ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
14 սեպտեմբերի 2023 թվականի N 1538-Ա
 
  i 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 830-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 830-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը միասնական սոցիալական ծառայության համար (այսուհետ` միասնական սոցիալական ծառայություն) Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով հաստատված` 1206 ծրագրի («Սոցիալական պաշտպանության համակարգի բարեփոխումներ») 32002 միջոցառմամբ (»Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագրի շրջանակներում սարքավորումների, ծրագրային ապահովման և աշխատանքային միջավայրի արդիականացում») հատկացված միջոցների հաշվին ձեռք բերել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 830-Ն որոշմամբ հաստատված չափորոշիչներից տարբերվող չափորոշիչներով ավտոմեքենաներ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ավտոմեքենաները ձեռք բերելուց հետո քսանօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել դրանք միասնական սոցիալական ծառայությանն ամրացնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
 
Հայաստանի Հանրապետության
    վարչապետ                     Ն. Փաշինյան
 
2023 թ. սեպտեմբերի
Երևան
 
Հավելված
ՀՀ կառավարության
2023 թվականի սեպտեմբերի 14-ի
N 1538-Ա որոշման
 
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 830-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐՈՎ ՁԵՌՔԲԵՐՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
 
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ
 
1. Առաջարկվող ավտոմեքենաները պետք է լինեն նոր, արտադրված մայր գործարանում, որը հնարավորինս կհամապատասխանի տեխնիկական մասնագրերում նշված ստանդարտներին, չպետք է լինեն նախկինում օգտագործված: Փոխադրամիջոցը պետք է հարմար լինի բոլոր կլիմայական պայմաններին` ծովի մակերևույթից մինչև 3000 մետր բարձրության վրա շահագործելու համար:
2. Մատակարարի կողմից առաջարկվող ավտոմեքենան պետք է համապատասխանի ավտոմեքենաների շահագործման հետ կապված հարաբերությունները կարգավորող ներպետական օրենսդրությամբ նախատեսված, այդ թվում` Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 877 որոշմամբ հաստատված «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին կամ դրանցում կատարված ցանկացած փոփոխությանը` հայտը ներկայացնելու պահին:
3. Երաշխիքային սպասարկումը պետք է իրականացվի մատակարարի ցանկացած սպասարկման տարածքում: Փոխադրամիջոցի կամ սարքավորման տեղափոխումն իրականացվում է մատակարարի կողմից` իր միջոցների հաշվին:
 
    Չափաբաժին 1*                                Քանակ 5
 
._____________________________________________________________________.
|Տեխնիկական մասնագրեր ՏՄ         |Պահանջվող ՏՄ                        |
|________________________________|____________________________________|
|Արտադրման տարեթիվը              |2022/2023                           |
|________________________________|____________________________________|
|Թափքի տեսակը                    |ՈՒՆԻՎԵՐՍԱԼ                          |
|________________________________|____________________________________|
|Անիվային ֆորմուլան              |Լիաքարշակ 4WD                       |
|________________________________|____________________________________|
|Անիվային բազա, մմ               |2600-2755                           |
|________________________________|____________________________________|
|Նստատեղեր                       |5                                   |
|________________________________|____________________________________|
|Շարժիչի մխոցներ/փականները       |4-6/16-20                           |
|________________________________|____________________________________|
|Շարժիչի հզորությունը` ձ/ուժ     |150-200                             |
|________________________________|____________________________________|
|Շարժիչի ծավալը, լիտր            |2-2.5                               |
|________________________________|____________________________________|
|Շարժիչի տեսակը                  |Բենզինային                          |
|________________________________|____________________________________|
|Բնապահպանական չափորոշիչ         |Բնապահպանական դաս 5                 |
|________________________________|____________________________________|
|Փոխանցման տուփը                 |Ավտոմատ                             |
|________________________________|____________________________________|
|Ղեկը                            |Հիդրավլիկ                           |
|________________________________|____________________________________|
|Նախընտրելի գույներ              |Սև/սպիտակ/մոխրագույնի  երանգներ     |
|________________________________|____________________________________|
|Երաշխիք                         |Առնվազն 3 տարի կամ 100,000 կմ       |
|________________________________|____________________________________|
|Ավտոմեքենայի համալրվածությունը  |Բազային                             |
._____________________________________________________________________.
 
ա. Ծանոթություն. 1-ին չափաբաժնում նշված ավտոմեքենաների նախահաշվային ընդհանուր գումարը կազմում է 95 000 000 դրամ:
 
    Չափաբաժին 2*                                Քանակ 10
 
._____________________________________________________________________.
|Տեխնիկական մասնագրեր ՏՄ         |Պահանջվող ՏՄ                        |
|________________________________|____________________________________|
|Արտադրման տարեթիվը              |2022/2023                           |
|________________________________|____________________________________|
|Թափքի տեսակը                    |Սեդան                               |
|________________________________|____________________________________|
|Անիվային ֆորմուլան              |Առջևի/հետևի   քաշող                 |
|________________________________|____________________________________|
|Անիվային բազա, մմ               |2500-2850                           |
|________________________________|____________________________________|
|Նստատեղեր                       |5                                   |
|________________________________|____________________________________|
|Շարժիչի մխոցներ/փականները       |4-6/16-20                           |
|________________________________|____________________________________|
|Շարժիչի հզորությունը` ձ/ուժ     |110-195                             |
|________________________________|____________________________________|
|Շարժիչի ծավալը, լիտր            |1.6-2.5                             |
|________________________________|____________________________________|
|Շարժիչի տեսակը                  |Բենզինային                          |
|________________________________|____________________________________|
|Բնապահպանական չափորոշիչ         |Բնապահպանական դաս 5                 |
|________________________________|____________________________________|
|Փոխանցման տուփը                 |Ավտոմատ                             |
|________________________________|____________________________________|
|Ղեկը                            |Հիդրավլիկ                           |
|________________________________|____________________________________|
|Նախընտրելի գույնը               |Սպիտակ/մոխրագույնի երանգներ         |
|________________________________|____________________________________|
|Երաշխիք                         |Առնվազն 3 տարի կամ 100,000 կմ       |
|________________________________|____________________________________|
|Ավտոմեքենայի համալրվածությունը  |Բազային                             |
._____________________________________________________________________.
 
բ. Ծանոթություն. 2-րդ չափաբաժնում նշված ավտոմեքենաների նախահաշվային ընդհանուր գումարը կազմում է 120 000 000 դրամ: