Սեղմել Esc փակելու համար:
2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱ ...

 

 

020.0285.090201

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 9 փետրվարի 2001 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վ. Օսկանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի և 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2-րդ կետի, 25 հոդվածի 1-ին կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2000 թվականի հունիսի 21-ի Մոսկվայում ստորագրված` Անկախ պետությունների համագործակցության գործադիր կոմիտեի կանոնադրության հաստատման մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Օսկանյանի բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Քննության առարկա արձանագրությունն ստորագրվել է 2000 թ. հունիսի 21-ին` Մոսկվայում: Մասնակից պետություններն արձանագրության ստորագրմամբ հաստատել են դրա հավելվածը հանդիսացող` «Անկախ պետությունների համագործակցության գործադիր կոմիտեի մասին կանոնադրությունը» և ստանձնել մի շարք այլ պարտավորություններ:

Գործադիր կոմիտեն հանդիսանում է Անկախ պետությունների համագործակցության մշտական հիմունքով գործող մարմինը` օժտված վարչական և համակարգող գործառույթներով: Նրա խնդիրն է ապահովել Համագործակցության մարմինների աշխատանքի կազմակերպումը:

Գործադիր կոմիտեի աշխատանքների կազմակերպման հիմքում, բացի նրա կանոնադրությունից, ընկած են նաև Համագործակցության հիմնադիր փաստաթղթերը, Համագործակցության շրջանակում կնքված միջազգային պայմանագրերը և ղեկավար մարմինների որոշումները:

Գործադիր կոմիտեն հաշվետու է Համագործակցության` պետությունների ղեկավարների խորհրդին, կառավարությունների ղեկավարների խորհրդին, արտաքին գործերի նախարարների խորհրդին և տնտեսական խորհրդին` նրանց իրավասությունների շրջանակներում:

Գործադիր կոմիտեին գործառույթների արդյունավետ և անխափան կազմակերպման համար տրվում են անհրաժեշտ պայմաններ և հնարավորություններ, նա օժտված է համապատասխան իմունիտետներով և արտոնություններով:

Գործադիր կոմիտեն լիազորված է Համագործակցության ղեկավար մարմինների հանձնարարությամբ փոխգործակցել միջազգային կազմակերպությունների և միությունների, այդ թվում` ԱՊՀ շրջանակներում ձևավորված աշխատանքային (գործադիր) մարմինների հետ, ինչպես նաև մասնակցել միջազգային միջոցառումների:

Գործադիր կոմիտեն լիազորված է նաև Համագործակցության ղեկավար մարմինների հանձնարարություններին համապատասխան աջակցել Համագործակցության անդամ պետությունների տարածքներում զինված ընդհարումները խաղաղ միջոցներով կարգավորելու համատեղ անհրաժեշտ միջոցների իրականացմանը:

Գործադիր կոմիտեն միաժամանակ լիազորված է Համագործակցության անդամ պետությունների և մարմինների հետ համատեղ մշակել քաղաքական, տնտեսական, սոցիալական և այլ բնագավառներում ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության զարգացմանն ուղղված առաջարկություններ և փաստաթղթերի նախագծեր:

Գործադիր կոմիտեի ֆինանսավորումն իրականացվում է ԱՊՀ անդամ պետությունների բյուջետային միջոցների հաշվին` համագործակցության մարմինների միասնական բյուջեից:

Կոմիտեի գտնվելու վայրը Բելառուսի Հանրապետությունն է, Մինսկ քաղաքը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2-րդ կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 2000 թվականի հունիսի 21-ին Մոսկվայում ստորագրված` Անկախ պետությունների համագործակցության գործադիր կոմիտեի կանոնադրության հաստատման մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

9 փետրվարի 2001 թվականի

ՍԴՈ-285

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
09.02.2001
N ՍԴՈ-285
Որոշում