Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԻ ...

 

 

040.0079.050201

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«5» փետրվարի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 փետրվարի 2001 թվականի N 79

 

i

ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ԳԾՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ` 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՉԻՐԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «ե» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «ե» կետով նախատեսված «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 5 հավելվածով սահմանված` պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների հաշվին ֆինանսավորվող ծրագրերի գծով` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների` 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ ավտոճանապարհների վերականգնման և նախագծման աշխատանքների կատարման ընթացքում 707,83 մլն դրամ չիրացված միջոցները բաշխել` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի փետրվարի 5-ից:

 

Հավելված

i

ՀՀ կառավարության

2001 թվականի փետրվարի 5-ի

N 79 որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ «Ե» ԿԵՏՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ` ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ԳԾՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ` 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՉԻՐԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

 

___________________________________________________________________________

           Աշխատանքի անվանումը                                   Գումարը

                                                                (մլն դրամ)

___________________________________________________________________________

                   1                                                2

___________________________________________________________________________

1. 2000 թվականից 2001 թվականը տեղափոխվող օբյեկտներ`

 

1.1. Մ4-Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության

     ավտոճանապարհի վերակառուցում և  վերանորոգում                  168,9

 

1.2. Երևան-Գառնի-Գեղարդ,  կմ 15 + 200 - կմ 21 + 500                14.0

 

1.3. Երևան-Գառնի-Գեղարդ,  կմ 21 + 800 - կմ 29 + 800               104.2

 

1.4. Երևան-Գառնի-Գեղարդ,  կմ 32 + 900 - կմ 39 + 090                 2.8

___________________________________________________________________________

         ընդամենը                                                 289.9

 

    2. Մարգարա-Վանաձոր-Տաշիր, կմ 134 + 658 - կմ 135 + 148 և        73.0

կմ 136 + 960 - կմ 137 + 283 (մոտեցում Պուշկինի թունելի մուտքերին)

 

3. Պատմամշակութային հուշարձաններին մոտեցող ճանապարհների վերականգնում

 

3.1. գ. Բյուրականի Սբ. Հովհաննես եկեղեցի ու Ամբերդի ամրոց          12.0

և ապարանք

 

3.2. քաղ. Թալին, մոտեցում Կաթողիկե եկեղեցուն                       15.0

 

3.3. գ. Օհանավան, մոտեցում Հովհաննավանքին                           5.0

 

3.4. գ. Սաղմոսավան, մոտեցում Սաղմոսավանքին                          5.0

 

3.5. գ. Ուշի, մոտեցում քաղաքատեղիին                                 4.0

 

3.6. գ. Սանահին, մոտեցում Սանահինի վանքին                           7.0

 

3.7. գ. Հաղպատ, մոտեցում Հաղպատի վանքին                             7.0

 

3.8. գ. Նորատուս, մոտեցում Սբ. Աստվածածին եկեղեցուն                 3.0

 

3.9. գ. Նորատուս, մոտեցում Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն          2.0

 

3.10. գ. Նորատուս, մոտեցում խաչքարերի գերեզմանոցին                  2.0

 

3.11. Մոտեցում Սևանի  թերակղզու վանական համալիրին                   3.0

 

3.12. քաղ. Դիլիջան, մոտեցում Հաղարծին վանքին                       12.0

 

3.13. քաղ. Դիլիջան, մոտեցում Գոշավանքին                            30.0

 

3.14. գ. Վերնաշեն, մոտեցում Գլաձորի համալսարանին                    4.0

 

3.15. գ. Տաթև,  մոտեցում Տաթևի  վանքին                             60.0

 

3.16. Մոտեցում Խոր Վիրապի վանքին                                    7.0

___________________________________________________________________________

         ընդամենը                                                 178.0

 

    4. Պուշկինի լեռնանցքի թունելային անցման շահագործում            20.0

 

    5. Միջպետական և  հանրապետական ճանապարհների ձմեռային           146.93

պահպանում

___________________________________________________________________________

         ԸՆԴԱՄԵՆԸ                                                 707.83

 

(հավելվածը փոփ. 16.07.01 թիվ 651 որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.02.2001
N 79
Որոշում