Սեղմել Esc փակելու համար:
ԱՅՆ ԴԵՊՔԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՅՆ ԴԵՊՔԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 սեպտեմբերի 2023 թվականի N 1534-Ն

 

ԱՅՆ ԴԵՊՔԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՉԱՓԸ, ՈՐՈՆՔ ՎՃԱՐԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՎՈՒՄ Է ԲԱԶՄԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՄԲ, ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է ԴՐԱՆՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՉԱՓԸ

 

Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 50-րդ հոդվածի 10-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ մաքսատուրքերի, հարկերի ընդհանուր չափը, որոնց վճարման պարտավորության կատարումն ապահովվում է բազմակի ապահովմամբ, կարող է գերազանցել դրանով ներկայացվող ապահովման չափը հետևյալ դեպքերում և հետևյալ պայմանների ապահովման դեպքում`

1) ապրանքների հայտարարատուին տրամադրված է լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ.

2) ապրանքների հայտարարատուին տրամադրված է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` գործող օրինապահ հարկ վճարողի հավաստագիր` հայտարարատուի համար օրինապահ հարկ վճարողի հավաստագրի` նախկինում դադարեցված չլինելու պայմանով.

3) ապրանքների հայտարարատուին տրամադրված է «Մաքսային կարգավորման մասին» օրենքով սահմանված` գործող օրինապահության հավաստագիր` հայտարարատուի համար հավաստագրի` նախկինում դադարեցված չլինելու պայմանով:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված դեպքերում մաքսատուրքի և հարկերի ընդհանուր գումարը կարող է գերազանցել մաքսատուրքի և հարկերի վճարման պարտավորությունների կատարման ապահովման համար հայտարարատուի կողմից ներկայացված բազմակի ապահովման չափը` ոչ ավելի, քան հիսուն տոկոսով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. սեպտեմբերի 14

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 14 սեպտեմբերի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.09.2023
N 1534-Ն
Որոշում