041.0098.060201
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
6 փետրվարի 2001 թվականի N 98
ՍԱՐՄԵՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայ անվանի բանաստեղծ Սարմենի (Արմենակ Սարգսյան) ծննդյան 100-ամյա հոբելյանը նշելու նպատակով`
1. Ստեղծել հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):
2. Հոբելյանական հանձնաժողովին` 10-օրյա ժամկետում մշակել միջոցառումների ծրագիրը և կազմել ծախսերի նախահաշիվը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 10-օրյա ժամկետում միջոցառումների ծրագրի և ծախսերի նախահաշվի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն միջոցառումների ֆինանսավորման վերաբերյալ:
Հաստատված է
ՀՀ վարչապետի 2001 թ.
փետրվարի 6-ի N 98
որոշմամբ
ԿԱԶՄ
Սարմենի ծննդյան 100-ամյակի նշումը նախապատրաստող
հոբելյանական հանձնաժողովի
Ռ. Շառոյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և
սպորտի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Կ. Արիստակեսյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և
սպորտի նախարարի տեղակալ
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Է. Միլիտոնյան - ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և
գրահրատարակչության վարչության պետ
Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Ռ. Ամիրխանյան - Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների
միության նախագահ, ՀՀ Ազգային ժողովի
պատգամավոր (համաձայնությամբ)
Է. Միրզոյան - կոմպոզիտոր
Ա. Եղիազարյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ.
Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն
Ս. Կապուտիկյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի
ակադեմիկոս, բանաստեղծուհի
Վ. Հարությունյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի
ակադեմիկոս
Ս. Սարինյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի
ակադեմիկոս, գրականագետ
Լ. Բարսեղյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հայոց
ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն
Գ. Աբաջյան - արվեստաբան
Ա. Իսոյան - «Գրական թերթի» գլխավոր խմբագիր
Է. Սարգսյան - Սարմենի դուստրը
Կ. Վարդանյան - ՀՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի և
սպորտի նախարարի խորհրդական
(հանձնաժողովի քարտուղար)