ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 սեպտեմբերի 2023 թվականի N 1560-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 650-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մայիսի 4-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԷԼԻՏ-ՇԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 650-Ա որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 3-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակում «Մոդել-LSSO. 5-0.7-Y.; Գոլորշու գեներատոր 500 կգ/ժ հզորությամբ; 0,7 ՄՊա յուղային ճնշմամբ աշխատող» բառերը փոխարինել «Ջրախողովակային շոգեկաթսա 0.1-1 տոննա շոգու արտադրողականությամբ TAIGUO LSS 0.5-0.7-Y» բառերով.
2) 4-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակում «Թերմոպլաստե մանրաթելերից պատրաստված պադոն; 900-700-25 մմ և 1150-600-25 մմ չափերի» բառերը փոխարինել «Պլաստմասսայե կարծր տակդիր-սալեր` բետոնի բլոկների արտադրության համար օգտագործվող` ապակեմանրաթելի համադրությամբ 900-700-25 մմ 1100 հատ, 1150-600-25 մմ 300 հատ, առանց ապրանքանիշ» բառերով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. սեպտեմբերի
Երևան