսի 2023 թվական: