Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0106.090201

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 փետրվարի 2001 թվականի N 106

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության կազմումն ապահովելու նպատակով`

1. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին` իրենց և իրենց ենթակա բյուջետային հիմնարկների կողմից «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ֆինանսավորվող ծրագրերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել`

ա) ֆինանսական հաշվետվություն` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված ժամկետներում և հաշվետվական ձևերին համապատասխան.

բ) մինչև 2001 թվականի մարտի 1-ը` հետևյալ տեղեկությունները`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրի բովանդակային նկարագիրը, խնդիրները և նպատակները,

Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեից հատկացված գումարների հաշվին փաստացի իրականացված ծրագրերի ծրագրային ցուցանիշների կատարման արդյունքների վերլուծությունը և շեղումների հիմնավորումները,

Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի ծախսերի` տնտեսագիտական դասակարգմամբ նախատեսված հոդվածների միջև վերաբաշխումների հիմնավորումը,

Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի ծախսերի` գործառական դասակարգմամբ նախատեսված խմբերին, ենթախմբերին և ծրագրերին վերաբերող այլ տեղեկություններ:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության օրենսդիր և դատական իշխանության մարմիններին ապահովել 2000 թվականի բյուջետային տարվա ընթացքում իրենց կողմից իրականացված ծրագրերի վերաբերյալ սույն որոշման 1-ին կետում նշված տեղեկությունների տրամադրումը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
09.02.2001
N 106
Որոշում