Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0082.050201

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«5» փետրվարի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 փետրվարի 2001 թվականի N 82

 

«ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության և ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև մշակութային, գիտական և տեխնիկական համագործակցության վերաբերյալ 1995 թվականի նոյեմբերի 4-ի համաձայնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում հիմնական ընդհանուր և միջնակարգ կրթության հիման վրա նախնական մասնագիտական որակավորմամբ կադրերի պատրաստման աշխատանքները խթանելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ռոն-Հայաստան-վերապատրաստում-փոխանակումներ կազմակերպության, Ռոնի մասնագիտական կրթության ընկերության, Ռոնի գլխավոր խորհրդի, Լիոնի քաղաքապետարանի հետ համատեղ ստեղծել «Հայ-ֆրանսիական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամ:

2. Հայաստանի Հանրապետության անունից «Հայ-ֆրանսիական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի հիմնադրի լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանն ու Երևանի քաղաքապետին:

3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը և Երևանի քաղաքապետին` «Հայ-ֆրանսիական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի գործունեությունն ապահովելու նպատակով Տիգրան Մեծի պողոտայի 38 հասցեում գտնվող Լիսիցյանի անվան N 34 դպրոցի շենքի առաջին հարկի 500 քառ. մետր մակերեսով տարածքը սահմանված կարգով անհատույց օգտագործման հանձնել նշված հիմնադրամին և ապահովել գույքային իրավունքների պետական գրանցումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի փետրվարի 5-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.02.2001
N 82
Որոշում