Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

6 սեպտեմբերի 2023 թվականի N 920-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 197-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2012 թվականի հունիսի 26-ի «Վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական տվյալների գրանցման հայտի ձևը հաստատելու մասին» N 197-Ն հրամանի`

1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«Հիմք ընդունելով «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասը.»,

2) վերնագրում և 1-ին կետում «և» շաղկապը փոխարինել «,» կետադրական նշանով, իսկ «անձի» բառից հետո լրացնել «, փորձնակի և մասնագիտական ուսուցում անցնող աշակերտի» բառերը,

3) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

i

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2023 թվականի դեկտեմբերի 1-ից:

 

ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2023 թվականի սեպտեմբերի 6-ի

N 920-Ն հրամանի

 

«Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր

պետական եկամուտների կոմիտեի

2012 թվականի հունիսի 26-ի

N 197-Ն հրամանի

 

._____________________________________________________________________.

|Վարձու աշխատողի, պայմանագրային եկամուտ   |Փաստաթղթի մուտքագրման համար|

|ստացող ֆիզիկական անձի, փորձնակի և        |______________________     |

|մասնագիտական ուսուցում անցնող աշակերտի   |(լրացվում է հարկային մարմնի|

|անհատական տվյալների գրանցման հայտի ձև    |կողմից)                    |

|_________________________________________|___________________________|

|1 Հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ)    |2 Հարկ վճարողի (գործատուի) |

|                                         |անվանում (անհատ ձեռնարկա-  |

|                                         |տիրոջ կամ նոտարի անուն,    |

|                                         |ազգանուն)                  |

|                                         |___________________________|

|                                         |Հայտի ներկայացման ամսաթիվ  |

|_________________________________________|                           |

._____________________________________________________________________.

 

1. «Փաստաթղթի մուտքագրման համար» մասում նշվում է գործատուի (կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր, նոտար) անձնական գործում տվյալ փաստաթղթի հերթական համարը, [1] տողում ինքնաշխատ լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը, [2] տողում («Հարկ վճարողի (գործատուի) անվանում») տողում ինքնաշխատ լրացվում է կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անունը, ազգանունը)

 

Բաժին 1. Անձնական տվյալներ

 

.__________________________________________________________.

|Հ/Հ|Անուն|Ազգանուն|Հայրանուն|Հանրային |Ծննդյան|Անձը       |

|   |     |        |         |ծառայու- |ամսաթիվ|հաստատող   |

|   |     |        |         |թյունների|       |փաստաթուղթ |

|   |     |        |         |համարանիշ|       |___________|

|   |     |        |         |(ՀԾՀ)    |       |տեսակ|սերիա|

|   |     |        |         |         |       |     |և    |

|   |     |        |         |         |       |     |համար|

|___|_____|________|_________|_________|_______|_____|_____|

|1.1| 1.2 |1.3     | 1.4     |  1.5    |   1.6 | 1.7 | 1.8 |

|___|_____|________|_________|_________|_______|_____|_____|

.__________________________________________________________.

 

2. 1.1 դաշտում ինքնաշխատ լրացվում է ֆիզիկական անձի հերթական համարը

3. 1.2-1.4 սյունակներում լրացվում են ֆիզիկական անձի` անունը, ազգանունը և հայրանունը (առկայության դեպքում)

4. 1.5 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը

5. 1.6 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի (բացառությամբ փորձնակի և մասնագիտական ուսուցում անցնող աշակերտի) ծննդյան ամսաթիվը` օրը, ամիսը, տարին

6. 1.7 և 1.8 սյունակներում համապատասխանաբար լրացվում են Հայաստանի Հանրապետությունում անձը հաստատող փաստաթղթի տեսակներից որևէ մեկը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետության անձնագիր, նույնականացման քարտ, մինչև 16 տարեկանների դեպքում` ծննդյան վկայական, օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթ (կացության քարտ, Ռուսաստանի Դաշնության քաղաքացու անձնագիր), փախստականի կարգավիճակ ունեցող անձի` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ և անձը հաստատող համապատասխան փաստաթղթի սերիան և համարը

 

Բաժին 2. Կոնտակտային տվյալներ

 

.____________________________________.

|Հեռախոսահամար|Բջջային      |Էլ. փոստ|

|             |հեռախոսահամար|        |

|_____________|_____________|________|

|2.1          |2.2          |2.3     |

|_____________|_____________|________|

|_____________|_____________|________|

.____________________________________.

 

7. 2.1 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի տան (քաղաքային) հեռախոսահամարը (առկայության դեպքում)

8. 2.2 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի բջջային հեռախոսահամարը (առկայության դեպքում)

9. 2.3 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում)

 

Բաժին 3. Հասցե և բնակության տվյալներ

ԳԼՈՒԽ 1. Հայաստանի Հանրապետությունում բնակության հասցե

 

.________________________________________________.

|Մարզ |Համայնք|Բնակավայր|Փողոց|Շենք/տուն|Բնակարան|

|_____|_______|_________|_____|_________|________|

|3.1.1|3.1.2  |3.1.3    |3.1.4|3.1.5    |3.1.6   |

|_____|_______|_________|_____|_________|________|

.________________________________________________.

 

10. 3.1.1 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի բնակության մարզի անվանումը

11. 3.1.2 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի բնակության համայնքի անվանումը

12. 3.1.3 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի բնակավայրի անվանումը

13. 3.1.4 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի բնակության վայրի փողոցի անվանումը

14. 3.1.5 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի բնակության վայրի շենքի կամ տան համարը

15. 3.1.6 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի բնակության վայրի բնակարանի համարը

 

ԳԼՈՒԽ 2. Արտերկրի բնակության հասցե

 

._____________________________________________________.

|Երկիր|Հասցեատող 1|Հասցեատող 2|Հասցեատող 3|Փոստի համար|

|_____|___________|___________|___________|___________|

|3.2.1|3.2.2      |3.2.3      |3.2.4      |3.2.5      |

|_____|___________|___________|___________|___________|

._____________________________________________________.

16. 3.2.1 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի բնակության երկիրը (պետությունը)

17. 3.2.2 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի արտերկրի բնակության առաջին հասցեատողը

18. 3.2.3 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի արտերկրի բնակության երկրորդ հասցեատողը

19. 3.2.4 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի արտերկրի բնակության երրորդ հասցեատողը

20. 3.2.5 սյունակում լրացվում է ֆիզիկական անձի արտերկրի բնակության վայրի փոստային համարը

 

Բաժին 4. Աշխատանքի մասին տեղեկություններ

ԳԼՈՒԽ 1. Աշխատանքային հարաբերություններ

 

.__________________________________.

|Աշխատանքային հարաբերություններ    |

|__________________________________|

|      Սկիզբ     |    Ավարտ        |

|________________|_________________|

|     4.1.1      |   4.1.2         |

|________________|_________________|

|________________|_________________|

|________________|_________________|

.__________________________________.

 

.____________________________________________________________.

|Պաշտոն           |Աշխատաժամանակի|Ոչ լրիվ     |Համատեղությամբ|

|_________________|ռեժիմ (նորմալ |աշխատաժամա- |աշխատանք      |

|Կոդ  |Սկիզբ|Ավարտ|տևողություն   |նակի դեպքում|              |

|     |     |     |կամ ոչ լրիվ   |շաբաթական   |              |

|     |     |     |աշխատաժամանակ)|տևողություն |              |

|_____|_____|_____|______________|____________|______________|

|4.1.3|4.1.4|4.1.5|   4.1.6      | 4.1.7      |   4.1.8      |

|_____|_____|_____|______________|____________|______________|

|_____|_____|_____|______________|____________|______________|

.____________________________________________________________.

 

21. 4.1.1 սյունակում լրացվում է աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատողի աշխատանքի անցնելու ամսաթիվը` օրը, ամիսը, տարին

22. 4.1.2 սյունակում լրացվում է գործատուի կողմից վարձու աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման ամսաթիվը` օրը, ամիսը, տարին: Ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում վարձու աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունների ավարտը գրանցվում է ֆիզիկական անձ գործատուի մահվան օրվան հաջորդող օրվանից` հարկային մարմնի կողմից` Ներքին գործերի նախարարությունից ստացված տվյալների հիման վրա

23. 4.1.3, 4.1.4 և 4.1.5 սյունակներում լրացվում է աշխատողի պաշտոնի (մասնագիտության) կոդը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 872-Ն հրամանի («Աշխատողների մասնագիտությունների, մասնագիտացումների և պաշտոնների դասակարգիչ») համաձայն, ինչպես նաև տվյալ պաշտոնի (մասնագիտությամբ աշխատանքի անցնելու) նշանակման և տվյալ պաշտոնից ազատվելու (մասնագիտության փոփոխության) ամսաթիվը (օրը, ամիսը, տարին): Եթե ֆիզիկական անձին վերաբերող տեղեկատվությունը օրենսդրությամբ սահմանված չէ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, ապա հաստիքային զինծառայողի դեպքում լրացվում է համակարգում զինծառայողի և դրան հավասարեցված անձի պաշտոնին տրված կոդը և ծառայության անցնելու ամսաթիվը` օրը, ամիսը, տարին

24. 4.1.6 սյունակում լրացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 141-րդ հոդվածով սահմանված և աշխատանքային պայմանագրով նախատեսված` վարձու աշխատողի աշխատաժամանակի ռեժիմը (նորմալ տևողություն կամ ոչ լրիվ աշխատաժամանակ): Ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմին չեն վերաբերվում այն աշխատողները, որոնց համար, համաձայն գործող օրենսդրության (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 140-րդ հոդված), սահմանված է աշխատաժամանակի կրճատ տևողություն

25. 4.1.7 սյունակում լրացվում է աշխատաժամանակի շաբաթական տևողությունը, եթե վարձու աշխատողն աշխատում է ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմով

26. 4.1.8 սյունակը լրացվում է, եթե աշխատանքը կատարվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 99-րդ հոդվածով սահմանված և աշխատանքային պայմանագրով նախատեսված` համատեղությամբ:

(ենթաբաժինը խմբ. 18.12.17 N 422-Ն)

 

ԳԼՈՒԽ 2. Մասնագիտություն(ներ)

 

.___________________________.

|Կոդ (ծածկագիր)             |

|___________________________|

|4.2.1                      |

|___________________________|

.___________________________.

 

27. 4.2.1 սյունակում լրացվում է աշխատողի մասնագիտության կոդը (ծածկագիրը) ըստ մասնագիտական կրթության` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի N 73-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշումներով հաստատված ցանկերի («Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների» և «Բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների» (»Բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների») համաձայն: Եթե ֆիզիկական անձին վերաբերող տեղեկատվությունը օրենսդրությամբ սահմանված չէ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, ապա հաստիքային զինծառայողի դեպքում լրացվում է համակարգում զինծառայողի և դրան հավասարեցված անձի մասնագիտությանը տրված կոդը (ծածկագիրը):

 

ԳԼՈՒԽ 3. Չվճարվող արձակուրդի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդի մասին տեղեկություններ

 

._____________________________________________________.

|Չվճարվող արձակուրդ|Մինչև  3 տարեկան երեխայի|Երեխայի  |

|                  |խնամքի արձակուրդ        |ծննդյան  |

|__________________|________________________|ամսաթիվ  |

|Սկիզբ |Ավարտ      | Սկիզբ |Ավարտ           |(օր/ամիս/|

|      |           |       |                |տարի)    |

|______|___________|_______|________________|_________|

|4.3.1 |   4.3.2   |4.3.3  |  4.4.4         |  4.5.5  |

|______|___________|_______|________________|_________|

._____________________________________________________.

 

28. 4.3.1 և 4.3.2 սյունակներում լրացվում են գործատուի կողմից վարձու աշխատողին չվճարվող արձակուրդ տրամադրելու սկզբի և ավարտի ամսաթվերը` օր, ամիս, տարի

29. 4.3.3 և 4.3.4 սյունակներում լրացվում են գործատուի կողմից վարձու աշխատողին մինչև 3 տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդ տրամադրելու սկզբի և ավարտի ամսաթվերը` օր, ամիս, տարի

30. 4.5.5 սյունակում լրացվում է երեխայի ծննդյան ամսաթիվը` օր, ամիս, տարի

 

ԳԼՈՒԽ 4. Քաղաքացիաիրավական հարաբերություններ

 

.___________________________________.

|Քաղաքացիաիրավական հարաբերություններ|

|___________________________________|

|Սկիզբ             |Ավարտ           |

|__________________|________________|

|4.4.1             |4.4.2           |

|__________________|________________|

|__________________|________________|

.___________________________________.

 

31. 4.4.1 սյունակում լրացվում է գործատուի կողմից պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի հետ քաղաքացիաիրավական պայմանագրի կնքման ամսաթիվը` օրը, ամիսը, տարին

32. 4.4.2 սյունակում լրացվում է գործատուի կողմից պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի հետ քաղաքացիաիրավական պայմանագրի դադարեցման ամսաթիվը` օրը, ամիսը, տարին

 

ԳԼՈՒԽ 5. Սոցիալական վճարի կատարումը դադարեցնելու մասին տեղեկություն

 

._____________________________________________________________________.

|Կենսաթոշակային տարիքը լրացած մասնակցի կողմից սոցիալական              |

|վճարի կատարումը դադարեցնելու մասին գործատուին դիմելու ամսաթիվ        |

|(օր/ամիս/տարի)                                                       |

|_____________________________________________________________________|

|                            4.5.1                                    |

|_____________________________________________________________________|

|_____________________________________________________________________|

._____________________________________________________________________.

 

33. 4.5.1 սյունակում լրացվում է կենսաթոշակային տարիքը լրացած մասնակցի կողմից սոցիալական վճարի կատարումը դադարեցնելու մասին գործատուին դիմելու ամսաթիվը` օրը, ամիսը, տարին

 

ԳԼՈՒԽ 6. Աշխատանքային պրակտիկայի և (կամ) մասնագիտական ուսուցման հարաբերություններ

 

._____________________________________________________________________.

|Աշխատանքային|Մասնագիտության,|Սկիզբ|Ավարտ|Աշխատանքային|Աշխատանքային   |

|պրակտիկա և  |որակավորման    |     |     |պրակտիկայի  |պրակտիկայի     |

|(կամ)       |կամ պաշտոնի    |     |     |կամ մասնա-  |կամ մասնա-     |

|մասնագիտական|անվանում       |     |     |գիտական     |գիտական        |

|ուսուցում   |               |     |     |ուսուցման   |ուսուցման      |

|            |               |     |     |օրվա սկիզբ  |օրվա ավարտ     |

|            |               |     |     |(ժամը)      |(ժամը)         |

|____________|_______________|_____|_____|____________|_______________|

|    4.6.1   |    4.6.2      |4.6.3|4.6.4|   4.6.5    |   4.6.6       |

|____________|_______________|_____|_____|____________|_______________|

._____________________________________________________________________.

 

34. 4.6.1 սյունակում լրացվում է աշխատանքային պրակտիկայի և (կամ) մասնագիտական ուսուցման հարաբերությունը

35. 4.6.2 սյունակում լրացվում է փորձնակի կամ մասնագիտական ուսուցում անցնող աշակերտի այն մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի անվանումը, որով փորձնակը կամ մասնագիտական ուսուցում անցնող աշակերտն անցնելու են աշխատանքային պրակտիկան կամ մասնագիտական ուսուցումը

36. 4.6.3 սյունակում լրացվում է փորձնակի կամ մասնագիտական ուսուցում անցնող աշակերտի աշխատանքային պրակտիկայի կամ մասնագիտական ուսուցման հարաբերությունները սկսելու ամսաթիվը` օրը, ամիսը, տարին

37. 4.6.4 սյունակում լրացվում է փորձնակի կամ մասնագիտական ուսուցում անցնող աշակերտի աշխատանքային պրակտիկայի կամ մասնագիտական ուսուցման հարաբերությունները ավարտելու ամսաթիվը` օրը, ամիսը, տարին

38. 4.6.5 և 4.6.6 սյունակներում լրացվում են պրակտիկայի կամ մասնագիտական ուսուցման օրվա սկզբի և ավարտի ժամերը:

 

Բաժին 5. Աշխատանքի մասին նախկինում սխալ հանձնված տեղեկություններ կամ գրանցման հայտ

ԳԼՈՒԽ 1. Աշխատանքային հարաբերություններ

 

.___________________________________.

|Աշխատանքային հարաբերություններ     |

|___________________________________|

|Սկիզբ             |Ավարտ           |

|__________________|________________|

|5.1.1             |5.1.2           |

|__________________|________________|

|__________________|________________|

.___________________________________.

.____________________________________________________________.

|Պաշտոն           |Աշխատաժամանակի|Ոչ լրիվ     |Համատեղությամբ|

|_________________|ռեժիմ (նորմալ |աշխատաժամա- |աշխատանք      |

|Կոդ  |Սկիզբ|Ավարտ|տևողություն   |նակի դեպքում|              |

|     |     |     |կամ ոչ լրիվ   |շաբաթական   |              |

|     |     |     |աշխատաժամանակ)|տևողություն |              |

|_____|_____|_____|______________|____________|______________|

|5.1.3|5.1.4|5.1.5|     5.1.6    |   5.1.7    |   5.1.8      |

|_____|_____|_____|______________|____________|______________|

|_____|_____|_____|______________|____________|______________|

.____________________________________________________________.

 

39. 5.1.1 սյունակում լրացվում է գործատուի կողմից վարձու աշխատողի հետ աշխատանքային պայմանագրի կնքման կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի ընդունման` նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված ամսաթիվը` օրը, ամիսը, տարին

40. 5.1.2 սյունակում լրացվում է գործատուի կողմից վարձու աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման` նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված ամսաթիվը` օրը, ամիսը, տարին

41. 5.1.3, 5.1.4 և 5.1.5 սյունակներում լրացվում են նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված աշխատողի պաշտոնի (մասնագիտության) տվյալները

42. 5.1.6 սյունակում լրացվում է նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված վարձու աշխատողի աշխատաժամանակի ռեժիմը (նորմալ տևողություն կամ ոչ լրիվ աշխատաժամանակ)

43. 5.1.7 սյունակում լրացվում է նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված աշխատաժամանակի շաբաթական տևողությունը, եթե վարձու աշխատողն աշխատում է ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմով

44. 5.1.8 սյունակում լրացվում է նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված` համատեղությամբ կատարվող աշխատանքի դաշտում նշված տվյալը:

 

ԳԼՈՒԽ 2. Մասնագիտություն(ներ)

 

.___________________________.

|Կոդ (ծածկագիր)             |

|___________________________|

|5.2.1                      |

|___________________________|

.___________________________.

 

45. 5.2.1 սյունակում լրացվում են նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված աշխատողի մասնագիտության տվյալները:

 

ԳԼՈՒԽ 3. Չվճարվող արձակուրդի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդի մասին տեղեկություններ

 

._____________________________________________________.

|Չվճարվող արձակուրդ|Մինչև  3 տարեկան երեխայի|Երեխայի  |

|                  |խնամքի արձակուրդ        |ծննդյան  |

|__________________|________________________|ամսաթիվ  |

|Սկիզբ |Ավարտ      | Սկիզբ |Ավարտ           |(օր/ամիս/|

|      |           |       |                |տարի)    |

|______|___________|_______|________________|_________|

|5.3.1 |   5.3.2   |5.3.3  |  5.3.4         |  5.3.5  |

|______|___________|_______|________________|_________|

._____________________________________________________.

 

46. 5.3.1 և 5.3.2 սյունակներում լրացվում են գործատուի կողմից վարձու աշխատողին չվճարվող արձակուրդ տրամադրելու` նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված սկզբի և ավարտի ամսաթվերը` օր, ամիս, տարի

47. 5.3.3 և 5.3.4 սյունակներում լրացվում են գործատուի կողմից վարձու աշխատողին մինչև 3 տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդ տրամադրելու` նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված սկզբի և ավարտի ամսաթվերը` օր, ամիս, տարի

48. 5.3.5 սյունակում լրացվում է երեխայի ծննդյան` նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված ամսաթիվը` օր, ամիս, տարի

 

ԳԼՈՒԽ 4. Քաղաքացիաիրավական հարաբերություններ

 

.___________________________________.

|Քաղաքացիաիրավական հարաբերություններ|

|___________________________________|

|Սկիզբ             |Ավարտ           |

|__________________|________________|

|5.4.1             |5.4.2           |

|__________________|________________|

|__________________|________________|

.___________________________________.

 

49. 5.4.1 սյունակում լրացվում է գործատուի կողմից պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի հետ քաղաքացիաիրավական պայմանագրի կնքման` նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված ամսաթիվը` օրը, ամիսը, տարին

50. 5.4.2 սյունակում լրացվում է գործատուի կողմից պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի հետ քաղաքացիաիրավական պայմանագրի դադարեցման` նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված ամսաթիվը` օրը, ամիսը, տարին

 

ԳԼՈՒԽ 5. Սոցիալական վճարի կատարումը դադարեցնելու մասին տեղեկություն

 

._____________________________________________________________________.

|Կենսաթոշակային տարիքը լրացած մասնակցի կողմից սոցիալական              |

|վճարի կատարումը դադարեցնելու մասին գործատուին դիմելու ամսաթիվ        |

|(օր/ամիս/տարի)                                                       |

|_____________________________________________________________________|

|                            5.5.1                                    |

|_____________________________________________________________________|

._____________________________________________________________________.

 

51. 5.5.1 սյունակում լրացվում է կենսաթոշակային տարիքը լրացած մասնակցի կողմից սոցիալական վճարի կատարումը դադարեցնելու մասին գործատուին դիմելու` նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված ամսաթիվը` օրը, ամիսը, տարին

 

ԳԼՈՒԽ 6. Աշխատանքային պրակտիկայի և (կամ) մասնագիտական ուսուցման հարաբերություններ

 

._____________________________________________________________________.

|Աշխատանքային|Մասնագիտության,|Սկիզբ|Ավարտ|Աշխատանքային|Աշխատանքային   |

|պրակտիկա և  |որակավորման    |     |     |պրակտիկայի  |պրակտիկայի     |

|(կամ)       |կամ պաշտոնի    |     |     |կամ մասնա-  |կամ մասնա-     |

|մասնագիտական|անվանում       |     |     |գիտական     |գիտական        |

|ուսուցում   |               |     |     |ուսուցման   |ուսուցման      |

|            |               |     |     |օրվա սկիզբ  |օրվա ավարտ     |

|            |               |     |     |(ժամը)      |(ժամը)         |

|____________|_______________|_____|_____|____________|_______________|

|    5.6.1   |    5.6.2      |5.6.3|5.6.4|   5.6.5    |  5.6.6        |

|____________|_______________|_____|_____|____________|_______________|

._____________________________________________________________________.

 

52. 4.6.1 սյունակում լրացվում է աշխատանքային պրակտիկայի և (կամ) մասնագիտական ուսուցման հարաբերությունը

53. 5.6.2 սյունակում լրացվում է փորձնակի կամ մասնագիտական ուսուցում անցնող աշակերտի` նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված այն մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի անվանումը, որով փորձնակը կամ մասնագիտական ուսուցում անցնող աշակերտն անցնելու են աշխատանքային պրակտիկան կամ մասնագիտական ուսուցումը

54. 5.6.3 սյունակում լրացվում է փորձնակի կամ մասնագիտական ուսուցում անցնող աշակերտի` նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված աշխատանքային պրակտիկայի կամ մասնագիտական ուսուցման հարաբերությունները սկսելու ամսաթիվը` օրը, ամիսը, տարին

55. 5.6.4 սյունակում լրացվում է փորձնակի կամ մասնագիտական ուսուցում անցնող աշակերտի` նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված աշխատանքային պրակտիկայի կամ մասնագիտական ուսուցման հարաբերությունները ավարտելու ամսաթիվը` օրը, ամիսը, տարին

56. 5.6.5 և 5.6.6 սյունակներում լրացվում են պրակտիկայի կամ մասնագիտական ուսուցման` նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված օրվա սկզբի և ավարտի ժամերը:

 

ԳԼՈՒԽ 7. Նախկինում սխալ հանձնված գրանցման հայտ

 

._____________________________________________.

|Նշում սխալ հանձնված գրանցման հայտի վերաբերյալ|

|_____________________________________________|

|                  5.7.1                      |

|_____________________________________________|

._____________________________________________.

 

57. նախկինում սխալ հանձնված գրանցման հայտի վերաբերյալ նշում կատարելու դեպքում 5.7.1 դաշտում ինքնաշխատ կատարվում է գրառում` նախկինում սխալ հանձնված գրանցման հայտի վերաբերյալ:

 

._________________________________________________________________.

|58. Հարկային գործակալի (գործատուի) պատասխանատու անձի (անձանց)    |

|ստորագրություն(ներ)»                                             |

._________________________________________________________________.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 8 սեպտեմբերի 2023 թվական:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
06.09.2023
N 920-Ն
Հրաման