ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 նոյեմբերի 2023 թվականի N 2037-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի N 591-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 17-ի «Օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման անհատական չափաքանակները սահմանելու կարգը հաստատելու մասին» N 591-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) որոշման նախաբանում «3-րդ մասի» բառերը փոխարինել «1-ին մասի 3-րդ կետի» բառերով.
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.
i
«1.1. Սույն որոշման հավելվածի 5-րդ կետով նախատեսված ժամկետը հիդրոֆտորածխածինների մասով բացառության կարգով 2023 թվականի համար սահմանել դեկտեմբերի 15-ը:».
i
3) որոշման հավելվածի 3-րդ կետից հանել «առնվազն 2000 օրինակ տպաքանակ ունեցող հայալեզու օրաթերթում և» բառերը.
i
4) որոշման հավելվածի NN 1 և 2 ձևերը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
i
2. Հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետը «ֆիզիկական» բառից առաջ լրացնել «անհատ ձեռնարկատեր հանդիսացող» բառերով:
3. Ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 12-րդ կետի 1-ին ենթակետը:
i
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. նոյեմբերի 23
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2023 թվականի նոյեմբերի 23-ի
N 2037-Ն որոշման
«Ձև N 1
ՀԱՅՏ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀԻԴՐՈՖՏՈՐԱԾԽԱԾԻՆՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
______________________________________________________________________
(հայտատուի տվյալները (կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը
կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը
և բնակության վայրը)
Սույնով խնդրում եմ տրամադրել 20___ թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետություն ստորև նշված օզոնային շերտը քայքայող նյութեր և (կամ) հիդրոֆտորածխածիններ ներմուծելու անհատական չափաքանակ.
._____________________________________________________________________.
|NN |Օզոնային շերտը քայքայող նյութ|Ներմուծման անհատական չափաքանակի` |
|ը/կ|և (կամ) հիդրոֆտորածխածին |խնդրարկվող քանակություն (օզոնային |
| |_____________________________|շերտը քայքայող նյութի դեպքում` |
| |անվանում|քիմիական|միջազգային |կգ-ով, հիդրոֆտորածխածնի դեպքում` |
| | |բանաձև |տեխնիկական |մետրիկ տոննա CO2 համարժեքով) |
| | | |անվանում | |
|___|________|________|___________|___________________________________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___|________|________|___________|___________________________________|
|1. | | | | |
|___|________|________|___________|___________________________________|
|2. | | | | |
|___|________|________|___________|___________________________________|
|3. | | | | |
|___|________|________|___________|___________________________________|
|4. | | | | |
._____________________________________________________________________.
Օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների նշված քանակությունների ներմուծումը «2016 թվականի հոկտեմբերի 15-ին Կիգալիում ստորագրված` «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխություն» համաձայնագրի կողմ չհանդիսացող երկրներից և արտահանումն այդ երկրներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ տեղափոխումը, եթե դրանք առաքվել են նշված համաձայնագրի կողմ չհանդիսացող երկրից կամ առաքվում են նշված համաձայնագրի կողմ չհանդիսացող երկիր արգելվում են:
_______________________________ ._____________________________.
(հայտատուի (իրավաբանական անձի |ՀՀ շրջակա միջավայրի |
ղեկավարի) |նախարարության նշումների համար|
անուն, ազգանուն կամ անհատ |Հայտն ընդունված է 20 _____ |
ձեռնարկատեր հանդիսացող |թվականի ___ -ին Կ.Տ. |
ֆիզիկական անձի անուն, ազգանուն) ._____________________________.
_______________
(ստորագրություն)
Ձև N 2
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀԻԴՐՈՖՏՈՐԱԾԽԱԾԻՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿ N ___
Տրված է
___________________________________________________________________________
(ներմուծողի տվյալներ (կազմակերպության անվանում և գտնվելու վայր կամ
անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի անուն, ազգանուն և
բնակության վայր)
այն մասին, որ նրա կողմից 20_____ թվականի հունվարի 1-ից մինչև 20______ թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կարող է Հայաստանի Հանրապետություն ներմուծել օզոնային շերտը քայքայող նյութերը և հիդրոֆտորածխածինները` ստորև նշված քանակություններով.
._____________________________________________________________________.
|NN |Օզոնային շերտը քայքայող նյութ|Ներմուծման անհատական չափաքանակ |
|ը/կ|և (կամ) հիդրոֆտորածխածին |(օզոնային շերտը քայքայող նյութի |
| |_____________________________|դեպքում` կգ-ով, հիդրոֆտորածխածնի |
| |անվանում|քիմիական|միջազգային |դեպքում` մետրիկ տոննա CO2 |
| | |բանաձև |տեխնիկական |համարժեքով) |
| | | |անվանում | |
|___|________|________|___________|___________________________________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___|________|________|___________|___________________________________|
|1. | | | | |
|___|________|________|___________|___________________________________|
|2. | | | | |
|___|________|________|___________|___________________________________|
|3. | | | | |
|___|________|________|___________|___________________________________|
|4. | | | | |
|___|________|________|___________|___________________________________|
|5. | | | | |
._____________________________________________________________________.
Օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների նշված քանակությունը կարող է ներմուծվել մեկից ավելի խմբաքանակներով:
Լիազոր պետական մարմնի
ղեկավար _______________ _________________
(ստորագրություն) (անուն, ազգանուն)
Տրված է _______ _______________ 20___ թ.
Կ.Տ.»:
Պաշտոնական հրապարակման օրը` 23 նոյեմբերի 2023 թվական: