040.0098.090201
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«9» փետրվարի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 փետրվարի 2001 թվականի N 98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նախորդ տարիների Հայաստանի Հանրապետության պետական բյուջեների կատարման արդյունքում առաջացած պարտքերի մարումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից որոշ առաջնահերթ ծախսերի 2001 թվականի 1-ին եռամսյակում կատարումն ապահովելու նպատակով և «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «ա» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով բյուջետային ծախսերի գործառական դասակարգման ստորև ներկայացված խմբերի և ենթախմբերի գծով հաստատված հատկացումները վերաբաշխել հետևյալ ձևով`
ա) ավելացնել հատկացումները 14 խմբի 06 ենթախմբում «10. Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրի գծով` 1,413,648.4 հազ. դրամով, այդ թվում` 2001 թվականի 1-ին եռամսյակում 1,413,648.4 հազ. դրամով.
բ) պակասեցնել հատկացումները`
08 խմբի 05 ենթախմբում «4. Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով իրականացվող Համայնքային զարգացման ծրագրին ՀՀ կառավարության մասնակցություն» ծրագրի գծով` 11,648.4 հազ. դրամով, այդ թվում` 2001 թվականի 1-ին եռամսյակում` 11,648.4 հազ. դրամով (21015 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումար).
06 խմբի 03 ենթախմբում «1. Ընտանեկան նպաստներ» ծրագրի գծով` 1,392,000.0 հազ. դրամով, այդ թվում` 2001 թվականի 1-ին եռամսյակում` 1,392,000.0 հազ. դրամով.
14 խմբի 06 ենթախմբում «11. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» ծրագրի գծով` 10,000.0 հազ. դրամով, այդ թվում` 2001 թվականի 1-ին եռամսյակում` 10,000.0 հազ. դրամով:
2. 14 խմբի 06 ենթախմբի «10. Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրի ֆինանսավորմանը սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն հատկացված միջոցներն ուղղել`
ա) ընտանեկան նպաստների գծով առկա պարտքերի մարմանը` 1,392,000.0 հազ. դրամ.
բ) 08 խմբի 05 ենթախմբի «4. Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով իրականացվող Համայնքային զարգացման ծրագրին ՀՀ կառավարության մասնակցություն» ծրագրի գծով առկա պարտքերի մարմանը` 11,648,4 հազ. դրամ (21015 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումար).
գ) Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված 07 խմբի 15 ենթախմբի «1. Պետական աջակցություն ազգային փոքրամասնություններին» ծրագրի ֆինանսավորմանը` 10,000.0 հազ. դրամ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման N 5 հավելվածում`
ա) 14 խմբի 06 ենթախմբում «11. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» ծրագրի գծով 2001 թվականի 1-ին եռամսյակում նախատեսված հատկացումների գումարը պակասեցնել 1830 ֆունտ ստեռլինգին համարժեք դրամ գումարով` նույն չափով ավելացնելով նշված ծրագրով 2001 թվականի 2-րդ եռամսյակում նախատեսված գումարը.
բ) 14 խմբի 06 ենթախմբում «9. Զարգացման հայկական գործակալության միջոցներով իրականացվող պետական պատվեր» ծրագրի գծով 2001 թվականի 1-ին եռամսյակում նախատեսել 1830 ֆունտ ստեռլինգին համարժեք դրամ գումար` նույն չափով պակասեցնելով նշված ծրագրով 2001 թվականի 2-րդ եռամսյակի համար նախատեսված գումարը: Սույն կետով 2001 թվականի 1-ին եռամսյակի համար նախատեսված գումարի չափով նշված ծրագրի ֆինանսավորումն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացված հայտի հիման վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի փետրվարի 9-ից: