ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 սեպտեմբերի 2023 թվականի N 1543-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 172-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱՐԱՐԱՏ» ՍՆՆԴԻ ԿՈՄԲԻՆԱՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 172-Ա որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 4-րդ կետի «Քանակը» սյունակի «750 000» թիվը փոխարինել «3 750 000» թվով.
2) 4-րդ կետի «Արժեքը» սյունակի «265 680 000» թիվը փոխարինել «1 265 680 000» թվով.
3) 20-րդ կետի «Քանակը» սյունակի «2 000 000» թիվը փոխարինել «4 500 000» թվով.
4) 20-րդ կետի «Արժեքը» սյունակի «196 800 000» թիվը փոխարինել «1 196 800 000» թվով.
5) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «12 001 022 425» թիվը փոխարինել «14 001 022 425» թվով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. սեպտեմբերի
Երևան