Սեղմել Esc փակելու համար:
Հ. ԹԱՄՐԱԶՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Հ. ԹԱՄՐԱԶՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

041.0109.120201

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 փետրվարի 2001 թվականի N 109

 

Հ. ԹԱՄՐԱԶՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, գրականագետ Հրանտ Թամրազյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով հետևյալ կազմով`

 

    Ֆ. Սարգսյան       - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ

                        (հանձնաժողովի նախագահ)

    Գ. Բրուտյան       - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ

                        (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

    Ռ. Դավոյան        - ՀՀ Նախագահի խորհրդական

    Ա. Ասլիկյան       - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի առաջին

                        տեղակալ

    Հ. Բեգլարյան      - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարի առաջին տեղակալ

    Լ. Յոլյան         - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

    Հ. Վարյան         - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ

    Է. Միլիտոնյան     - ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և  

                        գրահրատարակչության վարչության պետ

    Վ. Վարդապետյան    - Երևանի  քաղաքապետի տեղակալ

    Ռ. Մարտիրոսյան    - Երևանի  պետական համալսարանի ռեկտոր

    Գ. Ջահուկյան      - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Աճառյանի

                        անվան լեզվի ինստիտուտի տնօրեն

    Ա. Եղիազարյան     - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի

                        անվան գրականության ինստիտուտի տնօրեն

    Հ. Մաթևոսյան      - Հայաստանի գրողների միության նախագահ

    Ա. Ավագյան        - Երևանի  պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի

                        դեկան

 

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) Հ. Թամրազյանի թաղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.

բ) հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
12.02.2001
N 109
Որոշում