Սեղմել Esc փակելու համար:
«ՈՌՈԳՈՒՄ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՈՌՈԳՈՒՄ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2001 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՎՈՂ ...

 

 

040.0095.090201

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«9» փետրվարի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 փետրվարի 2001 թվականի N 95

 

i

«ՈՌՈԳՈՒՄ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2001 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ԳՈՏԻԱԿԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում համայնքներին, համայնքների ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվներին 2001 թվականին ոռոգման ջուրը մատակարարվելու է ըստ երկու սպառողական գոտու`

առաջին սպառողական գոտում ընդգրկվում են «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության Արմավիրի, Ստորին Հրազդանի, Թալինի, Արզնի- Շամիրամի, Կոտայքի, Շիրակի ջրանցքների, Երևանի, Ապարան-Արագածի, Հրազդանի և Ջրվեժ-Ձորաղբյուրի ոռոգման համակարգերի շահագործման մասնաճյուղերը,

երկրորդ սպառողական գոտում ընդգրկվում են «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության Արտաշատի ջրանցքի, Գավառ-Սևանի, Մարտունու, Վարդենիս-Ճամբարակի, Սպիտակ-Գուգարքի, Ստեփանավան-Տաշիրի, Թումանյանի, Իջևանի, Տավուշի, Նոյեմբերյանի, Արփայի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրու և Եղեգնաձորի ոռոգման համակարգերի շահագործման մասնաճյուղերը:

(1-ին կետը խմբ. 09.03.01 թիվ 171 որոշում)

2. Հայաստանի Հանրապետության համայնքներին և համայնքների ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվներին «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից 2001 թվականին մատակարարվող մեկ խոր. մետր ոռոգման ջրի համար 6 դրամ 90 լումա հաշվարկային միջին արժեքի դիմաց միջին սակագին սահմանել 3 դրամ 90 լումա (ներառյալ ավելացված արժեքի հարկը), այդ թվում` ըստ գոտիների`

ա) առաջին սպառողական գոտում ընդգրկված ոռոգման ջուր մատակարարող ոռոգման համակարգերի շահագործման մասնաճյուղերի համար` 3 դրամ 80 լումա (ներառյալ ավելացված արժեքի հարկը),

բ) երկրորդ սպառողական գոտում ընդգրկված ոռոգման ջուր մատակարարող ոռոգման համակարգերի շահագործման մասնաճյուղերի համար` 4 դրամ 21 լումա (ներառյալ ավելացված արժեքի հարկը),

գ) Հայաստանի Հանրապետության այլ ջրօգտագործողներին մատակարարվող մեկ խոր. մետր ոռոգման ջրի համար` 6 դրամ 90 լումա (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

(2-րդ կետը խմբ. 09.03.01 թիվ 171 որոշում)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի փետրվարի 9-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.02.2001
N 95
Որոշում