ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 սեպտեմբերի 2023 թվականի N 1563-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N 692-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետի «դ.1» ենթակետը և համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության առաջնությունների, Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպվող և անցկացվող միջազգային մրցաշարերի մասնակիցների գիշերավարձի ու սննդի ընդունման չափը, Հայաստանի Հանրապետության առաջնությունների մրցանակակիրների և նրանց մարզիչների դրամական պարգևատրման չափը հաստատելու, Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի անդամի` Հայաստանի Հանրապետության տարածքում ուսումնամարզական հավաքի օրական կեցության վճարի չափը, Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի անդամի` Հայաստանի Հանրապետության տարածքում և տարածքից դուրս ճանապարհորդելիս սննդի ընդունման չափը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի անդամի` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ուսումնամարզական հավաքի և (կամ) միջազգային միջոցառմանը մասնակցության հետ կապված ծախսերը հաշվարկելու մասին» N 692-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
i
1) որոշման վերնագրում «գիշերավարձի ու սննդի ընդունման չափը» բառերը փոխարինել «գիշերավարձի ու սննդի օրական վճարի չափը» բառերով, իսկ «ճանապարհորդելիս սննդի ընդունման չափը» բառերը` «ճանապարհորդելիս սննդի վճարի չափը» բառերով.
2) որոշման նախաբանը «Հայաստանի» բառից առաջ լրացնել «Հիմք ընդունելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետի «դ.1» ենթակետը`» բառերով.
3) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում «ընդունման» բառը փոխարինել «օրական վճարի» բառերով.
4) որոշման 2-րդ կետում «մինչև 9800 դրամ» բառերը փոխարինել «մինչև 16300 դրամ, որի մեջ ներառվում է սնունդ` համաձայն ֆեդերացիայի կողմից ներկայացված սննդակարգի և կալորիականության:» բառերով.
5) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում «2000» թիվը փոխարինել «3300» թվով, իսկ «ընդունման» բառը` «վճարի» բառով.
6) որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում «10» թիվը փոխարինել «16,7» թվով, իսկ «ընդունման» բառը` «վճարի» բառով.
7) որոշման 4-րդ կետում «ընդունումը» բառը փոխարինել «վճարի չափը» բառերով.
i
8) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից: Սույն որոշման 1-ին կետի 8-րդ ենթակետով նոր խմբագրությամբ շարադրվող N 1 հավելվածի 3-րդ կետի գործողությունը տարածվում է 2023 թվականի մարտի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. սեպտեմբերի 14
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2023 թվականի սեպտեմբերի 14-ի
N 1563-Ն որոշման
«Հավելված N 1
ՀՀ կառավարության
2004 թվականի մայիսի 13-ի
N 692-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ԵՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳԻՇԵՐԱՎԱՐՁԻ ՈՒ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության առաջնությունների, Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպվող և անցկացվող տարբեր տարիքային խմբերի միջազգային մրցաշարերի (բացառությամբ Եվրոպայի և աշխարհի առաջնությունների) մասնակիցների գիշերավարձի օրական չափը` մեկ մասնակցի համար`
1) մինչև 8000 դրամ` ծախսերը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում.
2) 5000 դրամ` առանց ծախսերը հաստատող փաստաթղթի:
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության առաջնությունների, Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպվող և անցկացվող տարբեր տարիքային խմբերի միջազգային մրցաշարերի (բացառությամբ Եվրոպայի և աշխարհի առաջնությունների) մեկ մասնակցի` մարզիկի սննդի օրական վճարի չափը`
1) 5000 դրամ` մեծահասակների մրցաշարի մասնակցի համար.
2) 4100 դրամ` երիտասարդների մրցաշարի մասնակցի համար.
3) 3300 դրամ` պատանիների մրցաշարի մասնակցի համար.
4) 4100 դրամ` մեծահասակների, երիտասարդների և պատանիների մրցաշարի այլ մասնակցի համար (մարզիչ, մրցավար, բժիշկ):
3. Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպվող և անցկացվող տարբեր տարիքային խմբերի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի անդամի մասնակցության հետ կապված ծախսերը, այդ թվում` գիշերավարձը, սննդի օրական վճարի չափը, հաշվարկվում է համաձայն տվյալ միջոցառման միջազգային ֆեդերացիայի հրավերի` տվյալ բյուջետային տարում հատկացված ֆինանսական միջոցների շրջանակում:»:
Պաշտոնական հրապարակման օրը` 14 սեպտեմբերի 2023 թվական: