ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 նոյեմբերի 2023 թվականի N 2082-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 141-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի չափերը, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը, պարգևավճար նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 668-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 141-Ն որոշման`
i
1) 3.1-ին կետը «քաղվածքները» բառից հետո լրացնել «, այդ թվում` Լեռնային Ղարաբաղում տրված» բառերով.
2) հավելվածի`
i
ա. 2-րդ կետի 1-ին ենթակետը «զոհվել (մահացել) է Հայաստանի Հանրապետության պաշտպանության» բառերից հետո լրացնել «կամ Լեռնային Ղարաբաղի տարածքում» բառերով, իսկ «ոստիկանության (ներքին գործերի)» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարության ոստիկանության» բառերով,
i
բ. 2-րդ կետի 3-րդ, 4-րդ ենթակետերը, 5-րդ կետի 3-րդ, 6-րդ ենթակետերը, 5.1-ին կետի 1-ին ենթակետը «Հայաստանի Հանրապետության պաշտպանության» բառերից հետո լրացնել «կամ Լեռնային Ղարաբաղի տարածքում» բառերով,
i
գ. 3.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.2-րդ կետով.
«3.2. Սույն որոշման իմաստով Լեռնային Ղարաբաղի պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության համակարգերի զինծառայողները, Քրեակատարողական ծառայության ծառայողները համարվում են համապատասխան մարմինների զինծառայողներ:»,
դ. 11-րդ կետը «կարգի» բառից հետո լրացնել «5.1-ին,» բառով,
i
ե. 11.1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը «զոհված`» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով» բառերով,
i
զ. 30-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 30.1-ին կետով.
«30.1. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձին (ում պարգևավճարի (կենսաթոշակի) էլեկտրոնային գործն առկա է Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազայում) Լեռնային Ղարաբաղում նշանակված պարգևավճարի իրավունքը չի վերանայվում, եթե համապատասխան պարգևավճարը, բացառությամբ սույն կարգի 11.1-ին կետով սահմանված պարգևավճարի, սահմանված է սույն կարգով: Այս դեպքում սույն կարգի 11.1-ին կետով սահմանված պարգևավճար չի նշանակվում:»,
i
է. 34-րդ կետի 5-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին ենթակետով.
«5.1) Լեռնային Ղարաբաղում տրված` ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողություններին մասնակցելու մասին զինվորական կոմիսարիատի տեղեկանքը, զինծառայողի զոհվելու մասին փաստաթուղթը, մահացած զինծառայողի ընտանիքի անդամի` կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու, սակայն նրան կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ չստանալու մասին փաստաթուղթը.»,
ը. 34-րդ կետի 6-րդ ենթակետի «բ» պարբերությունում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» պարբերությամբ.
«գ. քաղվածք` «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրելու մասին Լեռնային Ղարաբաղի նախագահի հրամանագրից կամ համապատասխան վկայականը (բացառությամբ պարգևավճարի բաժնեմասն առանձին վճարելու դեպքի)` սույն կարգի 5-րդ կետի 8-րդ ենթակետով պարգևավճար նշանակելու համար:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. նոյեմբերի 30
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 30 նոյեմբերի 2023 թվական: