Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԴԻՈ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ...

 

 

040.0097.090201

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«9» փետրվարի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 փետրվարի 2001 թվականի N 97

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԴԻՈ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Հայաստանի ազգային հեռուստատեսություն» և «Հայաստանի ազգային ռադիո» պետական փակ բաժնետիրական ընկերությունները:

2. «Հայաստանի ազգային հեռուստատեսություն» և «Հայաստանի ազգային ռադիո» պետական փակ բաժնետիրական ընկերությունների լուծարումն իրականացնելու նպատակով ստեղծել լուծարման հանձնաժողով հետևյալ կազմով`

 

    Է. Միլիտոնյան     - ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և  

                        գրահրատարակչության վարչության պետ (հանձնաժողովի

                        նախագահ)

    Հ. Պետրոսյան      - ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և  

                        տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ

                        (համաձայնությամբ)

    Ա. Ղազարյան       - ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի

                        վարչության պետի պաշտոնակատար (համաձայնությամբ)

Մ. Հարությունյան  - ՀՀ կառավարության աշխատակազմի մամուլի և

հասարակայնության հետ կապերի վարչության պետ

    Ա. Ամիրյան        - «Հայաստանի ազգային ռադիո» ՊՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

    Ա. Արզումանյան    - «Հայաստանի ազգային հեռուստատեսություն» ՊՓԲԸ-ի

                        գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

 

3. Լուծարման հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով միջոցներ ձեռնարկել աշխատանքից ազատման ենթակա կամ այլ աշխատանքի տեղափոխվող աշխատողների աշխատանքային իրավունքներն ու երաշխիքներն ապահովելու և լուծարման գործընթացն իրականացնելու համար:

4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտատերերի պահանջները բավարարելուց հետո 10-օրյա ժամկետում «Հայաստանի ազգային հեռուստատեսություն» և «Հայաստանի ազգային ռադիո» պետական փակ բաժնետիրական ընկերությունների մնացած գույքը հանձնել «Հանրային հեռուստառադիոընկերություն» պետական հիմնարկի տնօրինությանը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.02.2001
N 97
Որոշում