ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
20 նոյեմբերի 2023 թվականի N 56-Ն
ՕՆԻԽՈՄԻԿՈԶՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել օնիխոմիկոզով պացիենտի վարման գործելակարգը` համաձայն Հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2023 թվականի նոյեմբեր 20-ի
N 56-Ն հրամանի
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ ՕՆԻԽՈՄԻԿՈԶՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի.
.__________________________________________.
|Հ/Հ|Կոդը | Անվանում |
|___|_____|________________________________|
|1) |B35.1|Եղունգների միկոզ (Tinea սngսiսm)|
|___|_____|________________________________|
|2) | |Եղունգների դերմատոֆիտոզ |
|___|_____|________________________________|
|3) | |Օնիխոմիկոզ |
|___|_____|________________________________|
|4) | |Եղունգների խուզող որքին |
.__________________________________________.
2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի.
Ձև 1
._____________________________________________________________________.
|1) |Տարիքային խումբ (նորածին, երեխա, |ա. երեխա, |
| |դեռահաս, մեծահասակ) |բ. դեռահաս, |
| | |գ. մեծահասակ: |
|___|_____________________________________|___________________________|
|2) |Սեռ (արական, իգական) |Արական, իգական |
|___|_____________________________________|___________________________|
|3) |Բարդություններ (առանց բարդությունների|(ԱԲ), (Բ) |
| |(ԱԲ), բարդություններով (Բ)) |Երկրորդային վարակի միկիդներ|
|___|_____________________________________|___________________________|
|4) |Հիվանդության փուլը (նկարագրել) |Կիրառելի չէ |
|___|_____________________________________|___________________________|
|5) |Բժշկական օգնության և սպասարկման |Արտահիվանդանոցային պայման- |
| |պայմանները (բժշկական կազմակերպու- |ներում |
| |թյունից դուրս, արտահիվանդանոցային | |
| |պայմաններում, ցերեկային ստացիոնարի | |
| |պայմաններում, հիվանդանոցային պայման- | |
| |ներում) | |
|___|_____________________________________|___________________________|
|6) |Բժշկական օգնության և սպասարկման |Պլանային |
| |ծառայությունների մատուցման ձևը | |
| |(շտապ, անհետաձգելի, պլանային) | |
|___|_____________________________________|___________________________|
|7) |Կիրառման շրջանակը (նշել մասնագետների |Մաշկաբան և վեներաբան, |
| |շրջանակը) |վնասվածքաբան-օրթոպեդ |
|___|_____________________________________|___________________________|
|8) |Գանգատներ |Եղունգների գույնի փոփոխու- |
| | |թյուն, դեֆորմացիա, եղունգ- |
| | |ների դեղնություն, խամրածու-|
| | |թյուն, փշրվածություն` |
| | |կտրելիս |
|___|_____________________________________|___________________________|
|9) |Անամնեզ |Նեղ կոշիկների կրում, |
| | |լողավազանի հաճախում, |
| | |շաքարային դիաբետ, |
| | |գերքրտնարտադրություն |
|___|_____________________________________|___________________________|
|10)|Զննման արդյունք/Ցուցում |Եղունգի հաստացում, |
| | |շերտազատում, փայլի |
| | |կորուստ, դեղնածություն, |
| | |անհարթություններ մակերեսին |
|___|_____________________________________|___________________________|
|11)|Հոսպիտալացման Ցուցում |Կիրառելի չէ |
._____________________________________________________________________.
3. Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի(անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 2
._____________________________________.
|Հ/հ|Խորհրդատվության |Տրամադրման |
| |տեսակը |քանակը |
| | |___________|
| | |ԱԲ | Բ |
|___|_____________________|____|______|
|1) |Մաշկաբան և վեներաբան| 1 | 1 |
|___|_____________________|____|______|
|2) |Վնասվածքաբան-օրթոպեդ |0,2 |0,2 |
._____________________________________.
4. Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը:
5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 3
._____________________________________________________________________.
| Լաբորատոր հետազոտություններ |
|_____________________________________________________________________|
|Կոդը|Անվանումը |Տրամադրման|Արդյունք |
| | |քանակը | |
|____|______________________|__________|______________________________|
| | |ԱԲ | Բ | |
|____|______________________|____|_____|______________________________|
|1) |Մանրադիտակային զննում |1 |1 |Սնկերի հայտնաբերում |
|____|______________________|____|_____|______________________________|
|2) |Ցանքս (մանրէաբանական |0,3 |0,3 |Սնկերի տեսակային հայտնաբերում |
| |քննություն) | | | |
|____|______________________|____|_____|______________________________|
|3) |Արյան ընդհանուր |0,5 |0,5 |Շեղումների հայտնաբերում |
| |հետազոտություն | | | |
|____|______________________|____|_____|______________________________|
|4) |Արյան բիոքիմիական |0,5 |0,5 |Լյարդի և երիկամների ֆունկ- |
| |հետազոտություն | | |ցիայի գնահատում |
|____|______________________|____|_____|______________________________|
|5) |Մեզի ընդհանուր |0,5 |0,5 |Շեղումների հայտնաբերում |
| |հետազոտություն | | | |
|_____________________________________________________________________|
| 6) Գործիքային ախտորոշիչ հետազոտություններ |
|_____________________________________________________________________|
|7) |Կիրառելի չէ | | | |
._____________________________________________________________________.
6. Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը:
7. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).
Ձև 4
._________________________________________________________________________.
|Հ/Հ|Անվանում, |Անվանում (ջեներիկ)|Չափ-|Միջի- |Միջին |Բուժման|Օրերի|
| |դեղաչափ, | |ման |նացված|օրական|կուրսի |քանակ|
| |դեղաձև, | |միա-|ցուցա-|չափա- |միջին | |
| |փաթեթավորում | |վոր |նիշ` |քանակ |չափա- | |
| | | | |տրամա-| |քանակ | |
| | | | |դրման | | | |
| | | | |հաճախա| | | |
| | | | |կանու-| | | |
| | | | |թյուն | | | |
|___|_________________|__________________|____|______|______|_______|_____|
|1) |Գրիզեոֆուլվին |Գրիզեոֆուլվին |մգ |0,3 |1000 |360000 | 360 |
| |125 մգ |125 մգ | | | | | |
|___|_________________|__________________|____|______|______|_______|_____|
|2) |Կետոկոնազոլ |Կետոկոնազոլ |մգ/ |0,3 |200 |36000 |180 |
| |նրբաքսուք արտաքին|նրբաքսուք արտաքին |մլ | | | | |
| |կիրառման 20մգ/գ |կիրառման 20մգ/գ | | | | | |
|___|_________________|__________________|____|______|______|_______|_____|
|3) |Ֆլուկոնազոլ |Ֆլուկոնազոլ | | | | | |
| |դեղապատիճներ |դեղապատիճներ | | | | | |
| |150 մգ |150 մգ | | | | | |
|___|_________________|__________________|____|______|______|_______|_____|
|4) |Իտրակոնազոլ |Իտրակոնազոլ |մգ |0,3 |400 |3600 |90 |
| |դեղապատիճներ |դեղապատիճներ | | | | | |
| |100 մգ |100 մգ | | | | | |
|___|_________________|__________________|____|______|______|_______|_____|
|5) |Տերբինաֆին |Տերբինաֆին |մգ |0,8 |250 |22500 |90 |
| |250 մգ |250 մգ | | | | | |
|___|_________________|__________________|____|______|______|_______|_____|
|6) |Ամորոլֆին |Ամորոլֆին |մլ |1 | 1 |180 |180 |
| |(ամորոլֆինի |(ամորոլֆինի | | | | | |
| |հիդրոքլորիդ) |հիդրոքլորիդ) | | | | | |
| |եղունգների բուժիչ|եղունգների բուժիչ | | | | | |
| |լաք 50մգ/մլ |լաք 50մգ/մլ | | | | | |
|___|_________________|__________________|____|______|______|_______|_____|
|7) |Ցիկլոպիրոկս |Ցիկլոպիրոկս |մլ |1 |1 |180 |180 |
|___|_________________|__________________|____|______|______|_______|_____|
|8) |Նաֆտիֆին (նաֆտի- |Նաֆտիֆին (նաֆտի- |մլ |1 |1 |180 |180 |
| |ֆինի հիդրոքլորիդ)|ֆինի հիդրոքլորիդ) | | | | | |
| |լուծույթ արտաքին |լուծույթ արտաքին | | | | | |
| |կիրառման 10մգ/մլ |կիրառման 10մգ/մլ | | | | | |
|___|_________________|__________________|____|______|______|_______|_____|
|9) |Նաֆտիֆինի հիդրո- |Նաֆտիֆինի հիդրո- |մլ |1 |1 |180 |180 |
| |քլորիդ լուծույթ |քլորիդ լուծույթ | | | | | |
| |արտաքին կիրառման |արտաքին կիրառման | | | | | |
| |10մգ/մլ |10մգ/մլ | | | | | |
._________________________________________________________________________.
8. Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված`
1) Նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:
2) Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:
9. Բուժական այլ միջոցառումները սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 5
.______________________________________.
|Հ/Հ|Բժշկական ծառայության |Տրամադրման|
| |տեսակը |քանակը |
| | |__________|
| | |ԱԲ |Բ |
|___|_______________________|____|_____|
|1) |Կիրառելի չէ | | |
.______________________________________.
10. Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը:
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. հttps://www.սptօdate.cօm/cօntents/օnycհօmycօsis-management? searcհ=օnycհօmicօsis&sօսrce=searcհ_resսlt&selectedTitle=1~56&սsage_type=def aսlt&display_rank=1
Պաշտոնական հրապարակման օրը` 27 նոյեմբերի 2023 թվական: