Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 1096-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հոկտեմբերի 2023 թվականի N 1801-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 1096-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի կազմում բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկներին և նրանց մարզիչներին անվանական թոշակի հատկացման և թոշակի վճարման չափորոշիչներն ու չափերը հաստատելու մասին» N 1096-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) 1-ին գլխի 8-րդ կետը «շախմատ» բառից հետո լրացնել «, սամբո» բառով.

2) 3-րդ գլխի 1-ին կետում «և շախմատի» բառերը փոխարինել «, շախմատի և սամբոյի» բառերով.

3) 3-րդ գլխի 8-րդ կետում «և «Հայաստանի շախմատային ֆեդերացիա» բառերը փոխարինել «, «Հայաստանի շախմատային ֆեդերացիա» և «Հայաստանի սամբոյի ֆեդերացիա» բառերով.

4) 3-րդ գլխի 16-րդ կետը «Հայկական հատուկ օլիմպիադաներ» բառերից հետո լրացնել «, «Հայաստանի սամբոյի ֆեդերացիա» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. հոկտեմբերի 19

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 19 հոկտեմբերի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.10.2023
N 1801-Ն
Որոշում