Սեղմել Esc փակելու համար:
«ԲԵՐԴ ՀՅՈՒՐԱՆՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԲԵՐԴ ՀՅՈՒՐԱՆՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆ ...

 

 

040.0087.070201

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«7» փետրվարի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 փետրվարի 2001 թվականի N 87

 

i

«ԲԵՐԴ ՀՅՈՒՐԱՆՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մարտի 13-ի «Մի շարք բաժնետիրական ընկերություններ (ձեռնարկություններ) լուծարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ մասնակի ուժը կորցրած ճանաչելու մասին» N 110 որոշմամբ լուծարվող «Բերդ հյուրանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի ամբողջականությունը պահպանելու և ընկերության պարտավորությունները մարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Բերդ հյուրանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման հանձնաժողովին`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող «փոքր» օբյեկտների պետական գույքի գնահատման կարգը հաստատելու մասին» N 208 որոշմամբ հաստատված կարգով 31483,8 հազ. դրամ գնահատված «Բերդ հյուրանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքը` որպես ամբողջական միավոր, վաճառել մրցույթով.

բ) սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

գույքի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով.

գ) սահմանել գույքի վաճառքի նվազագույն գինը` 4900 հազ. դրամ:

2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ վաճառքի ենթակա գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) երկամսյա ժամկետում ապահովել մրցույթի անցկացումը:

3. Մրցույթի մասնակցության կանխավճարի չափը սահմանել գույքի գնահատված մեծության 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությանը` մրցույթի կայացումից հետո 10-օրյա ժամկետում ապահովել հատուկ հաշվի բացումը` հյուրանոցում փաստացի բնակվող փախստական ընտանիքների վերաբնակեցման հիմնախնդրի լուծման համար:

5. Սահմանել, որ մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցը մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում սույն որոշման 4-րդ կետում նշված հատուկ հաշվին պետք է փոխանցի 3,0 մլն դրամ` 2000 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ հյուրանոցում ապաստանած 5 փախստական ընտանիքից յուրաքանչյուրի համար 600 հազ. դրամ հաշվարկով:

i

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությանը` մրցույթի հաղթողի կողմից ամբողջ գումարը փոխանցվելուց հետո երկու ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական և տարածքային մարմինների կողմից բնակարանների, շենքերի ու շինությունների գնման և վարձակալության կարգը հաստատելու մասին» N 45 որոշմամբ հաստատված կարգով կազմակերպել բնակարանների գնումը` փախստական ընտանիքներին հատկացնելու համար` ապահովելով հյուրանոցում նրանց զբաղեցրած տարածքների ազատումը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի փետրվարի 7-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.02.2001
N 87
Որոշում