031.0734.281200
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում 2000 թվականի սեպտեմբերի 25-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների առանց արտոնագրերի այցելությունների մասին» համաձայնագիրը քննարկելիս:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
28 դեկտեմբերի 2000թ.
ՆԿ-734