ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
20 նոյեմբերի 2023 թվականի N 59-Ն
ՄԱՇԿԻ ԱԲՍՑԵՍՈՎ (ԹԱՐԱԽԱԿՈՒՅՏՈՎ), ՖՈՒՐՈՒՆԿՈՒԼՈՎ ԵՎ ԿԱՐԲՈՒՆԿՈՒԼՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել մաշկի աբսցեսով (թարախակույտով), ֆուրունկուլով և կարբունկուլով պացիենտի վարման գործելակարգը` համաձայն Հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2023 թվականի նոյեմբերի 20-ի
N 59-Ն հրամանի
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ ՄԱՇԿԻ ԱԲՍՑԵՍՈՎ (ԹԱՐԱԽԱԿՈՒՅՏՈՎ), ՖՈՒՐՈՒՆԿՈՒԼՈՎ ԵՎ ԿԱՐԲՈՒՆԿՈՒԼՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի.
.____________________________________________________________________.
|Հ/Հ |Կոդը | Անվանում |
|____|______|________________________________________________________|
|1) |L02.0 |Դեմքի աբսցես, ֆուրունկուլ և կարբունկուլ |
|____|______|________________________________________________________|
|2) |L02.1 |Պարանոցի շրջանի աբսցես, ֆուրունկուլ և կարբունկուլ |
|____|______|________________________________________________________|
|3) |L02.2 |Իրանի շրջանի աբսցես, ֆուրունկուլ և կարբունկուլ |
|____|______|________________________________________________________|
|4) |L02.3 |Հետույքի աբսցես, ֆուրունկուլ և կարբունկուլ |
|____|______|________________________________________________________|
|5) |L02.4 |Վերջույթների աբսցես, ֆուրունկուլ և կարբունկուլ |
|____|______|________________________________________________________|
|6) |L02.8 |Այլ տեղակայմամբ աբսցես, ֆուրունկուլ և կարբունկուլ |
|____|______|________________________________________________________|
|7) |L02.9 |Չճշտված տեղակայմամբ աբսցես, ֆուրունկուլ և կարբունկուլ |
.____________________________________________________________________.
2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի.
._____________________________________________________________________.
|1) |Տարիքային խումբ (նորածին, երեխա, |ա. նորածին, |
| |դեռահաս, մեծահասակ) |բ. երեխա, |
| | |գ. դեռահաս, |
| | |դ. մեծահասակ: |
|___|_______________________________________|_________________________|
|2) |Սեռ (արական, իգական) |Արական, իգական |
|___|_______________________________________|_________________________|
|3) |Բարդություններ (առանց բարդությունների |(ԱԲ), (Բ) |
| |(ԱԲ), բարդություններով (Բ)) | |
|___|_______________________________________|_________________________|
|4) |Հիվանդության փուլը (նկարագրել) |Կիրառելի չէ |
|___|_______________________________________|_________________________|
|5) |Բժշկական օգնության և սպասարկման |Արտահիվանդանոցային |
| |պայմանները (բժշկական կազմակերպությունից|պայմաններում, ցերեկային |
| |դուրս, արտահիվանդանոցային պայմաններում,|ստացիոնարի պայմաններում, |
| |ցերեկային ստացիոնարի պայմաններում, |հիվանդանոցային |
| |հիվանդանոցային պայմաններում) |պայմաններում: |
|___|_______________________________________|_________________________|
|6) |Բժշկական օգնության և սպասարկման |Պլանային, շտապ, |
| |ծառայությունների մատուցման ձևը (շտապ, |անհետաձգելի: |
| |անհետաձգելի, պլանային) | |
|___|_______________________________________|_________________________|
|7) |Կիրառման շրջանակը (նշել մասնագետների |Մաշկաբան և վեներաբան, |
| |շրջանակը) |վիրաբույժ: |
|___|_______________________________________|_________________________|
|8) |Գանգատներ |Ախտահարված հատվածում |
| | |ցավի, հնարավոր է քորի |
| | |առկայություն: Ծանր ձևերի |
| | |և մաշկի տարածուն |
| | |ախտահարումների դեպքում |
| | |հնարավոր է ջերմություն և |
| | |թունավորման ախտանիշներ: |
|___|_______________________________________|_________________________|
|9) |Զննման արդյունք/Ցուցում |ա. Ֆուրունկուլ. |
| | |Հիվանդությունը |
| | |բնութագրվում է կոնաձև |
| | |թարախաբշտիկի առաջացմամբ` |
| | |նեկրոտիկ առանցքի |
| | |ձևավորմամբ, բորբոքման, |
| | |այտուցվածության և ցավի |
| | |զգացողություն օջախի շուրջ|
| | |մաշկի շոշափման ժամանակ: |
| | |Նեկրոզի տեղում խոցի |
| | |առաջացում: |
| | |բ. Կարբունկուլ. |
| | |Հիվանդությունը |
| | |բնութագրվում է 5-10 սմ |
| | |տրամագծով մուգ կարմիր կամ|
| | |մանուշակագույն գույնի խիտ|
| | |հանգույցի առաջացմամբ` |
| | |շրջապատող հյուսվածքից |
| | |անորոշորեն սահմանազատված,|
| | |որի մակերեսին կան մի քանի|
| | |թարախաբշտիկներ: |
| | |Բշտիկների բացումից հետո |
| | |ձևավորվում է հիմքում |
| | |ընկած հյուսվածքների խորը |
| | |նեկրոզ` խորը լայնածավալ |
| | |խոցի ձևավորմամբ: |
| | |գ. Մաշկի աբսցես |
| | |(թարախակույտ). |
| | |Հիվանդությունը |
| | |բնութագրվում է ցավոտ |
| | |հանգույցի առաջացմամբ, |
| | |որին հաջորդում է ցանի |
| | |կենտրոնում թարախով լցված |
| | |խոռոչի ձևավորում: |
| | |Տեղակայված է բուն մաշկում|
| | |և ենթամաշկային |
| | |հյուսվածքում, մկանային |
| | |հյուսվածքը նույնպես կարող|
| | |է ախտահարվել: Ձևավորված |
| | |թարախակույտը բնութագրվում|
| | |է ծփանքով: |
|___|_______________________________________|_________________________|
|10)|Հոսպիտալացման Ցուցում |Ստաֆիլոկոկերի և |
| | |ստրեպտոկոկերի տոքսիններով|
| | |պայմանավորված պացիենտի |
| | |ընդհանուր վիճակի |
| | |վատթարացում տարածուն կամ |
| | |խորը պրոցեսների դեպքում: |
.______________________________________________________________________
3. Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 2
.___________________________________________________.
|Հ/հ|Խորհրդատվության տեսակը |Տրամադրման քանակը|
| | |_________________|
| | | ԱԲ | Բ |
|___|_____________________________|________|________|
|1) |Մաշկաբան և վեներաբան | 1 | 1 |
|___|_____________________________|________|________|
|2) |Էնդոկրինոլոգ | 0,6 | 1 |
|___|_____________________________|________|________|
|3) |Թերապևտ | 0,6 | 1 |
|___|_____________________________|________|________|
|4) |Վիրաբույժ | 1 | 1 |
|___|_____________________________|________|________|
|5) |Ինտենսիվ թերապիայի մասնագետ | 0,2 | 1 |
.___________________________________________________.
4. Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը:
5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 3
._____________________________________________________________________.
| Լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ |
|_____________________________________________________________________|
|Կոդը |Անվանումը |Տրամադրման| Արդյունք |
| | |քանակը | |
| | |__________| |
| | | ԱԲ | Բ | |
|_____|_____________________|____|_____|______________________________|
|1) |Արյան ընդհանուր | 1 | 1 |Հոմեոստազի տարբեր խանգարումներ|
| |հետազոտություն | | |պայմանավորված վիճակի |
| | | | |ծանրությամբ: |
|_____|_____________________|____|_____|______________________________|
|2) |Մեզի ընդհանուր | 1 | 1 |Մեզում լեյկոցիտների |
| |հետազոտություն | | |բարձրացում: |
|_____|_____________________|____|_____|______________________________|
|3) |Արյան բիոքիմիական | 1 | 1 |Բիլիռուբինի զգալի բարձրացում, |
| |հետազոտություն | | |որպես օրգանիզմում ազատ |
| | | | |հեմոգլոբինի տրանսֆորմացիայի |
| | | | |աղբյուր: |
|_____|_____________________|____|_____|______________________________|
|4) |ՆՄՌ (TPHA) Նստեցման | 1 | 1 |Սիֆիլիսի հայտնաբերում կամ |
| |միկրոպրեցիպիտացիայի | | |հերքում: |
| |ռեակցիա | | | |
|_____|_____________________|____|_____|______________________________|
|5) |Հեպատիտ Բ վիրուսի | 1 | 1 |Հեպատիտ Բ վիրուսի հայտնաբերում|
| |(HBsAg) անտիգենի | | |կամ հերքում: |
| |որոշում արյան մեջ | | | |
|_____|_____________________|____|_____|______________________________|
|6) |Մարդու իմունային | 1 | 1 |ՄԻԱՎ-ի հայտնաբերում կամ |
| |անբավարարության | | |հերքում: |
| |վիրուսի ՄԻԱՎ (HIV) | | | |
| |հակամարմինների (IgM, | | | |
| |IgG դասի) | | | |
| |հայտնաբերում արյան | | | |
| |մեջ | | | |
|_____|_____________________|____|_____|______________________________|
|7) |Հեպատիտ Ց վիրուսի | 1 | 1 |Հեպատիտ Ց վիրուսի հայտնաբերում|
| |անտիգենի որոշում | | |կամ հերքում: |
| |արյան մեջ | | | |
|_____|_____________________|____|_____|______________________________|
|8) |Կոագուլոգրամմա |0,5 | 1 |Մակարդելիության ցուցանիշների |
| | | | |գնահատում |
|_____________________________________________________________________|
| Գործիքային ախտորոշիչ հետազոտություններ |
|_____________________________________________________________________|
|9) |Մորֆոլոգիական |0,3 | 1 | |
| |(հյուսվածքաբանական) | | | |
| |հետազոտություն | | | |
|_____|_____________________|____|_____|______________________________|
|10) |Բջջաբանական |0,02| 1 |Բջջային կազմի գնահատում |
| |հետազոտություն | | | |
|_____|_____________________|____|_____|______________________________|
|11) |Թարախի մանրէաբանական |0,7 | 1 |Հարուցչի հայտնաբերում |
| |հետազոտություն աէրոբ | | | |
| |և ֆակուլտատիվ | | | |
| |անաէրոբ միկրո- | | | |
| |օրգանիզմների նկատմամբ| | | |
| |և զգայնության | | | |
| |որոշում | | | |
|_____|_____________________|____|_____|______________________________|
|12) |Փափուկ հյուսվածքների |0,5 | 1 |Փափուկ հյուսվածքների վիճակի |
| |ուլտրաձայնային հե- | | |գնահատում |
| |տազոտություն (ՈՒՁՀ) | | | |
|_____|_____________________|____|_____|______________________________|
|13) |Փափուկ հյուսվածքների |0,01| 1 |Փափուկ հյուսվածքների վիճակի |
| |մագնիսա ռեզոնանսային | | |գնահատում |
| |շերտագրություն (ՄՌՇ) | | | |
|_____|_____________________|____|_____|______________________________|
|14) |Էլեկտրասրտագրություն | 1 | 1 |Շեղումների հայտնաբերում |
._____________________________________________________________________.
6. Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը:
7. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).
Ձև 4
._________________________________________________________________________.
|Հ/հ|Անվանում, |Անվանում |Չափ- |Միջի- |Միջին |Բուժ- |Օրերի |
| |դեղաչափ, դեղաձև, |(ջեներիկ) |ման |նացված|օրական|ման |քանակ |
| |փաթեթավորում | |միա- |ցուցա-|չափա- |կուրսի| |
| | | |վոր |նիշ` |քանակ |միջին | |
| | | | |տրամա-| |չափա- | |
| | | | |դրման | |քանակ | |
| | | | |հաճա- | | | |
| | | | |խակա- | | | |
| | | | |նու- | | | |
| | | | |թյուն | | | |
|___|_________________|_________________|_____|______|______|______|______|
|1) |Ատրոպին (ատրոպինի|Ատրոպին (ատրոպինի|մգ | 1| 1| 1| 12|
| |սուլֆատ) լուծույթ|սուլֆատ) լուծույթ| | | | | |
| |ներարկման 1մգ/մլ |ներարկման 1մգ/մլ | | | | | |
|___|_________________|_________________|_____|______|______|______|______|
|2) |Քլորամֆենիկոլ |Քլորամֆենիկոլ |գ | 0,2| 10| 70| 12|
| |դեղահատեր 500մգ |դեղահատեր 500մգ | | | | | |
|___|_________________|_________________|_____|______|______|______|______|
|3) |Մետրոնիդազոլ |Մետրոնիդազոլ |գ | 0,5| 1| 10| 12|
| |դեղահատեր 500մգ |դեղահատեր 500մգ | | | | | |
|___|_________________|_________________|_____|______|______|______|______|
|4) |Պրեդնիզոլոն |Պրեդնիզոլոն |մգ | 0,2| 100| 700| 12|
| |դեղահատեր 5մգ |դեղահատեր 5մգ | | | | | |
|___|_________________|_________________|_____|______|______|______|______|
|5) |Դեքսամեթազոն |Դեքսամեթազոն |մգ | 0,2| 50| 250| 12|
| |դեղահատեր 0,5մգ |դեղահատեր 0,5մգ | | | | | |
|___|_________________|_________________|_____|______|______|______|______|
|6) |Ամօքսիցիլին + |Ամօքսիցիլին + |գ | 0,4| 4,8| 33,6| 12|
| |քլավուլանաթթու |քլավուլանաթթու | | | | | |
| |դեղահատեր |դեղահատեր | | | | | |
| |թաղանթապատ |թաղանթապատ | | | | | |
|___|_________________|_________________|_____|______|______|______|______|
|7) |Ցեֆոտաքսիմ |Ցեֆոտաքսիմ |գ | 0,7| 4| 28| 12|
| |(ցեֆոտաքսիմ |(ցեֆոտաքսիմ | | | 0,5| 6| |
| |նատրիում) |նատրիում) | | | | | |
| |դեղափոշի |դեղափոշի | | | | | |
| |ներարկման |ներարկման | | | | | |
| |լուծույթի 500մգ, |լուծույթի 500մգ, | | | | | |
| |1000մգ |1000մգ | | | | | |
|___|_________________|_________________|_____|______|______|______|______|
|8) |Իմիպենեմ |Իմիպենեմ |գ | 0,3| 2| 14| 12|
| |(իմիպենեմի |(իմիպենեմի | | | | | |
| |մոնոհիդրատ), |մոնոհիդրատ), | | | | | |
| |Ցիլաստատին |Ցիլաստատին | | | | | |
| |(ցիլաստատին |(ցիլաստատին | | | | | |
| |նատրիում) |նատրիում) | | | | | |
| |դեղափոշի |դեղափոշի | | | | | |
| |կաթիլաներարկման |կաթիլաներարկման | | | | | |
| |լուծույթի |լուծույթի | | | | | |
| |500մգ+500մգ |500մգ+500մգ | | | | | |
|___|_________________|_________________|_____|______|______|______|______|
|9) |Մերոպենեմ |Մերոպենեմ |գ | | 3| 21| 12|
| |դեղափոշի ն/ե |դեղափոշի ն/ե | | | | | |
| |ներարկման |ներարկման | | | | | |
| |լուծույթի 500մգ, |լուծույթի 500մգ, | | | | | |
| |1000մգ |1000մգ | | | | | |
|___|_________________|_________________|_____|______|______|______|______|
|10)|Ամիկացին |Ամիկացին |գ | 0,4| 1| 10| 12|
| |(ամիկացինի |(ամիկացինի | | | | | |
| |սուլֆատ) լուծույթ|սուլֆատ) լուծույթ| | | | | |
| |ներարկման/ |ներարկման/ | | | | | |
| |կաթիլաներարկման |կաթիլաներարկման | | | | | |
| |500մգ/2մլ |500մգ/2մլ | | | | | |
|___|_________________|_________________|_____|______|______|______|______|
|11)|Լևոֆլօքսացին |Լևոֆլօքսացին |գ | 0,2| 0,5| 3,5| 12|
| |դեղահատեր |դեղահատեր | | | | | |
| |թաղանթապատ 500մգ |թաղանթապատ 500մգ | | | | | |
|___|_________________|_________________|_____|______|______|______|______|
|12)|Վանկոմիցին |Վանկոմիցին |գ | 0,1| 2| 14| 12|
| |դեղափոշի |դեղափոշի | | | | | |
| |ներարկման |ներարկման | | | | | |
| |լուծույթի 500մգ |լուծույթի 500մգ | | | | | |
|___|_________________|_________________|_____|______|______|______|______|
|13)|Ֆլուկոնազոլ |Ֆլուկոնազոլ |գ | 0,2| 4| 4| 12|
| |դեղապատիճներ |դեղապատիճներ | | | | | |
| |150մգ |150մգ | | | | | |
|___|_________________|_________________|_____|______|______|______|______|
|14)|Լոմեֆլոքասին + |Լոմեֆլոքասին + |գ | 0,02| 0,4| 2,8| 12|
| |Պիրազինամիդ + |Պիրազինամիդ + | | | | | |
| |Պրոթիոնամիդ + |Պրոթիոնամիդ + | | | | | |
| |Էթամբուտոլ |Էթամբուտոլ | | | | | |
|___|_________________|_________________|_____|______|______|______|______|
|15)|Դիկլոֆենակ |Դիկլոֆենակ |մգ | 0,7| 75| 900| 12|
| |(դիկլոֆենակ |(դիկլոֆենակ | | | | | |
| |նատրիում) |նատրիում) | | | | | |
|___|_________________|_________________|_____|______|______|______|______|
|16)|Կետորոլակ |Կետորոլակ |մգ | 0,7| 75| 900| 12|
| |(կետորոլակի |(կետորոլակի | | | | | |
| |տրոմետամոլ) |տրոմետամոլ) | | | | | |
|___|_________________|_________________|_____|______|______|______|______|
|17)|Սուքսամեթոնիում |Սուքսամեթոնիում |մգ | 0,6| 200| 200| 12|
| |(սուքսամեթոնիումի|(սուքսամեթոնիումի| | | | | |
| |յոդիդ) լուծույթ |յոդիդ) լուծույթ | | | | | |
| |ներարկման 20մգ/մլ|ներարկման 20մգ/մլ| | | | | |
|___|_________________|_________________|_____|______|______|______|______|
|18)|Սուքսամեթոնիում |Սուքսամեթոնիում |մգ | | 200| 200| 12|
| |քլորիդ |քլորիդ | | | | | |
|___|_________________|_________________|_____|______|______|______|______|
|19)|Սևոֆլուրան |Սևոֆլուրան |մլ | 0,4| 500| 500| 12|
| |հեղուկ շնչառման |հեղուկ շնչառման | | | | | |
| |100% |100% | | | | | |
|___|_________________|_________________|_____|______|______|______|______|
|20)|Հեքսոբարբիտալ |Հեքսոբարբիտալ |մգ | 1| 500| 500| 12|
|___|_________________|_________________|_____|______|______|______|______|
|21)|Թիոպենտալ |Թիոպենտալ |մգ | | 500| 500| 12|
| |(թիոպենտալ |(թիոպենտալ | | | | | |
| |նատրիում) |նատրիում) | | | | | |
| |դեղափոշի |դեղափոշի | | | | | |
| |լիոֆիլիզացված ն/ե|լիոֆիլիզացված ն/ե| | | | | |
| |ներարկման |ներարկման | | | | | |
| |լուծույթի 500մգ, |լուծույթի 500մգ, | | | | | |
| |1000մգ |1000մգ | | | | | |
|___|_________________|_________________|_____|______|______|______|______|
|22)|Ֆենտանիլ |Ֆենտանիլ |մգ | 1| 80| 240| 12|
|___|_________________|_________________|_____|______|______|______|______|
|23)|Տրիմեպերիդինի |Տրիմեպերիդինի |մգ | 1| 1| 1| 12|
| |հիդրոքլորիդ |հիդրոքլորիդ | | | | | |
| |լուծույթ |լուծույթ | | | | | |
| |ներարկման 20մգ/մլ|ներարկման 20մգ/մլ| | | | | |
|___|_________________|_________________|_____|______|______|______|______|
|24)|Կետամին |Կետամին |մգ | 1| 400| 400| 12|
|___|_________________|_________________|_____|______|______|______|______|
|25)|Պրոպոֆոլ կիթ |Պրոպոֆոլ կիթ |մլ | 1| 80| 800| 12|
| |ներարկման/ |ներարկման/ |մգ | | | | |
| |կաթիլաներարկման |կաթիլաներարկման | | | | | |
|___|_________________|_________________|_____|______|______|______|______|
|26)|Մորֆին (մորֆինի |Մորֆին (մորֆինի |մգ | 0,5| 30| 120| 12|
| |հոդրոքլորիդ) |հոդրոքլորիդ) | | | | | |
| |լուծույթ |լուծույթ | | | | | |
| |ներարկման 10մգ/մլ|ներարկման 10մգ/մլ| | | | | |
|___|_________________|_________________|_____|______|______|______|______|
|27)|Տրամադոլ |Տրամադոլ |մգ | 0,5| 200| 1| 12|
| |(տրամադոլի |(տրամադոլի | | | | | |
| |հիդրոքլորիդ) 50մգ|հիդրոքլորիդ) 50մգ| | | | | |
|___|_________________|_________________|_____|______|______|______|______|
|28)|Ացետիլսալիցիլա- |Ացետիլսալիցիլա- |մգ | 0,2| 500| 3500| 12|
| |թթու դեղահատեր |թթու դեղահատեր | | | | | |
| |500մգ |500մգ | | | | | |
|___|_________________|_________________|_____|______|______|______|______|
|29)|Պարացետամոլ |Պարացետամոլ |մգ | 0,3| 500| 1000| 12|
| |դեղահատեր 500մգ |դեղահատեր 500մգ | | | | | |
|___|_________________|_________________|_____|______|______|______|______|
|30)|Դիազեպամ + |Դիազեպամ + | | 0,5| 10| 50| 12|
| |Ցիկլոբարբիտալ |Ցիկլոբարբիտալ | | | | | |
|___|_________________|_________________|_____|______|______|______|______|
|31)|Ցիպրոֆլօքսացին |Ցիպրոֆլօքսացին |գ | 0,02| 0,5| 3,5| 12|
| |դեղահատեր |դեղահատեր | | | | | |
| |թաղանթապատ 500մգ |թաղանթապատ 500մգ | | | | | |
._________________________________________________________________________.
8. Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված`
1) Նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:
2) Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:
9. Բուժական այլ միջոցառումները սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 5
.___________________________________________________________________.
|Հ/հ| Բժշկական ծառայության տեսակը |Տրամադրման քանակը|
| | |_________________|
| | | ԱԲ | Բ |
|___|_____________________________________________|_________|_______|
|1) |Թարախային օջախի պունկցիա | 0,01 | 1 |
|___|_____________________________________________|_________|_______|
|2) |Վերքի կամ ախտահարված հյուսվածքների | 0,02 | 1 |
| |վիրաբուժական մշակում | | |
|___|_____________________________________________|_________|_______|
|3) |Ախտահարված ենթամաշկային ճարպաբջջանքի հեռացում| 0,2 | 1 |
|___|_____________________________________________|_________|_______|
|4) |Լայն շերտավոր լամպասային կտրվածքներ | 0,1 | 1 |
|___|_____________________________________________|_________|_______|
|5) |Կարբունկուլի բացում | 0,2 | 1 |
|___|_____________________________________________|_________|_______|
|6) |Թարախակույտի բացում և դրենավորում | 0,2 | 1 |
|___|_____________________________________________|_________|_______|
|7) |Տեղային անզգայացում | 0,4 | 1 |
|___|_____________________________________________|_________|_______|
|8) |Ընդհանուր ներերակային անզգայացում | 0,3 | 1 |
.___________________________________________________________________.
10. Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը:
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. https://www.uptodate.com/contents/skin-abscesses-in-adults- treatment?search=furuncle&source=search_result&selectedTitle= 3~105&usage_type=default&display_rank=3
Պաշտոնական հրապարակման օրը` 27 նոյեմբերի 2023 թվական: