ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 սեպտեմբերի 2023 թվականի N 1557-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՍԱՐԱՆԻՍՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՍԱՐԱՆԻՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.
2) «ՍԱՐԱՆԻՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2023 թվականի հուլիսի 26-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ.
3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 8 ամիս:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. սեպտեմբերի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2023 թվականի սեպտեմբերի 14-ի
N 1557-Ա որոշման
ՑԱՆԿ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN |ԱՏԳ ԱԱ-ի |Անվանումը |Տեխնիկական|Չափի|Քանակը|Ծագ- |Արտա-|Արժեքը|Այլ |
|ը/կ|ծածկագիրը | |բնութագիրը|միա-| |ման |հան- |(դրամ)|տեղե-|
| | | | |վորը| |երկի-|ման | |կութ-|
| | | | | | |րը |երկի-| |յուն-|
| | | | | | | |րը | |ներ |
|_________________________________________________________________________|
| ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ |
|_________________________________________________________________________|
|1. |6902900000|Հրակայուն |Հատուկ |կգ |442759|Չի- |Չի- |333 | |
| | |աղյուսներ,|հրակայուն | | |նաս- |նաս- |582 | |
| | |բլոկներ |աղյուսներ,| | |տան |տան |003 | |
| | | |բլոկներ` | | | | | | |
| | | |նախատեսված| | | | | | |
| | | |ապակու | | | | | | |
| | | |հալման | | | | | | |
| | | |վառարանի | | | | | | |
| | | |կառուցման | | | | | | |
| | | |համար, | | | | | | |
| | | |ջերմակայու| | | | | | |
| | | |նությունը`| | | | | | |
| | | |մինչև | | | | | | |
| | | |160 oC: | | | | | | |
| | | |Բնական | | | | | | |
| | | |գազով | | | | | | |
| | | |աշխատող | | | | | | |
| | | |հատուկ | | | | | | |
| | | |նախագծված | | | | | | |
| | | |ռեգեներա- | | | | | | |
| | | |տիվ | | | | | | |
| | | |վառարանի | | | | | | |
| | | |մաքսիմալ | | | | | | |
| | | |արտադրողա-| | | | | | |
| | | |կանու- | | | | | | |
| | | |թյունը | | | | | | |
| | | |կազմում է | | | | | | |
| | | |օրական | | | | | | |
| | | |մինչև 40 | | | | | | |
| | | |տոննա | | | | | | |
| | | |հալած | | | | | | |
| | | |ապակի: | | | | | | |
|___|__________|__________|__________|____|______|_____|_____|______|_____|
|2. |3816000000|Հրահեստ |Իրենից |կգ |10 000|Չի- |Չի- |2 398 | |
| | |ցեմենտներ,|ներկայաց- | | |նաս- |նաս- |626 | |
| | |շինարարա- |նում է | | |տան |տան | | |
| | |կան շաղախ-|հատուկ | | | | | | |
| | |ներ |հրակայուն | | | | | | |
| | |(շամոտի |շաղախ` | | | | | | |
| | |փոշի) |նախատեսված| | | | | | |
| | | |1-ին | | | | | | |
| | | |կետում | | | | | | |
| | | |նշված | | | | | | |
| | | |հրակայուն | | | | | | |
| | | |աղյուսնե- | | | | | | |
| | | |րով | | | | | | |
| | | |վառարանի | | | | | | |
| | | |կառուցման | | | | | | |
| | | |համար: | | | | | | |
|___|__________|__________|__________|____|______|_____|_____|______|_____|
| |Ընդամենը | | | | | | |335 | |
| | | | | | | | |980 | |
| | | | | | | | |629 | |
._________________________________________________________________________.