Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՐՅԱԿԱՅԻՆ ՄԻՋԻՆ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ ՀԻՎԱՆԴՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՈՐՅԱԿԱՅԻՆ ՄԻՋԻՆ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

20 նոյեմբերի 2023 թվականի N 54-Ն

 

ԿՈՐՅԱԿԱՅԻՆ ՄԻՋԻՆ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել կորյակային միջին արտահայտված հիվանդությամբ պացիենտի վարման գործելակարգը` համաձայն Հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2023 թվականի նոյեմբերի 20-ի

N 54-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ ԿՈՐՅԱԿԱՅԻՆ ՄԻՋԻՆ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի.

 

._____________________________________________________.

|Հ/Հ|Կոդը  |Անվանում                                  |

|___|______|__________________________________________|

|1) |L 70  |Կորյակներ                                 |

|___|______|__________________________________________|

|2) |L 70.0|Հասարակ կորյակներ                         |

|___|______|__________________________________________|

|3) |L 70.1|Գնդաձև  կորյակներ                         |

|___|______|__________________________________________|

|4) |L 70.5|Երիտասարդ աղջիկների կորյակային քերծվածքներ|

|___|______|__________________________________________|

|5) |L 70.8|Այլ կորյակ                                |

|___|______|__________________________________________|

|6) |L 70.9|Չճշտված կորյակներ                         |

._____________________________________________________.

 

2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի:

 

Ձև 1

 

._____________________________________________________________________.

|1) |Պացիենտի տարիքային խումբ (նորածին,   |ա. նորածին,                |

|   |երեխա, դեռահաս, մեծահասակ)           |բ. դեռահաս,                |

|   |                                     |գ. մեծահասակ:              |

|___|_____________________________________|___________________________|

|2) |Պացիենտի սեռ (արական, իգական)        |ա. արական,                 |

|   |                                     |բ. իգական                  |

|___|_____________________________________|___________________________|

|3) |Բարդություններ (առանց բարդությունների|(ԱԲ), (Բ)                  |

|   |(ԱԲ), բարդություններով (Բ))          |Երկրորդային մանրէային      |

|   |                                     |(բակտերիալ) վարակի միացում,|

|   |                                     |Ատրոֆիկ սպիներ,            |

|   |                                     |Հիպերտրոֆիկ սպիներ,        |

|   |                                     |Հիպերպիգմենտացիա,          |

|___|_____________________________________|___________________________|

|4) |Հիվանդության փուլը (նկարագրել)       |Բաց և  փակ կոմեդոնների,    |

|   |                                     |վարդագույն հանգուցիկների,  |

|   |                                     |թարախաբշտիկների, հետկորյա- |

|   |                                     |կային բծերի, եզակի սպիների |

|   |                                     |առկայություն:              |

|___|_____________________________________|___________________________|

|5) |Բժշկական օգնության և  սպասարկման     |Ցերեկային ստացիոնարի       |

|   |պայմանները (բժշկական կազմակերպու-    |պայմաններում, հիվանդանո-   |

|   |թյունից դուրս, արտահիվանդանոցային    |ցային պայմաններում,        |

|   |պայմաններում, ցերեկային ստացիոնարի   |արտահիվանդանոցային պայման- |

|   |պայմաններում, հիվանդանոցային         |ներում:                    |

|   |պայմաններում)                        |                           |

|___|_____________________________________|___________________________|

|6) |Բժշկական օգնության և  սպասարկման     |Պլանային, շտապ:            |

|   |ծառայությունների մատուցման ձևը       |                           |

|   |(շտապ, անհետաձգելի, պլանային)        |                           |

|___|_____________________________________|___________________________|

|7) |Կիրառման շրջանակը (նշել մասնագետների |Մաշկաբան և  վեներաբան,     |

|   |շրջանակը)                            |էնդոկրինոլոգ, գինեկոլոգ,   |

|   |                                     |կոսմետոլոգ:                |

|___|_____________________________________|___________________________|

|8) |Գանգատներ                            |ա. հիմնական ախտանիշներ     |

|   |                                     |- դեմքի, իրանի ցանավորում, |

|   |                                     |- քոր,                     |

|   |                                     |- երբեմն ցավի զգացողու-    |

|   |                                     |թյուն:                     |

|   |                                     |բ. լրացուցիչ ախտանիշներ    |

|   |                                     |- Էրիթեմատոզ բծեր,         |

|   |                                     |- դեմքի աննշան այտուց-     |

|   |                                     |վածություն                 |

|   |                                     |- կոսմետիկ արատների        |

|   |                                     |անհանգստություն:           |

|___|_____________________________________|___________________________|

|9) |Անամնեզ                              |Ժառանգական անամնեզում      |

|   |                                     |յուղոտ մաշկի առկայություն: |

|   |                                     |Հիվանդության սկիզբը սեռա-  |

|   |                                     |հասուն ժամանակաշրջանում:   |

|   |                                     |Հիվանդությունը առավել      |

|   |                                     |սրվում է սննդակարգի խախտման|

|   |                                     |հետևանքով,  կանանց մոտ     |

|   |                                     |դաշտանային ցիկլից 1 շաբաթ  |

|   |                                     |առաջ:                      |

|___|_____________________________________|___________________________|

|10)|Զննման արդյունք/Ցուցում              |Դեմքին, կրծքավանդակին      |

|   |                                     |նկատելի բաց և  փակ կոմեդոն-|

|   |                                     |ներ, վարդագույն հանգուցիկ- |

|   |                                     |ներ, թարախաբշտիկներ,       |

|   |                                     |հետկորյակային բծեր, սպիներ,|

|   |                                     |տեղ-տեղ դեղնաարյունային    |

|   |                                     |կեղևիկներ:                 |

|___|_____________________________________|___________________________|

|11)|Հոսպիտալացման Ցուցում                |ա. վարակային բարդություն-  |

|   |                                     |ների զարգացում:            |

|   |                                     |բ. տեղային բուժման նկատմամբ|

|   |                                     |կայունություն:             |

._____________________________________________________________________.

 

3. Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 2

 

._____________________________________.

|Հ/Հ|Պացիենտին տրամադրվող  |Տրամադրման|

|   |խորհրդատվության տեսակը|քանակը    |

|   |                      |__________|

|   |                      |ԱԲ  | Բ   |

|___|______________________|____|_____|

|1) |Մաշկաբան և  վեներաբան | 1  |  1  |

|___|______________________|____|_____|

|2) |Կոսմետոլոգ            |0.5 |  1  |

|___|______________________|____|_____|

|3) |էնդոկրինոլոգ          |0.8 |0.9- |

|___|______________________|____|_____|

|4) |Գինեկոլոգ             |0.3 |0.6  |

._____________________________________.

 

4. Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը:

5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3-ի(անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 3

 

._____________________________________________________________________.

|                      Լաբորատոր հետազոտություններ                    |

|_____________________________________________________________________|

|Կոդը|Անվանումը          |Տրամադրման|Արդյունք                         |

|    |                   |քանակը    |                                 |

|    |                   |__________|                                 |

|    |                   |ԱԲ  | Բ   |                                 |

|____|___________________|____|_____|_________________________________|

|1)  |Արյան ընդհանուր    | 1  |  1  |Ցուցանիշների խանգարումներ        |

|    |հետազոտություն     |    |     |պայմանավորված վիճակի ծանրությամբ:|

|____|___________________|____|_____|_________________________________|

|2)  |Վահանաձև  գեղձի    | -  | 0.6 |Ցուցանիշների շեղումներ, վահանաձև |

|    |հորմոնների T3, T4, |    |     |գեղձի ֆունկցիայի խանգարման       |

|    |TSH որոշում        |    |     |դեպքում:                         |

|____|___________________|____|_____|_________________________________|

|3)  |Ասպարտատամինոտրանս-|-   | 0.5 |Ցուցանիշների բարձրացում, որպես   |

|    |ֆերազի որոշում     |    |     |լյարդի ախտահարման նշան:          |

|    |(ԱՍՏ)              |    |     |                                 |

|____|___________________|____|_____|_________________________________|

|4)  |Ալանինամինոտրանս-  |-   | 0.5 |Ցուցանիշների բարձրացում, որպես   |

|    |ֆերազի որոշում     |    |     |լյարդի ախտահարման նշան:          |

|    |(ԱԼՏ)              |    |     |                                 |

|____|___________________|____|_____|_________________________________|

|5)  |Ընդհանուր բիլիռու- | -  | 0.4 |Բիլիռուբինի զգալի բարձրացում,    |

|    |բինի որոշում       |    |     |որպես օրգանիզմում ազատ           |

|    |                   |    |     |հեմոգլոբինի տրանսֆորմացիայի      |

|    |                   |    |     |աղբյուր:                         |

|____|___________________|____|_____|_________________________________|

|6)  |Ուղղակի բիլիռուբինի| -  | 0.4 |Բիլիռուբինի զգալի բարձրացում,    |

|    |որոշում            |    |     |որպես օրգանիզմում ազատ           |

|    |                   |    |     |հեմոգլոբինի տրանսֆորմացիայի      |

|    |                   |    |     |աղբյուր:                         |

|____|___________________|____|_____|_________________________________|

|7)  |Անուղղակի բիլիռու- | -  |0.4  |Բիլիռուբինի զգալի բարձրացում,    |

|    |բինի որոշում       |    |     |որպես օրգանիզմում ազատ հեմոգլո-  |

|    |                   |    |     |բինի տրանսֆորմացիայի աղբյուր:    |

|____|___________________|____|_____|_________________________________|

|8)  |Կրեատինին          | -  | 0.2 |Նեֆրոպաթիայի դեպքում ցուցանիշների|

|    |                   |    |     |աճ, հետագա սուր երիկամային       |

|    |                   |    |     |անբավարարության զարգացումով:     |

|____|___________________|____|_____|_________________________________|

|9)  |Միզանյութ          |  - | 0.2 |Նեֆրոպաթիայի դեպքում ցուցանիշների|

|    |                   |    |     |աճ, հետագա սուր երիկամային       |

|    |                   |    |     |անբավարարության զարգացումով:     |

|____|___________________|____|_____|_________________________________|

|10) |Մեզի ընդհանուր     | 1  |  1  |Մեզում լեյկոցիտների առկայության  |

|    |հետազոտություն     |    |     |հայտնաբերում                     |

|____|___________________|____|_____|_________________________________|

|11) |Գլյուկոզ           |  - |0.5  |Հիպո և  հիպեր գլիկեմիա հոմեոստազի|

|    |                   |    |     |ցուցանիշների կոպիտ համալիր       |

|    |                   |    |     |խանգարումների պատճառով:          |

|____|___________________|____|_____|_________________________________|

|12) |Հորմոնների`        | -  |0.6  |Ցուցանիշների աճ հորմոնալ         |

|    |անդրոգեններ, էստրո-|    |     |խանգարման դեպքում:               |

|    |գեններ որոշում     |    |     |                                 |

|_____________________________________________________________________|

|                  Գործիքային հետազոտություններ                       |

|_____________________________________________________________________|

|13) |Վահանաձև  գեղձի,   | 1  |  1  |Վահանաձև  գեղձի, որովայնի խոռոչի |

|    |որովայնի օրգանների |    |     |օրգանների անատոմիական փոփոխու-   |

|    |ուլտրաձայնային     |    |     |թյունների հայտնաբերում           |

|    |հետազոտություն     |    |     |                                 |

|    |(ՈՒՁՀ)             |    |     |                                 |

|____|___________________|____|_____|_________________________________|

|14) |Մաշկի քերուկի      | 1  |  1  |Դեմոդեկոզի դեպքում դեմոդեքսի     |

|    |(դեմոդեքսի         |    |     |հայտնաբերում:                    |

|    |նկատմամբ)          |    |     |                                 |

|    |հետազոտություն     |    |     |                                 |

._____________________________________________________________________.

 

6. Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը:

7. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 4

 

._________________________________________________________________________.

|Հ/Հ|Անվանում,        |Անվանում (ջեներիկ)|Չափ-|Միջի- |Միջին |Բուժման|Օրերի|

|   |դեղաչափ,         |                  |ման |նացված|օրական|կուրսի |քանակ|

|   |դեղաձև,          |                  |միա-|ցուցա-|չափա- |միջին  |     |

|   |փաթեթավորում     |                  |վոր |նիշ`  |քանակ |չափա-  |     |

|   |                 |                  |    |տրամա-|      |քանակ  |     |

|   |                 |                  |    |դրման |      |       |     |

|   |                 |                  |    |հաճախա|      |       |     |

|   |                 |                  |    |կանու-|      |       |     |

|   |                 |                  |    |թյուն |      |       |     |

|___|_________________|__________________|____|______|______|_______|_____|

|1) |Դօքսիցիկլին 100  |Դօքսիցիկլին       |մգ  |0.1   |2     |30     |15   |

|   |մգ               |                  |    |      |      |       |     |

|___|_________________|__________________|____|______|______|_______|_____|

|2) |Ամօքսիցիլին 500մգ|Ամօքսիցիլին       |մգ  |0.1   |2     |30     | 15  |

|___|_________________|__________________|____|______|______|_______|_____|

|3) |Ցիպրոֆլոքսացին   |Ցիպրոֆլոքսացին    |մգ  |0.1   |2     |20     | 10  |

|   |500մգ            |                  |    |      |      |       |     |

|___|_________________|__________________|____|______|______|_______|_____|

|4) |Ցեֆտրիաքսոն      |Ցեֆտրիաքսոն       |մգ  |0.1   |1     |7      | 7   |

|   |1000մգ           |                  |    |      |      |       |     |

|___|_________________|__________________|____|______|______|_______|_____|

|5) |Ցեֆազոլին 1000մգ |Ցեֆազոլին         |մգ  |0.1   |2     |14     |7    |

|___|_________________|__________________|____|______|______|_______|_____|

|6) |Մինոցիկլին 100մգ |Մինոցիկլին        |մգ  |0.1   |2     |30     |7    |

|___|_________________|__________________|____|______|______|_______|_____|

|7) |Իզոտրետինոին 10  |Իզոտրետինոին      |մգ  | 0.1  |2     |300    |4-5  |

|   |մգ               |                  |    |      |      |       |ամիս |

|___|_________________|__________________|____|______|______|_______|_____|

|8) |Կանկառ իսկականի  |Կանկառ իսկականի   |մգ  |0.1   |6     |120    |20   |

|   |հանուկ 200 մգ    |հանուկ            |    |      |      |       |     |

|___|_________________|__________________|____|______|______|_______|_____|

|9) |Ֆոսֆոլիպիդներ    |Ֆոսֆոլիպիդներ     |մգ  |0.1   |3     |270    |90   |

|   |(էսենցիալ)-ԷՖԼ   |(էսենցիալ)-ԷՖԼ    |    |      |      |       |     |

|   |300մգ            |                  |    |      |      |       |     |

|___|_________________|__________________|____|______|______|_______|_____|

|10)|Ֆլուկոնազոլ      |Ֆլուկոնազոլ       |մգ  |0.3   |      |3      |     |

|   |150 մգ           |                  |    |      |      |       |     |

|___|_________________|__________________|____|______|______|_______|_____|

|11)|Լիոֆիլացված      |Լիոֆիլացված       |-   | 0.1  | 3    |60     |20   |

|   |կենդանի կաթնա-   |կենդանի կաթնա-    |    |      |      |       |     |

|   |թթվային մանրէներ |թթվային մանրէներ  |    |      |      |       |     |

|   |(դեղապատիճներ    |                  |    |      |      |       |     |

|   |կոշտ)            |                  |    |      |      |       |     |

|___|_________________|__________________|____|______|______|_______|_____|

|12)|Բիլաստին 20մգ    |Բիլաստին          |մգ  |0.1   |2     |40     |20   |

|___|_________________|__________________|____|______|______|_______|_____|

|13)|Քլորոպիրամին 25մգ|Քլորոպիրամին      |մգ  |0.1   |2     |30     |15   |

|___|_________________|__________________|____|______|______|_______|_____|

|14)|Ցետիրիզին 10մգ   |Ցետիրիզին         |մգ  |0.1   |1     |15     |15   |

|___|_________________|__________________|____|______|______|_______|_____|

|15)|Ցետիրիզին կաթիլ- |Ցետիրիզին կաթիլներ|մլ  |0.1   |10    |100    |10   |

|   |ներ ներքին       |                  |    |      |կաթիլ |կաթիլ  |     |

|   |ընդունման 10մգ/մլ|                  |    |      |      |       |     |

|___|_________________|__________________|____|______|______|_______|_____|

|16)|Սալիցիլաթթվի 2%  |Սալիցիլաթթվի 2%   |գր  |0.3   |5     |150    |30   |

|   |սպիրտ            |սպիրտ             |    |      |      |       |     |

|___|_________________|__________________|____|______|______|_______|_____|

|17)|Կլինդամիցին      |Կլինդամիցին       |գր  |0.1   |2     |60     |30   |

|   |(կլինդամիցինի    |(կլինդամիցինի     |    |      |      |       |     |

|   |ֆոսֆատ) 10մգ/գ   |ֆոսֆատ)           |    |      |      |       |     |

|   |(դոնդող)         |                  |    |      |      |       |     |

|___|_________________|__________________|____|______|______|_______|_____|

|18)|Էրիթրոմիցին      |Էրիթրոմիցին       |գր  |0.1   |2     |40     |20   |

|   |10մգ/գ (քսուք)   |                  |    |      |      |       |     |

|___|_________________|__________________|____|______|______|_______|_____|

|19)|Ադապալեն, բենզոիլ|Ադապալեն, բենզոիլ |գր  |0.1   |2     |60     |30   |

|   |պերօքսիդ (դոնդող)|պերօքսիդ          |    |      |      |       |     |

|___|_________________|__________________|____|______|______|_______|_____|

|20)|Կլինդամիցին      |Կլինդամիցին       |դոն-|0.1   |2     |120    |60   |

|   |(կլինդամիցինի    |(կլինդամիցինի     |դող |      |      |       |     |

|   |ֆոսֆատ), բենզոիլ |ֆոսֆատ), բենզոիլ  |    |      |      |       |     |

|   |պերօքսիդ 10մգ/գ+ |պերօքսի           |    |      |      |       |     |

|   |50մգ/գ (դոնդող)  |                  |    |      |      |       |     |

|___|_________________|__________________|____|______|______|_______|_____|

|21)|Ալպրոստադիլ      |Ալպրոստադիլ       |մլ  |0.1   |2     |60     |30   |

|   |500մկգ/մլ        |                  |    |      |      |       |     |

|   |(լուծույթ կաթիլա-|                  |    |      |      |       |     |

|   |ներարկման)       |                  |    |      |      |       |     |

|___|_________________|__________________|____|______|______|_______|_____|

|22)|Բենզոիլ պերօքսիդ |Բենզոիլ պերօքսիդ  |գր  |0.1   |2     |60     |30   |

|   |50մգ/գ (դոնդող   |                  |    |      |      |       |     |

|   |արտաքին կիրառման)|                  |    |      |      |       |     |

|___|_________________|__________________|____|______|______|_______|_____|

|23)|Տրետինոին 0,5մգ/գ|Տրետինոին         |գր  |0.1   |2     |60     |30   |

|   |(նրբաքսուք)      |                  |    |      |      |       |     |

|___|_________________|__________________|____|______|______|_______|_____|

|24)|Էրիթրոմիցին,     |Էրիթրոմիցին, ցինկի|մլ  |0,1   |2     |40     |20   |

|   |ցինկի ացետատի    |ացետատի դիհիդրատ  |    |      |      |       |     |

|   |դիհիդրատ 30մլ    |                  |    |      |      |       |     |

|___|_________________|__________________|____|______|______|_______|_____|

|25)|Բենզոիլ պերօքսիդ |Բենզոիլ պերօքսիդ  |գր  |0.1   |2     |60     |30   |

|   |5% 40 գր         |                  |    |      |      |       |     |

|___|_________________|__________________|____|______|______|_______|_____|

|26)|Ադապալեն 0.1%    |Ադապալեն          |գր  |0.1   |2     |60     |30   |

|   |նրբաքսուք        |                  |    |      |      |       |     |

._________________________________________________________________________.

 

8. Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:

9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 5

 

.______________________________________.

|Հ/Հ|Բժշկական ծառայության   |Տրամադրման|

|   |տեսակը                 |քանակը    |

|   |                       |__________|

|   |                       |ԱԲ  |Բ    |

|___|_______________________|____|_____|

|1) |CO2 Լազերային հղկում   | -  | 0.5 |

|___|_______________________|____|_____|

|2) |Դեմքի կոսմետիկ մաքրում |0.6 |  -  |

|___|_______________________|____|_____|

|3) |Դարսոնվալիզացիա        |0.2 |0.2  |

.______________________________________.

 

10. Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը:

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. https://www.uptodate.com/contents/acne-vulgaris-overview-of- management?sear ch=acne&source=search_result&selectedTitle=2~150&usage_ type=default&display _rank=1

Պաշտոնական հրապարակման օրը` 27 նոյեմբերի 2023 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
20.11.2023
N 54-Ն
Հրաման