Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՌՈՏԱՑԻԱՅԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՌՈՏԱՑԻԱՅԻ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

21.11.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

ԹԻՎ 4-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՌՈՏԱՑԻԱՅԻ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Փրկարար ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 11.1-ին մասի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի մարտի 15-ի թիվ 270-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետի համաձայն.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Սահմանել փրկարարական ծառայողների ռոտացիայի կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2023 թվականի նոյեմբերի 25-ից:

(2-րդ կետը փոփ. 17.11.2023 թիվ 5-Ն հրաման)

 

    4 հոկտեմբերի 2023 թ.                   Վ. ՂԱԶԱՐՅԱՆ

ք. Երևան

 

Հավելված

ՀՀ ներքին գործերի նախարարի

2023 թվականի հոկտեմբերի 4-ի

N 4-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՌՈՏԱՑԻԱՅԻ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության (այսուհետ` նախարարություն) փրկարարական ծառայության` ռոտացիայի ենթակա փրկարարական ծառայողների ցանկը և ռոտացիայի իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Ռոտացիան իրականացվում է հավասարազոր պաշտոն զբաղեցնող փրկարարական ծառայողների միջև:

3. Փրկարարական ծառայողի ռոտացիայի դեպքում հաջորդ ռոտացիան կարող է իրականացվել տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո:

4. Ռոտացիայի ենթակա են նախարարության`

1) փրկարար ծառայության ողջ սպայակազմը.

2) ներկայացուցիչները` օտարերկրյա պետություններում, միջազգային կազմակերպություններում, Հայաստանի Հանրապետության այլ պետական մարմիններում.

3) պետական ոչ առևտրային կազմակերպություններում (այդ թվում` Փրկարար ծառայության) փրկարարական ծառայության սպայական հաստիք զբաղեցնող փրկարարական ծառայողները:

5. Փրկարարական ծառայողի ռոտացիան իրականացվում է ծառայողին համապատասխան պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հրամանով:

6. Ծառայողին համապատասխան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը ռոտացիա իրականացնելու մասին հրամանն ընդունում է ռոտացիա իրականացնելուց առնվազն մեկ ամիս առաջ:

7. Կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պատճառաբանված հիմնավորմամբ` ծառայողին համապատասխան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարող է ռոտացիա չիրականացնել:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 6 հոկտեմբերի 2023 թվական:

 

 

pin
Ներքին գործերի նախարարություն
04.10.2023
N 4-Ն
Հրաման