ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 հոկտեմբերի 1994 թ. թիվ 504
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԴԱՍԱԽՈՍ-ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԹՎԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հետագա զարգացման մասին» թիվ 365 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների պրոֆեսորադասախոսական անձնակազմի ու ցերեկային ուսուցման ուսանողների թվաքանակի մեկը վեցի հարաբերակցությունը, 1994/95 ուսումնական տարվանից սկսած այն տարածելով պետական բուհեր ընդունելության պետական պատվերով սահմանված ուսանողների թվաքանակի վրա:
2. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությանը` ելնելով Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում դասախոս-ուսանողներ հարաբերակցության` սույն որոշման 1-ին կետով հաստատված հաշվարկային թվից, մեկամսյա ժամկետում հաստատել առանձին պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների համար դասախոս-ուսանողներ հարաբերակցության հաշվարկային թվերը: