Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԽՆԱՅԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՀԱՅԽՆԱՅԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՓԱԿ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՄԲ Մ ...

 

 

040.0088.070201

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«7» փետրվարի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 փետրվարի 2001 թվականի N 88

 

i

«ՀԱՅԽՆԱՅԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՓԱԿ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՄԲ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի երկրորդ մասին և «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայխնայբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը մասնավորեցնել նոր բաժնետիրական թողարկման ձևով` փակ մրցույթով ընտրված ռազմավարական ներդրողին բաժնետոմսերի փակ բաժանորդագրության միջոցով:

2. Հաստատել`

ա) «Հայխնայբանկ» փակ բաժնետիրական ընկերության նոր բաժնետոմսերի տեղաբաշխման մրցութային հանձնաժողովի կազմը և նրա գործունեության կանոնակարգը (կցվում են).

բ) ռազմավարական ներդրողների նախնական որակավորման հիմնական պայմանները և «Հայխնայբանկ» փակ բաժնետիրական ընկերության նոր բաժնետոմսերի տեղաբաշխմանը մասնակցելու համար նախնական որակավորման հնարավոր թեկնածուների ցուցակը (կցվում են).

գ) «Հայխնայբանկ» փակ բաժնետիրական ընկերության նոր բաժնետոմսերի թողարկման ձևով մասնավորեցման գործընթացի ժամանակացույցը (կցվում է).

դ) «KPMG Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը մրցութային գործընթացի խորհրդատու:

3. Սահմանել`

ա) որ «KPMG Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը վճարումները կատարվում են «Հայխնայբանկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից` տեղաբաշխման ծախսերի հաշվին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ կնքված պայմանագրին համապատասխան.

բ) թողարկվող բաժնետոմսերի նվազագույն ծավալը` 92504 սովորական բաժնետոմս` յուրաքանչյուրը 10800 դրամ անվանական արժեքով.

գ) մեկ բաժնետոմսի տեղաբաշխման նվազագույն գինը` 11135 դրամ (որի 3 տոկոսը կազմում են տեղաբաշխման ծախսերը).

դ) թողարկվող բաժնետոմսերի տեղաբաշխման ժամկետը` թողարկման մասին որոշումն ընդունվելու օրվանից սկսած մեկ ամիս.

ե) որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 27-ի «Նոր բաժնետոմսերի թողարկմամբ պետական գույքի մասնավորեցման կանոնակարգը հաստատելու մասին» N 420 որոշմամբ հաստատված կանոնակարգի դրույթները չեն տարածվում սույն որոշման վրա:

4. Մրցույթի մասնակիցները մրցույթին մասնակցելու համար մրցութային առաջարկները ներկայացնում են մրցութային հանձնաժողովին կամ մրցութային գործընթացի խորհրդատուին` հրավերում նշված հասցեով: Մրցույթի մասնակցի ներկայացրած մրցութային առաջարկը պետք է ներառի հետևյալ ֆինանսական պարտավորությունները`

ա) տեղաբաշխվող նոր բաժնետոմսերի տեղաբաշխման գինը, որը մրցույթի մասնակիցը պատրաստ է միանվագ վճարել «Հայխնայբանկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացվող նոր բաժնետոմսերի տեղաբաշխման հաշվին.

բ) տեղաբաշխվող նոր բաժնետոմսերի ծավալը, որը չի կարող պակաս լինել թողարկվող բաժնետոմսերի նվազագույն ծավալից:

Մրցույթի մասնակիցը պետք է պատրաստ լինի առանց վերապահումների կատարելու մրցութային առաջարկում նշված ֆինանսական պարտավորությունները` համաձայն մրցութային հրավերին կցված նոր բաժնետոմսերի տեղաբաշխման պայմանագրի նախագծի: Մրցութային առաջարկի հետ միասին նույն ծրարով պետք է ներկայացվի մրցույթի մասնակցի ֆինանսական հնարավորությունները հավաստող փաստաթուղթ:

5. Մրցութային առաջարկը պետք է բավարարի հետևյալ լրացուցիչ պահանջները`

ա) ֆինանսական պարտավորությունները պետք է արտահայտված լինեն Հայաստանի Հանրապետության արժույթով.

բ) մրցութային առաջարկը պետք է ներկայացված լինի մրցույթի մասնակցի անունից` տվյալ մասնակցի և (կամ) այլ անձանց հաշվին: Այլ անձի հաշվին ներկայացված մրցութային առաջարկին պետք է կցված լինի մրցույթի մասնակցի կողմից համապատասխան իրավասության հիմք հանդիսացող գործարքը (գործակալություն, հանձնարարություն, համատեղ գործունեություն և այլն) հավաստող փաստաթուղթը:

6. Մրցութային առաջարկում ներառված ֆինանսական պարտավորությունները գնահատվում են 100 միավոր գնահատման համակարգով:

Սահմանել մրցութային առաջարկի գնահատման հետևյալ միավորները`

ա) տեղաբաշխման գինը` 60 միավոր,

բ) տեղաբաշխման ծավալը` 40 միավոր:

7. Թողարկվող բաժնետոմսերի տեղաբաշխման գնի 100 տոկոսը մինչև նոր բաժնետոմսերի տեղաբաշխման ժամկետի ավարտը մրցույթի մասնակցի կողմից Հայաստանի Հանրապետության արժույթով վճարվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված «Հայխնայբանկ» փակ բաժնետիրական ընկերության նոր բաժնետոմսերի տեղաբաշխման հաշվին:

8. Նոր բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքում «Հայխնայբանկ» փակ բաժնետիրական ընկերության համալրված կանոնադրական կապիտալում պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը կարող են ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել հավանական գնորդ հանդիսացող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին` առնվազն նոր բաժնետոմսերի տեղաբաշխման մրցույթի արդյունքում ձևավորված գնով` պահպանելով մյուս բաժնետիրոջ նախապատվության իրավունքը:

Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման մյուս պայմանները հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության առանձին որոշմամբ:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի փետրվարի 7-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2001 թ.

փետրվարի 7-ի N 88 որոշմամբ

 

ԿԱԶՄ

 

«Հայխնայբանկ» փակ բաժնետիրական ընկերության նոր

բաժնետոմսերի տեղաբաշխման մրցութային հանձնաժողովի

 

    Վ. Խաչատրյան      - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարար (հանձնաժողովի

                        նախագահ)

    Տ. Սարգսյան       - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ)

Դ. Հարությունյան  - ՀՀ արդարադատության նախարար

    Դ. Վարդանյան      - ՀՀ պետական գույքի կառավարման նախարար

    Հ. Դավթյան        - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարության

                        իրավաբանական գլխավոր վարչության պետ, «Հայխնայբանկ»

                        փակ բաժնետիրական ընկերության խորհրդի նախագահ

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2001 թ.

փետրվարի 7-ի N 88 որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

«Հայխնայբանկ» փակ բաժնետիրական ընկերության նոր

բաժնետոմսերի տեղաբաշխման մրցութային հանձնաժողովի

գործունեության

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. «Հայխնայբանկ» փակ բաժնետիրական ընկերության նոր բաժնետոմսերի տեղաբաշխման մրցութային հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով) իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով, սույն կանոնակարգով և հանձնաժողովի որոշումներով:

2. Հանձնաժողովը լիազորված է կազմակերպելու և իրականացնելու նոր թողարկվող բաժնետոմսերի տեղաբաշխման փակ մրցույթը` իր կողմից որակավորված մրցույթի մասնակիցների միջև:

 

II. Հանձնաժողովի խնդիրները և գործառույթները

 

3. Հանձնաժողովը`

ա) իր կողմից սահմանված կարգով իրականացնում է ներդրողների նախնական որակավորումը և հաստատում մրցույթի մասնակիցների ցանկը, մասնավորեցման գործընթացի խորհրդատուի (այսուհետև` խորհրդատու) ներկայացմամբ հաստատում է նախնական որակավորման և մրցութային հրավերները.

բ) նախապատրաստում ու անցկացնում է մրցույթը, խորհրդատուի ներկայացմամբ ուսումնասիրում է մրցութային առաջարկների փաթեթները և որոշում մրցույթի հաղթողին ու հաջորդ լավագույն մրցութային առաջարկը ներկայացրած մասնակցին.

գ) խորհրդատուի ներկայացմամբ հաստատում է տեղաբաշխման պայմանագրի նախագիծը.

դ) իրավասու է մրցութային առաջարկների հստակեցման նպատակով ինքնուրույնաբար կամ խորհրդատուի միջոցով ուղղակի բանակցություններ վարելու մրցույթի մասնակիցների հետ.

ե) որոշում է մրցութային առաջարկի ապահովման միջոցի ձևը, գումարի չափը և մրցութային հանձնաժողովին ներկայացնելու պայմանները.

զ) հայտարարում է մրցույթի արդյունքները.

է) մրցույթի հաղթողի կողմից նոր բաժնետոմսերի տեղաբաշխման պայմանագրի ստորագրումից հրաժարվելու կամ նշված պայմանագրի համաձայն համապատասխան վճարումը չկատարելու դեպքում որոշում է ընդունում հաջորդ լավագույն մրցութային առաջարկը ներկայացրած մասնակցին մրցույթի հաղթող ճանաչելու մասին.

ը) մրցույթը հայտարարում է չկայացած, եթե հայտ չի ներկայացվել, կամ հաղթողը (երկրորդ հաղթողը) հրաժարվել է նոր բաժնետոմսերի տեղաբաշխման պայմանագիրն ստորագրելուց կամ մրցույթի հաղթողը նոր բաժնետոմսերի տեղաբաշխման պայմանագրի համաձայն վճարումը չի կատարել:

 

III. Հանձնաժողովի գործունեության կազմակերպումը

 

4. Հանձնաժողովի գործունեությունը կազմակերպվում է նիստերի ու խորհրդակցությունների միջոցով: Նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության` հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի անդամների առնվազն երկուսի պահանջով:

5. Հանձնաժողովն իր անդամների ձայների մեծամասնությամբ նշանակում է քարտուղար` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատողներից:

6. Հանձնաժողովի օրակարգում ընդգրկված` հրապարակման ոչ ենթակա հարցերի մասին արձանագրությունները կազմվում են առանձին: Բանկային գաղտնիք պարունակող հարցերի քննարկումը և որոշումների ընդունումը կարգավորվում են «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

7. Հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` հանձնաժողովի անդամներից որևէ մեկը` հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ:

8. Հանձնաժողովի նիստերի օրակարգը կազմում է նախագահը` հաշվի առնելով հանձնաժողովի անդամների առաջարկությունները:

9. Հանձնաժողովի նիստը համարվում է իրավազոր, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

10. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են, եթե դրանց օգտին քվեարկել է նիստին մասնակցած հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

11. Հանձնաժողովի որոշումները ձևակերպվում են արձանագրությամբ, որտեղ, մասնավորապես, նշվում են անվանական քվեարկության արդյունքները:

12. Նիստի արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը: Հատուկ կարծիքի դեպքում այն կցվում է արձանագրությանը:

13. Հանձնաժողովի նախագահը`

ա) հրավիրում է հանձնաժողովի նիստերը և նախագահում դրանք.

բ) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները.

գ) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները, ընդունված որոշումները և հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերն ու գրությունները:

14. Հանձնաժողովի քարտուղարը`

ա) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը.

բ) հանձնաժողովին տրամադրում է նրա գործունեությանը վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկատվությունը.

գ) կազմում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունների և որոշումների նախագծերը:

15. Հանձնաժողովի նիստերին կարող են մասնակցել խորհրդատուի համապատասխան մասնագետները:

16. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է նոր բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքները Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատվելու օրվանից, իսկ մրցույթը չկայանալու դեպքում` մրցույթը չկայացած հայտարարվելու օրվան հաջորդող օրը:

17. Հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերը հանձնաժողովի լուծարումից հետո ենթակա են պահպանման` Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությունում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2001 թ.

փետրվարի 7-ի N 88 որոշմամբ

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

ռազմավարական ներդրողների նախնական որակավորման

 

1. «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածին համապատասխան ներդրողի և նրա հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ պետք է առկա լինի «Հայխնայբանկ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում 50 տոկոսից ավելի մասնակցություն ձեռք բերելու մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը:

2. Ներդրողը կամ մասնակցության կոնսորցիումի առնվազն մեկ անդամ պետք է ունենա ֆինանսական հաստատություններում աշխատանքի առնվազն երեք տարվա համապատասխան փորձ:

3. Հանձնաժողովի կողմից որոշվող այլ պայմաններ:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2001 թ.

փետրվարի 7-ի N 88 որոշմամբ

 

ՑՈՒՑԱԿ

 

«Հայխնայբանկ» փակ բաժնետիրական ընկերության նոր

բաժնետոմսերի տեղաբաշխմանը մասնակցելու համար

նախնական որակավորման հնարավոր թեկնածուների

 

.__________________________________________________________________________.

|NN |      Անվանումը           |   Գրանցման երկիրը     |Հիմնական           |

|ը/կ| (անունը, ազգանունը)      |                       |գործունեության     |

|   |                          |                       |տեսակը (լրացված է  |

|   |                          |                       |իրավաբանական անձի  |

|   |                          |                       |համար)             |

|___|__________________________|_______________________|___________________|

|1. |Ռուսաստանի խնայբանկ       |Ռուսաստանի Դաշնություն |      բանկային     |

|___|__________________________|_______________________|___________________|

|2. |Վերակառուցման և           |Մեծ Բրիտանիայի և       |      բանկային     |

|   |զարգացման եվրոպական բանկ  |Հյուսիսային Իռլանդիայի |                   |

|   |                          |Միացյալ Թագավորություն |                   |

|___|__________________________|_______________________|___________________|

|3. |«Հայներարտբանկ» ՓԲԸ       |      Հայաստանի        |      բանկային     |

|   |                          |   Հանրապետություն     |                   |

|___|__________________________|_______________________|___________________|

|4. |UN Group Uzbekistan-      |    Ուզբեկստանի        |      բանկային     |

|   |Netherlands               |   Հանրապետություն     |գյուղատնտեսություն,|

|   |                          |                       |արդյունաբերություն |

|___|__________________________|_______________________|___________________|

|5. |Bank of Beirut s.a.l.     |       Լիբանանի        |      բանկային     |

|   |                          |   Հանրապետություն     |                   |

|___|__________________________|_______________________|___________________|

|6. |SK. ALIKAWO Group         | Մեծ Բրիտանիայի և      |   ներդրումային    |

|   |                          |Հյուսիսային Իռլանդիայի |                   |

|   |                          |Միացյալ Թագավորություն |                   |

|___|__________________________|_______________________|___________________|

|7. |Սատիա Փալ Մանգլա          | Մեծ Բրիտանիայի և      |                   |

|   |                          |Հյուսիսային Իռլանդիայի |                   |

|   |                          |Միացյալ Թագավորություն |                   |

|___|__________________________|_______________________|___________________|

|8. |Caucasus Advisors         |Ամերիկայի Միացյալ      |   ներդրումային    |

|   |                          |   Նահանգներ           |                   |

|___|__________________________|_______________________|___________________|

|9. |«Արդշինբանկ» ԲԲԸ          |   Հայաստանի           |   բանկային        |

|   |                          |Հանրապետություն        |                   |

.__________________________________________________________________________.

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2001 թ.

փետրվարի 7-ի N 88 որոշմամբ

 

i

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ «ՀԱՅԽՆԱՅԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՁԵՎՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ

 

.__________________________________________________________________________.

|NN |  Միջոցառման անվանումը    |  Պատասխանատուն       |     ժամկետը        |

|ը/կ|                          |                      |                    |

|___|__________________________|______________________|____________________|

| 1 |           2              |          3           |        4           |

|___|__________________________|______________________|____________________|

|1. |Նախնական որակավորման      |մրցութային հանձնաժողով| 28.02.2001 թ.      |

|   |հրավերի ուղարկումը        |                      |                    |

|   |հնարավոր թեկնածուներին    |                      |                    |

|___|__________________________|______________________|____________________|

|2. |Նախնական որակավորում      |մրցութային հանձնաժողով| 31.03.2001 թ.      |

|___|__________________________|______________________|____________________|

|3. |Մրցութային հրավերի        |մրցութային հանձնաժողով| 02.04.2001 թ.      |

|   |ուղարկումը նախնական       |                      |                    |

|   |որակավորում ունեցող       |                      |                    |

|   |մրցույթի մասնակիցներին    |                      |                    |

|___|__________________________|______________________|____________________|

|4. |Մրցութային հայտերը        |մրցույթի մասնակիցներ  | 01.05.2001 թ.      |

|   |ներկայացնելը              |                      |                    |

|___|__________________________|______________________|____________________|

|5. |Մրցութային հայտերի        |մրցութային հանձնաժողով| 04.05.2001 թ.      |

|   |ծրարների բացում           |                      |                    |

|___|__________________________|______________________|____________________|

|6. |Մրցույթի արդյունքների     |մրցութային հանձնաժողով| 10.05.2001 թ.      |

|   |ամփոփում                  |                      |                    |

|___|__________________________|______________________|____________________|

|7. |Նոր բաժնետոմսերի թողարկման|«Հայխնայբանկ» ՓԲԸ-ի   |մրցույթի հաղթողին   |

|   |մասին որոշման ընդունում   |      խորհուրդ        |որոշելուց հետո 5    |

|   |                          |                      |օրվա ընթացքում      |

|___|__________________________|______________________|____________________|

|8. |Նոր բաժնետոմսերի          |«Հայխնայբանկ» ՓԲԸ-ի   |նոր բաժնետոմսերի    |

|   |տեղաբաշխման պայմանագրի    |խորհուրդ, ՀՀ պետական  |թողարկման մասին     |

|   |կնքում մրցույթի հաղթողի   |գույքի կառավարման     |որոշման ընդունումից |

|   |հետ                       |նախարարություն        |հետո 5 օրվա         |

|   |                          |                      |ընթացքում           |

|___|__________________________|______________________|____________________|

|9. |Նոր բաժնետոմսերի          |ՀՀ ֆինանսների և       |նոր բաժնետոմսերի    |

|   |տեղաբաշխման արդյունքների  |էկոնոմիկայի           |տեղաբաշխման ժամկետը |

|   |ամփոփում և  «Հայխնայբանկ» |նախարարություն        |լրանալուց և         |

|   |ՓԲԸ-ի կանոնադրական        |                      |վճարումները         |

|   |կապիտալի ավելացման մասին  |                      |կատարվելուց հետո 10 |

|   |որոշման ընդունում         |                      |օրվա ընթացքում      |

|___|__________________________|______________________|____________________|

|10.|«Հայխնայբանկ» ՓԲԸ-ի       |»Հայխնայբանկ» ՓԲԸ,    |»Հայխնայբանկ» ՓԲԸ-ի |

|   |կանոնադրության            |ՀՀ կենտրոնական բանկ   |կանոնադրական        |

|   |փոփոխության գրանցում      |                      |կապիտալն ավելացնելու|

|   |(կապված կանոնադրական      |                      |մասին որոշումն      |

|   |կապիտալի չափի և           |                      |ընդունվելուց հետո   |

|   |բաժնետերերի կազմի         |                      |45 օրվա ընթացքում   |

|   |փոփոխման հետ)             |                      |                    |

|___|__________________________|______________________|____________________|

|11.|Նոր բաժնետիրոջը           |«Հայխնայբանկ» ՓԲԸ,    |նոր բաժնետոմսերի    |

|   |«Հայխնայբանկ» ՓԲԸ-ի       |»Հայաստանի կենտրոնական|տեղաբաշխման         |

|   |բաժնետերերի ռեեստրում     |դեպոզիտարիա» ՓԲԸ      |արդյունքների        |

|   |գրանցում և  բաժնետոմսերի  |                      |ամփոփումից հետո 5   |

|   |հավաստագրի տրամադրում     |                      |օրվա ընթացքում      |

|___|__________________________|______________________|____________________|

|12.|«Հայխնայբանկ» ՓԲԸ-ի       |»Հայխնայբանկ» ՓԲԸ-ի   |նոր բաժնետիրոջ`     |

|   |բաժնետերերի արտահերթ      |    խորհուրդ          |«Հայխնայբանկ» ՓԲԸ-ի |

|   |ժողովի հրավիրում          |                      |բաժնետերերի         |

|   |                          |                      |ռեեստրում           |

|   |                          |                      |գրանցվելուց հետո 30 |

|   |                          |                      |օրվա ընթացքում      |

.__________________________________________________________________________.

(ժամանակացույցը փոփ. 12.03.01 թիվ 181 որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.02.2001
N 88
Որոշում