Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 սեպտեմբերի 2023 թվականի N 1649-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ հոդվածը, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և 4-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ` կոմիտե) ամրացված` Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան փողոց 100/11 հասցեում գտնվող 0.14926 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ` գույք, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 30052023- 01-0136 վկայական) ուղղակի վաճառքի ձևով օտարել «Տեխնոտուն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ, գրանցման վկայականի համարը` 264.110.1086640) հասարակական նշանակության ընտանեկան ժամանցի և հանգստի անցկացման ընդհանուր օգտագործման տարածքներ կառուցելու համար` համաձայն գնորդի կողմից ներկայացված գործարար ներդրումային ծրագրի:

2. Սահմանել`

1) գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը` 87 926 529 դրամ.

2) օտարման ենթակա գույքի վաճառքի գինը` գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 100 տոկոսի չափով` 87 926 529 դրամ:

3. Կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի կողմից գույքի վաճառքի գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման և գրավի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ`

1) գույքի հանձնման-ընդունման պահից սկսած գնորդը պարտավորվում է համաձայն ներկայացված գործարար (ներդրումային) ծրագրի` 2 տարիների ընթացքում գույքի վրա իրականացնել 20 000 000 դրամ ներդրում.

2) գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի միասնական տեղեկանքի, պայմանագրի նոտարական վավերացման և սույն որոշումից բխող գույքային իրավունքների պետական գրանցման համար սահմանված գումարներն ու տուրքերը.

3) գույքը համարվում է գրավադրված Հայաստանի Հանրապետության օգտին` մինչև գնորդի կողմից սույն որոշմամբ ստանձնված պարտավորությունների ամբողջական կատարման ավարտը.

4) գնորդի կողմից ստանձնված ներդրումները սահմանված ժամկետում չկատարվելու կամ մինչև 50 տոկոս կատարվելու դեպքում գնորդը 3 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք` չկատարված ներդրումների գումարի 20 տոկոսի չափով.

5) գնորդի կողմից ստանձնված ներդրումները սահմանված ժամկետում 50 կամ ավելի տոկոսով կատարվելու, բայց ամբողջությամբ չկատարվելու դեպքում գնորդը 2 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք` չկատարված ներդրումների գումարի 15 տոկոսի չափով.

6) մինչև պայմանագրային պարտավորությունների ամբողջական կատարման ավարտը գույքը համարվում է գրավադրված Հայաստանի Հանրապետության օգտին և առանց կոմիտեի գրավոր համաձայնության գնորդն իրավունք չունի գրավի առարկան օտարելու, այն տրամադրելու վարձակալության, անհատույց օգտագործման կամ այլ կերպ տնօրինման: Գրավ դրված գույքը կոմիտեի գրավոր համաձայնությամբ օտարելիս կամ համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս գրավի իրավունքը պահպանելու է իր ուժը, և նոր գնորդն իրավահաջորդության կարգով ստանձնելու է գործարքի արդյունքում գնորդին վերապահված ամբողջ պարտավորությունները.

7) սույն կետի 4-րդ կամ 5-րդ ենթակետերով սահմանված պարտավորություններից որևէ մեկը չկատարվելու դեպքում պայմանագիրը ենթակա է լուծման, իսկ գույքը` վերադարձման Հայաստանի Հանրապետությանը: Ընդ որում, պայմանագրի լուծման դեպքում վճարված և ներդրված գումարները վերադարձման ենթակա չեն:

4. Գնորդը գույքի վաճառքի գինը պետք է վճարի Հայաստանի Հանրապետության արժույթով` «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. սեպտեմբերի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.09.2023
N 1649-Ա
Որոշում