ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
20 նոյեմբերի 2023 թվականի N 55-Ն
ԾԱԼՔԵՐԻ ՄԻԿՈԶՆԵՐՈՎ (ՍՆԿԱԽՏՈՎ) ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել ծալքերի միկոզներով (սնկախտով) պացիենտի վարման գործելակարգը` համաձայն Հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2023 թվականի նոյեմբերի 20-ի
N 55-Ն հրամանի
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ ԾԱԼՔԵՐԻ ՄԻԿՈԶՆԵՐՈՎ (ՍՆԿԱԽՏՈՎ) ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի.
._____________________________________________________.
|Հ/Հ|Կոդը | Անվանում |
|___|______|__________________________________________|
|1) |B35 |Դերմատոֆիտիա |
|___|______|__________________________________________|
|2) |B36 |Այլ մակերեսային միկոզներ |
|___|______|__________________________________________|
|3) |B37 |Կանդիդոզ |
._____________________________________________________.
2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի.
Ձև 1
._____________________________________________________________________.
|1) |Տարիքային խումբ (նորածին, երեխա, |Նորածին, երեխա, դեռահաս, |
| |դեռահաս, մեծահասակ) |մեծահասակ: |
|___|_____________________________________|___________________________|
|2) |Սեռ (արական, իգական) |Արական, իգական |
|___|_____________________________________|___________________________|
|3) |Բարդություններ (առանց բարդությունների|(Բ) |
| |(ԱԲ), բարդություններով (Բ)) |Երկրորդային վարակի միացում`|
| | |մանրէային (բակտերիալ), |
| | |վիրուսային: |
| | |Բարորակ լիմֆադենոպաթիա: |
| | |Սուր ցելյուլիտի զարգացում: |
|___|_____________________________________|___________________________|
|4) |Հիվանդության փուլը (նկարագրել) |Կիրառելի չէ: |
|___|_____________________________________|___________________________|
|5) |Բժշկական օգնության և սպասարկման |Արտահիվանդանոցային պայման- |
| |պայմանները (բժշկական կազմակերպու- |ներում, ցերեկային |
| |թյունից դուրս, արտահիվանդանոցային |ստացիոնարի պայմաններում, |
| |պայմաններում, ցերեկային ստացիոնարի |հիվանդանոցային պայման- |
| |պայմաններում, հիվանդանոցային |ներում: |
| |պայմաններում) | |
|___|_____________________________________|___________________________|
|6) |Բժշկական օգնության և սպասարկման |Պլանային |
| |ծառայությունների մատուցման ձևը | |
| |(շտապ, անհետաձգելի, պլանային) | |
|___|_____________________________________|___________________________|
|7) |Կիրառման շրջանակը (նշել մասնագետների |Մաշկաբան և վեներաբան |
| |շրջանակը) | |
|___|_____________________________________|___________________________|
|8) |Գանգատներ |Հիմնական ախտանիշներ. |
| | |1) մաշկի քոր, |
| | |2) այրոցի զգացողություն, |
| | |3) ցավ: |
|___|_____________________________________|___________________________|
|9) |Անամնեզ |Հիմնական պատճառը ախտածին |
| | |սնկերով վարակվելը, |
| | |հիգիենայի կանոններին ոչ |
| | |պատշաճ հետևելը, գերքրտնար-|
| | |տադրությունը, ավելորդ քաշը:|
|___|_____________________________________|___________________________|
|10)|Զննման արդյունք/Ցուցում |Էրիթեմատոզ բծեր ծալքերում, |
| | |էրոզիաներ, ճաքեր, կեղևներ, |
| | |մացերացիա: |
|___|_____________________________________|___________________________|
|11)|Հոսպիտալացման Ցուցում |1) Տեղային բուժման նկատմամբ|
| | |կայունություն: |
| | |2) Տարածուն վարակային |
| | |բարդությունների զարգացում: |
._____________________________________________________________________.
3. Բժիշկ-մասնագետի կողմից զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 2
._____________________________________.
|Հ/Հ|Խորհրդատվության |Տրամադրման|
| |տեսակը |քանակը |
| | |__________|
| | |ԱԲ | Բ |
|___|______________________|____|_____|
|1) |Մաշկաբան և վեներաբան |1 | 1 |
|___|______________________|____|_____|
|2) |Ալերգոլոգ և իմունոլոգ|0,1 |0,1 |
|___|______________________|____|_____|
|3) |Մանկաբույժ |0,1 |0,1 |
._____________________________________.
4. Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը:
5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).
Ձև 3
._____________________________________________________________________.
| Լաբորատոր հետազոտություններ |
|_____________________________________________________________________|
|Կոդը|Անվանումը |Տրամադրման|Արդյունք |
| | |քանակը | |
|____|___________________|__________|_________________________________|
|1) | |ԱԲ |Բ | |
| | |____|_____|_________________________________|
|____|___________________|____|_____|_________________________________|
|2) |Արյան ընդհանուր | 1 | 1 |Հոմեոստազի տարբեր խանգարումներ` |
| |հետազոտություն | | |պայմանավորված վիճակի ծանրությամբ |
|____|___________________|____|_____|_________________________________|
|3) |Մեզի ընդհանուր | 1 | 1 |Բոլոր տեսակների ընդհանուր |
| |հետազոտություն | | |ախտորոշիչ համալիրի շրջանակներում |
| | | | |մեկնաբանվող խախտումները |
|____|___________________|____|_____|_________________________________|
|4) |Մաշկի քերուկի | 1 | 1 |Սնկերի միցելների հայտնաբերում |
| |միկրոսկոպիկ | | | |
| |հետազոտություն | | | |
|____|___________________|____|_____|_________________________________|
|5) |Մաշկի ցանքս մանրէա-| 1 | 1 |Սնկերի տեսակի և դեղերի նկատմամբ |
| |բանական հետազոտու- | | |զգայունության որոշում |
| |թյան նպատակով | | | |
|____|________________________________________________________________|
| | Գործիքային հետազոտություններ |
|____|________________________________________________________________|
|6) |Որովայնի խոռոչի | 1 | 1 |Որովայնի խոռոչի օրգանների |
| |օրգանների ուլտրա- | | |ընդհանուր վիճակի գնահատում |
| |ձայնային հետազո- | | | |
| |տություն (ՈՒՁՀ) | | | |
._____________________________________________________________________.
6. Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը:
7. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).
Ձև 4
._____________________________________________________________________.
|Հ/Հ|Անվանում, |Անվանում (ջեներիկ)|Չափ-|Միջի- |Միջին |Բուժման|Օրերի|
| |դեղաչափ, | |ման |նացված|օրական|կուրսի |քանակ|
| |դեղաձև, | |միա-|ցուցա-|չափա- |միջին | |
| |փաթեթավորում | |վոր |նիշ` |քանակ |չափա- | |
| | | | |տրամա-| |քանակ | |
| | | | |դրման | | | |
| | | | |հաճախա| | | |
| | | | |կանու-| | | |
| | | | |թյուն | | | |
|___|_____________|__________________|____|______|______|_______|_____|
|1) |Գրիզեոֆուլվին|Գրիզեոֆուլվին |հաբ |0,5 |6-8 |168-224|28 |
| |125 մգ |125 մգ | | | | | |
|___|_____________|__________________|____|______|______|_______|_____|
|2) |Ֆլուկոնազոլ |Ֆլուկոնազոլ |հաբ |0,7 | 1 | 4 |14-28|
| |դեղապատիճներ |դեղապատիճներ | | |(շաբա-| | |
| |150 մգ |150 մգ | | |թական)| | |
|___|_____________|__________________|____|______|______|_______|_____|
|3) |Տերբինաֆին |Տերբինաֆին 250 մգ |հաբ |0,8 |1 |14-28 |14-28|
| |250 մգ | | | | | | |
|___|_____________|__________________|____|______|______|_______|_____|
|4) |Իտրակոնազոլ |Իտրակոնազոլ |հաբ |0,5 |1 |14 |14 |
| |դեղապատիճներ |դեղապատիճներ | | | | | |
| |100 մգ |100 մգ | | | | | |
|___|_____________|__________________|____|______|______|_______|_____|
|5) |Կետոկոնազոլ |Կետոկոնազոլ նրբա- |գմ |0,7 |5 |70-140 |14-28|
| |նրբաքսուք |քսուք արտաքին | | | | | |
| |արտաքին |կիրառման 20մգ/գ | | | | | |
| |կիրառման | | | | | | |
| |20մգ/գ | | | | | | |
|___|_____________|__________________|____|______|______|_______|_____|
|6) |Միկոնազոլ |Միկոնազոլ |գմ |0,7 |5 |70-140 |14-28|
| |(միկոնազոլի |(միկոնազոլի | | | | | |
| |նիտրատ) |նիտրատ) նրբաքսուք | | | | | |
| |նրբաքսուք |արտաքին կիրառման | | | | | |
| |արտաքին |20մգ/գ | | | | | |
| |կիրառման | | | | | | |
| |20մգ/գ | | | | | | |
|___|_____________|__________________|____|______|______|_______|_____|
|7) |Տերբինաֆին |Տերբինաֆին (տերբի-|գմ |0,7 |5 |70-140 |14-28|
| |(տերբինաֆինի |նաֆինի հիդրո- | | | | | |
| |հիդրոքլորիդ) |քլորիդ) նրբաքսուք | | | | | |
| |նրբաքսուք |արտաքին կիրառման | | | | | |
| |արտաքին |10մգ/գ | | | | | |
| |կիրառման | | | | | | |
| |10մգ/գ | | | | | | |
|___|_____________|__________________|____|______|______|_______|_____|
|8) |<>Կլոտրիմազոլ|Կլոտրիմազոլ |գմ |0,7 |5 |70-140 |14-28|
| |նրբաքսուք |նրբաքսուք արտաքին | | | | | |
| |արտաքին |կիրառման 10մգ/գ | | | | | |
| |կիրառման | | | | | | |
| |10մգ/գ | | | | | | |
._____________________________________________________________________.
8. Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված`
1) Նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:
2) Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:
9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).
Ձև 5
.______________________________________.
|Հ/Հ|Բժշկական ծառայության |Տրամադրման|
| |տեսակը |քանակը |
| | |__________|
| | |ԱԲ |Բ |
|___|_______________________|____|_____|
|1) |Հականեխիչներով թրջոցներ|0,3 |0,5 |
.______________________________________.
10. Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը:
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. https://www.uptodate.com/contents/variants-of-mycosis-fungoides? search=dermal20mycosis&source=search_result&selectedTitle=1~150&usage_type= default&dis play_rank=1#H3998827747
Պաշտոնական հրապարակման օրը` 27 նոյեմբերի 2023 թվական: