Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՆԱՆՑ, ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՊԱՇՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԿԱՆԱՆՑ, ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ԸՆՏԱՆԻՔԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ Մ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 նոյեմբերի 1994 թ. թիվ 520

 

ԿԱՆԱՆՑ, ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ԸՆՏԱՆԻՔԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻ ՔԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի հուլիսի 8-ի որոշման 11-րդ կետի «գ» ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) ձեռքով ծանրություններ բարձրացնելիս և տեղափոխելիս կանանց համար առավելագույն թույլատրելի բեռնվածության նորմաները, համաձայն թիվ 1 հավելվածի.

բ) այն աշխատանքների ու մասնագիտությունների ցանկը, որտեղ առավելապես աշխատելու են կանայք, անչափահասներ և սահմանափակ աշխատունակությամբ անձինք, համաձայն թիվ 2 հավելվածի.

գ) ժողովրդական տնտեսության ճյուղերի ծանր, թունավոր, վնասակար պայմաններ ունեցող այն արտադրությունների, մասնագիտությունների և աշխատանքների ցուցակները, որոնցում արգելվում է հղի, ծննդաբերելու ընդունակ տարիքի կանանց, դեռահասների աշխատանքի կիրառումը, համաձայն թիվ 3 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը`

ա) ապահովել սույն որոշման հավելվածների տպագրությունը և դրանց ուղարկումը շահագրգիռ նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, պատգամավորների քաղաքային ու շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին.

բ) անհրաժեշտության դեպքում հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, պատգամավորների քաղաքային և շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին տալ պարզաբանումներ սույն որոշման կիրարկման վերաբերյալ.

գ) ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 1978 թվականի մայիսի 16-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի և ՀԱՄԿԽ-ի 1978 թվականի ապրիլի 25-ի «Ժողովրդական տնտեսության մեջ զբաղված կանանց աշխատանքի պայմանների բարելավման լրացուցիչ միջոցառումների մասին» թիվ 320 որոշումը» թիվ 294 որոշումը, բացի 4-րդ կետի «բ» ենթակետից, և Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների Հայկական հանրապետական խորհրդի 1982 թվականի հունվարի 7-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի և ՀԱՄԿԽ-ի 1981 թվականի դեկտեմբերի 5-ի «Ձեռքով ծանրություններ բարձրացնելու և տեղափոխելու դեպքում կանանց համար առավելագույն թույլատրելի ծանրաբեռնումների նոր նորմաներ մտցնելու մասին» թիվ 1149 որոշումը» թիվ 3 որոշումը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

ՀՀ կառավարության 1994 թ.

նոյեմբերի 9-ի թիվ 52Օ որոշման

 

ՁԵՌՔՈՎ ԾԱՆՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԱՐՁՐԱՑՆԵԼԻՍ ԵՎ ՏԵՂԱՓՈԽԵԼԻՍ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՆԵՐԸ

 

--------------------------------------------------------------------------

   Բեռը բարձրացնելու հաճախականությունը          Բեռան սահմանային

                                                թույլատրելի զանգվածը (կգ)

--------------------------------------------------------------------------

Այլ  աշխատանքի հետ հերթագայելու դեպքում ծանրությունների բարձրացում և տեղափոխում

(ժամում մինչև  2 անգամ)                                  10

 

Աշխատանքային հերթափոխի ժամանակ ծանրությունների մշտական բարձրացում և

տեղափոխում                                                7

 

Ծանոթություններ. 1. Աշխատանքային հերթափոխի յուրաքանչյուր ժամվա

ընթացքում տեղափոխվող բեռների գումարային զանգվածը

չպետք է գերազանցի աշխատանքային մակերեսից` 350 կգ,

իսկ հատակից` 175 կգ:

2. Աշխատանքային մակերեսի մակարդակ է համարվում

հաստոցի, հոսքագծի և այլնի աշխատանքային մակարդակը:

3. Բարձրացվող և տեղափոխվող բեռան զանգվածի մեջ

մտնում են նաև փաթեթի և տարայի զանգվածները:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

ՀՀ կառավարության 1994 թ.

նոյեմբերի 9-ի թիվ 520 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԱՅՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՈՒ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՏԵՂ ԱՌԱՎԵԼԱՊԵՍ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԵՆ ԿԱՆԱՅՔ, ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՄԲ ԱՆՁԻՆՔ

 

--------------------------------------------------------------------------

          Մասնագիտության անվանումը                            կարգը

--------------------------------------------------------------------------

                    1                                           2

--------------------------------------------------------------------------

 

Հացաթխման արտադրություն

 Խմորասունկ (դրոժ) պատրաստող                                    2

 Խմոր պատրաստող                                                 2

 Հացաթխվածքներ դարսող                                           2,3

 Խմոր կաղապարող                                                 3

 

Հրուշակեղենի արտադրություն

 Վաֆլի պատրաստող                                                1,2

 Հրուշակեղենի օշարակապատող                                      1

 Կարամել ողորկող                                                3

 Հրուշակագործ                                                   1

 Մարմելադ պատրաստող և  փռող                                     1

 Ձևավորող-փաթեթող  կիսաավտոմատի մեքենավար                       4

 Հրուշակեղենի վրա շաքարի փոշի ցանող                             1

 Մրգահյութ գունավորող                                           2

 Հալվա Խառնող                                                   1

 Շոկոլադագործ                                                   1,2

 

Հասարակական սնունդ

 

 Սննդի կիսաֆաբրիկատներ պատրաստող                                1,2

 Ամանեղենի լվացարար                                             1

 

Տեքստիլ-գալանտերիայի արտադրություն

 

 Ասեղնագործուհի                                                 2

 Գործող                                                         2

 Ժանյակներ կիսող                                                2

 Արտադրանք հանող                                                2

 Ծաղիկ պատրաստող                                                1,2

 

Տեքստիլ արտադրության ընդհանուր

մասնագիտություններ

 

 Ծոպերիզող                                                      1

 Գործվածքի նմուշների հավաքածու կազմող (կոլեկցիոներ)             2

Գործվածքը, մանվածքը, արտադրանքը լրակազմող

 (կոմպլեկտավորող)                                               1

 Արտադրանքի չափման վերահսկիչ                                    1

 Հումքը, նյութը և  արտադրանքը կտրող                             1

 Դարսող                                                         2

 Հումքը, նյութը և  արտադրանքը տեսակավորող                       1,2

 Տրիկոտաժե պատրաստվածք գործող                                   1,2

 

Թաղիքի արտադրություն

 

 Թաղիքե արտադրանքի հարդարող                                     1

 Կաղապարից կոշիկ հանող                                          2

 

Մասնագիտություններ առանձին

ձեռնարկություններում

 

 Ձևարար                                                         2

 Կարող բանվոր                                                   1,2

 Տրիկոտաժե պատրաստվածք գործող                                   1,2

 Բրդյա պատրաստվածք գործող                                       2

 Տրիկոտաժե պատրաստվածք հյուսող և  նորոգող                       1,2

 Տրիկոտաժե պատրաստվածքի անհատական կարի բանվոր                   2

 Հյուսող և  նորոգող բանվոր                                      1,2

 Անհատական կարի և  նորոգող բանվոր                               1,2

 Կոշիկ կարող և  նորոգող բանվոր                                  2

 Կաշվե - գալանտերիայի իրերի կարող և  նորոգող բանվոր             2

 Տնայնագործ                                                     1,2

 Խոտանող                                                        2

 Պիտակավորող                                                    1,2

Հավաքող բանվոր լայն սպառման ապրանքների

 արտադրության տարբեր տեխնոլոգիական գործընթացներում              2,3

 Թղթե պարկ սոսնձող                                              1

 Փաթեթավորող                                                    1,2

 Հաշվառող                                                       1,2

 Էլեկտրական ջահ հավաքող                                         2,3

 Վաճառող                                                        2

 Առաքող                                                         2

 Ապրանքափաթեթ նորոգող                                           1,2

 Պարուրակահանող ավտոմատագործ                                    2,3

 Շարժիչ փաթաթող                                                 2,3

 Կազմարար                                                       1,2

 Կցակարող                                                       1,2

 Անձնագրավարուհիներ                                              -

 Գործավար                                                        -

 Վերելակավար                                                     -

 Օպերատոր                                                        -

Օժանդակ բանվոր սանմաքրման մասնագիտացված

 ավտոտնտեսությունում                                             -

 Սպասավոր                                                        -

 Լվացարարուհի                                                    -

 Արդուկող                                                        -

 Վարսավիր                                                        -

Կանաչապատման տնտեսության ջերմոցներում աշխատող

 բանվոր                                                          -

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

ՀՀ կառավարության 1994 թ.

նոյեմբերի 9-ի թիվ 520 որոշման

 

Ց Ո Ւ Ց Ա Կ

 

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ ՎՆԱՍԱԿԱՐ, ԾԱՆՐ ԵՎ ԹՈՒՆԱՎՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՅՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ՈՐՈՆՑՈՒՄ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՀՂԻ, ԾՆՆԴԱԲԵՐԵԼՈՒ ԸՆԴՈՒՆԱԿ ՏԱՐԻՔԻ ԿԱՆԱՆՑ, ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

1. ՄԵՏԱՂԱՄՇԱԿՈՒՄ

 

Ձուլման աշխատանքներ

 

Հնոցապան

Ձուլվածքները ձեռքով տեղահանող

Վառարանները ձեռքով բեռնող և թուջահալոցների մեջ բովախառնուրդ լցնող

Մետաղ լցնող

Ձուլվածքներ եռացնող

Ձեռքի աշխատանքով զբաղված հողագործ

Մետաղակաղապարող-հավաքորդ

Մետաղների և համաձուլվածքների ձուլագործ

Ճնշման տակ ձուլվածքի պատրաստման մեքենաների վրա զբաղված ձուլագործ

Կենտրոնախույս ձուլման մեքենաների վրա զբաղված վակուումային, կենտրոնախույս վակուումային, կենտրոնախույս ձուլվածքի ձուլորդ

Էպօքսիդային խեժերից պատրաստվող մոդելների մոդելագործ

Ինդուկցիոն կայանների վրա զբաղված մետաղ տաքացնող

Վառարանների ձեռքով բեռնմամբ և վառարանների աշխատանքի հսկմամբ զբաղված մետաղ տաքացնող

Զմռնիտող

Պնևմագործիքների միջոցով կատարվող աշխատանքներում զբաղված ջրահատող

Մետաղների և համաձուլվածքների հալորդ

Հոսքագծի վրա տաք ձուլվածքի կախմամբ ու ձուլման արտադրամասերի թունելներում սարքավորումների սպասարկմամբ և նորոգմամբ զբաղված բանվորներ

Ձեռքով կաղապարման ձուլագործ

Կաղապարներ հավաքող

Ձուլման արտադրամասերում թունելներից և նկուղներից հողի մաքրմամբ զբաղված հավաքարարներ

Մեքենայական կաղապարման կաղապարող

Մետաղ, ձուլույթներ, արտադրատեսակներ և մանրամասեր մաքրող

 

Եռակցման աշխատանքներ

 

Փակ տարողություններում (կաթսաներում, ցիստեռներում և այլն), ինչպես նաև 10 մետրից ավելի բարձրություն ունեցող կապի կառույցներում (աշտարակներում, կայմերում) և վերնաշխատային աշխատանքներում զբաղված գազաեռակցող

Փակ տարողություններում (կաթսաներում, ցիստեռներում և այլն), ինչպես նաև 10 մետրից ավելի բարձրություն ունեցող կապի կառույցներում (աշտարակներում, կայմերում) և վերնաշխատային աշխատանքներում զբաղված ձեռքով էլեկտրաեռակցող

 

Կաթսայահնոցային, սառնադրոշմային, կորզման

և ճնշման աշխատանքներ

 

Ձեռքով կատարվող աշխատանքներում զբաղված ճմլող

Գամող

Կաթսայագործ

Պնևմագործիքների օգտագործմամբ կատարվող աշխատանքներում զբաղված հավաքող-գամող

Ձեռքի պնևմագործիքի օգտագործմամբ կատարվող աշխատանքներում զբաղված կարանահպող

 

Դարբնոցամամլիչային և ջերմային աշխատանքներ

 

Տաք աշխատանքներում զբաղված կալանդագործ

Մուրճով և մամլիչներով աշխատող դարբին

Դարբին-դրոշմավորող

10 միլիմետրից ավելի տրամագիծ ունեցող մետաղալարով զսպանակների փաթեթման տաք աշխատանքներում զբաղված զսպանակագործ

Տաք վիճակում օդեր անցքալայնացնող

Տաք վիճակում մետաղի մշակման զսպանագործ

Անընդհատ և պարբերական գործողության պլազմային և էլեկտրական վառարաններում մետաղի մշակմամբ զբաղված ջերմագործ (բացառությամբ ավտոմատացված մամլիչների վրա զբաղվածների)

 

Մետաղապատում և ներկում

 

Գալվանագործ (բացառությամբ միայն մանրամասների կախման և հանման վրա զբաղվածների)

Վաննաների կանոնավորող

Կեսոն-բաքերի ներսում զբաղված հերմետիզավորող

Ոչ գալվանական, տաք եղանակով կապարապատմամբ մշտապես զբաղված կապարապատող

Տաք տարողություններում արծնափոշեպատմամբ զբաղված բանվորներ

 

Մետաղների մեխանիկական մշակում

 

Զմռնիտող

Մկրատներով և մամլիչներով մետաղ կտրատող

Սրող

Հղկող (քերող) հաստոցների վրա զբաղված ջրահատող

Չոր հղկմամբ զբաղված հղկող

Զարդաշիթային մեքենաներում մետաղ, ձուլույթներ, արտադրատեսակներ և մանրամասներ մաքրող

 

Փականագործական և փականագործահավաքման

աշխատանքներ

 

Պնևմագործիքի օգտագործմամբ զբաղված գամող

Աշխատողի ձեռքերին թրթիռը հաղորդող պնևմագործիքով աշխատող գայլիկոնող-օդաճնշող

Փականագործ-նորոգող, զբաղված`

ա) մալուխային արտադրությունում կապարապատման, կվարցօրգանական լաքերի օգտագործմամբ մեկուսացման, տաք գլոցման խածատման, արծնման արտադրամասերում և բաժանմունքներում սարքավորումների կարգավորմամբ.

բ) սելենային և մետաղապատման ապարատների (սարքավորումների) տաք նորոգմամբ.

գ) 40 տոկոս և ավելի տոլուոլ ու քսիլոլ պարունակող լաքերի, ինչպես նաև կվարցօրգանական լաքերի պատրաստման և օգտագործման արտադրամասերում և բաժանմունքներում սարքավորումների կարգավորմամբ.

դ) վառելանյութերի փակ պահեստների և նավթատնտեսությունների ջերմաէլեկտրակայանների, ինչպես նաև ջերմային ցանցերի թունելների և ջերմավորման խցերի սարքավորումների նորոգմամբ.

ե) գունավոր մետաղների և համահալվածքների արտադրությունում ջրաշապիկային վառարանների սպասարկմամբ.

զ) տաք վիճակում մետաղակաղապարների կարգավորմամբ և նորոգմամբ.

է) անմիջականորեն աղման, պատման, ձևավորման, ձուլման, խողովակալցման, գլյոտախառնման և կապարային կուտակիչների (ակումուլյատորների) արտադրության հավաքման արտադրամասերում.

ը) շարժափորձարկման կայանների էթիլացված բենզինով աշխատող բոքսերում տեղադրված տեխնոլոգիական սարքավորումների նորոգմամբ.

 

Աշխատանքներ կապարով

 

Կապարե արտադրատեսակների հալմամբ, ձուլակաղապարմամբ, գլոցմամբ, միջաձգմամբ, դրոշմամբ, ինչպես նաև մալուխների կապարապատմամբ և կապարե կուտակիչների զոդմամբ զբաղված բանվորներ

 

2. ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ, ՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԵՎ ՆՈՐՈԳՄԱՆ- ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

Ձեռքով կորացման հաստոցների և ձեռքի մկրատների օգտագործմամբ. ինչպես նաև ձեռքով հիմնակմախքների տեղակայմամբ զբաղված ամրանագործ

Ձեռքի աշխատանքով զբաղված ասֆալտբետոնագործ, ասֆալտբետոնագործ-եփող

Ձեռքի թրթռիչներով և պնևմագործիքով միաձույլ կառուցվածքների կառույցների մեջ բետոնը ձեռքով տեղավորող, բետոնի, բնահողի և խճակոպիճի հիմնատակերը ձեռքով խտացնող բետոնագործ

Բիտում եփող

Ջրանետող

Ասֆալտբետոնե ծածկերը ձեռքով նորոգող ճանապարհային բանվոր

Հորատանցումով զբաղված հողափոր

Կրամարիչ

Ջրամեկուսիչ-մեկուսացնող

Որմնադիր

Կեսոն-ապարատավար, կեսոն-հորատանցող, կեսոն-փականակագործ, կեսոն-էլեկտրամոնտաժորդ

Թթվահեստացնող-ռետինապատող

Պողպատյա տանիքների տանիքագործ

Հատավոր նյութերից տանիքածածկեր և գլանափաթեթավոր տանիքածածկեր պատրաստող տանիքագործ

Ավտոգուդրոնապատիչ մեքենավար, ավտոհորատի մեքենավար

Ուղեհարթիչ-էլևատորի մեքենավար

150 ձ. ու. և ավելի հզորությամբ ներքին այրման շարժիչով աշխատող շարժական էլեկտրակայանի մեքենավար

Բետոնապոմպային սարքավորման մեքենավար, բիտումահալոցային շարժական սարքավորումների մեքենավար

Մեկ շերեփանոց էքսկավատորի մեքենավար, առու փորող և խրամատ փորող ռոտորային էքսկավատորի մեքենավար

Ասֆալտբետոնի շարժական խառնիչի մեքենավար

Ասֆալտբետոնի հարդարիչի մեքենավար

Ասֆալտբետոնե ծածկերի ջերմաառաջացման համար մեքենաների սպասարկմամբ զբաղված մեքենավար և օպերատոր

Ավտոուղեհարթիչի մեքենավար

Մղանի (բուլդոզերի) մեքենավար

Գեռաշերեփի մեքենավար

Ներքին այրման շարժիչով աշխատող էլեկտրաեռակցման շարժական ագրեգատի մեքենավար

Մետաղապատող

Բարձրության վրա կատարվող աշխատանքներում զբաղված կապի մոնտաժորդ-անտենագործ

Բարձրության վրա և վերնաշխատային աշխատանքներում պողպատե և երկաթբետոնե կառուցվածքների մոնտաժմամբ զբաղված մոնտաժորդ

Կոյուղային համակարգի սանիտարատեխնիկական համակարգերի և սարքավորումների նորոգմամբ զբաղված մոնտաժորդ

Վառարանների և կաթսայի հնոցների տաք վիճակում նորոգմամբ զբաղված հրահեստիչ

ՋԷԿ-երի և ՀԷԿ-երի շինարարության մոնտաժման վայրում կաթսայաագրեգատների որմնապատմամբ զբաղված հրահեստիչ

Կապարի զոդորդ (կապարազոդորդ)

Ավազաշիթագործ

Բոլոր տեսակի ատաղձագործական աշխատանքներում զբաղված ատաղձագործ

Բետոնե, երկաթբետոնե և քարե (աղյուսե) կառուցվածքներում ձեռքով և պնևմագործիքի օգտագործմամբ անցքերի, ակոսների, խորշերի և այլնի խծուծմամբ զբաղված բանվորներ

Շենքերի և կառույցների քանդմամբ, սալաջարդման աշխատանքներով զբաղված բանվորներ

Շինարարամոնտաժային ատրճանակի օգտագործմամբ կառուցվածքների և մանրամասերի ամրացմամբ զբաղված բանվորներ

Կոճղերի արմատահանմամբ զբաղված բանվորներ

Պնևմագործիքի ձեռքով օգտագործմամբ երկաթբետոնային ցցերի գլուխների հատմամբ, բետոնե և երկաթբետոնե կառույցների քանդմամբ, բետոնե մակերեսի նախշմամբ զբաղված բանվորներ

Արդյունաբերական երկաթբետոնային խողովակներ խողովակաշարող

Արդյունաբերական աղյուսային խողովակներ խողովակաշարող

 

3. ԼԵՌՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

Բաց լեռնային աշխատանքներ ու գործող և կառուցվող հանքահորերի և հանքարանների մակերես, հարստացում, եռակալում, բրիկետավորում

 

Լեռնային և լեռնահիմնական աշխատանքների

ընդհանուր մասնագիտություններ

 

Պայթանցքեր հորատող

Պայթեցնող

Թափոնակույտեր բեռնաթափող

Հրդեհները կանխող և մարող լեռնաբանվոր

Օգտակար հանածոներից ապարի և օտար առարկաների փորակահանմամբ զբաղված լեռնաբանվոր

Հանքահորի մեջ ամրակցման նյութեր հասցնող ստորգետնյա լեռնաբանվոր

Հանածոների և ապարի բեռնաբարձմամբ, բեռնաթափմամբ զբաղված բեռնակիր

Հանքահորի մակերևութային աշխատանքներում ամրակցման նյութեր հասցնող ճանապարհագծային բանվոր

Ջարդող

Դարբին-հրատալիցքավորող

Ամրակապող

Բեռնման մեքենայի մեքենավար

Հորատման կայանքի մեքենավար

Հանքահորերի լրիվ հատումով հորատման կայանքների մեքենավար

Էքսկավատորի մեքենավար

Բացահանքերում, կտրվածքներում, հարթաշերտերում ձեռքի աշխատանքով զբաղված ճանապարհի մոնտյոր

Վագոնիկների` ձեռքով գլորամոտեցմամբ և գլորահեռացմամբ զբաղված շրջող

Հորատանցող

Վագոնիկները վանդակների մեջ ձեռքով փոխանցող բռնակավար-ազդանշանավար

Բունկերների մաքրմամբ զբաղված բանվոր

Բաց լեռնային աշխատանքներում սարքավորումների նորոգմամբ զբաղված հերթապահ էլեկտրափականագործ (փականագործ)

Լեռնային հանքամշակումներում սարքավորումների, մեխանիզմների, ջրային և օդային մայրուղիների սպասարկմամբ և նորոգմամբ զբաղված հերթապահ էլեկտրափականագործ (փականագործ)

 

Հարստացման, եռակալման, բրիկետավորման

ընդհանուր մասնագիտություններ

 

Բունկերավար

Քարամաղորդ

Հումքի, ավազի- վառելիքի, ռեագենտների, գունավոր մետաղների խտանյութերի հետ կապված աշխատանքներում զբաղված բեռնակիր

Արզնահողի արտադրությունում տաք ավազի ջարդմամբ զբաղված ջարդող

Սնդիկի արտադրությունում հումքի և նյութերի թրծման գործընթացը վարող թրծող բանվոր

Հարստացման և ջարդման-տեսակավորման ֆաբրիկատների, հանքաքարերի, հանքահորերի և մետաղագործության ձեռնարկությունների և, գունավոր և հազվագյուտ մետաղների, ֆտորասպաթի և ածխի փոշու մեջ 2 և ավելի տոկոս բյուրեղային (ազատ) կվարց և երկօքսիդ պարունակելու դեպքում ձեռքով կատարվող աշխատանքներում զբաղված բանվորներ և վարպետներ

Նիոբիտային (լոպարիտային) հանքաքարերի հարստացմամբ զբաղված բանվորներ և վարպետներ

Զտող

 

Մետրոպոլիտենների, թունելների, հատուկ նշանակության

ստորգետնյա կառույցների շինարարություն

 

Լեռնային սարքավորումների մոնտաժորդ

Մակերևութային աշխատանքներում զբաղված հորատանցող

 

Հանքաքարերի արդյունահանում

 

Սփռված հանքավայրերի լեռնաբանվոր

Հողահան բանվոր (դրագեր)

Դուրալցավորող

Հողահանի մեքենավար

Հողահանի նավաստի

Ռեակտիվ կայանքի մեքենավար

 

4. ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԳՐԱԵՐԿՐԱԲԱՇԽԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

Պայթեցնող

Երկրաբաշխական նշանների մոնտաժորդ

Դաշտային պայմաններում հերթապահ և սարքավորումների նորոգմամբ զբաղված էլեկտրափականագործ (փականագործ)

 

5. ՍԵՎ ՄԵՏԱՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

 

Սև մետաղագործության ընդհանուր մասնագիտություններ

 

Հալված մետաղների հետկապված աշխատանքներում զբաղված շերեփագործ

Մետաղագործական արտադրության թեժ տեղամասերի աշխատանքներում զբաղված ամբարձիչ մեքենավար

Տաք մետաղը տեղափոխող մեքենավար

Հիմնական մետաղագործական արտադրամասերում մետաղագործական սարքավորման նորոգմամբ ու սպասարկմամբ զբաղված փականագործ - նորոգող և էլեկտրասարքավորում նորոգող ու սպասարկող էլեկտրամոնտյոր

Պնևմատիկ գործիքով մետաղի մակերևութային արատները մշակող

Հեղուկ մետաղի հալեցմամբ և տարալցմամբ անմիջականորեն զբաղված բանվոր

Տաք մետաղ հավաքող

Բովախառնուրդ պատրաստող

Խարամ պատրաստող

Մետաղի արատների հեռացման աշխատանքներում զբաղված հղկող

 

Գլոցվածքային արտադրություն

 

Կուպր եփահալող բանվոր

Տաք գլոցվածքի հաստոն գրտնակող

Թերթախփող

Տաք գլոցվածքի հաստոն գրտնակողի օգնական

Ռելսային ամրակներ մամլող-միջաճնշող

Տեսագլոցվածքային արտադրությունում զբաղված փականագործ-հաղորդակցող

Առասանող

 

Հրակայուն նյութերի արտադրություն

 

Խառնիչ աղացամեքենաների ձեռքով բեռնաբարձմամբ և բեռնաթափմամբ զբաղված խառնուրդ

Վառարաններում ձեռքով բեռնաբարձմամբ և բեռնաթափմամբ զբաղված թրծող

Փրփրազանգված լցնող-հարթեցնող

Թունելային վագոնների և վառարանների մեջ ձեռքով դասավորող

Հրակայուն արտադրատեսակներ կաղապարող

Ձեռքի աշխատանքով զբաղված բովախառնորդ-բաժնավորող

 

Երկրորդական մետաղի վերամշակում

 

Թափոններ և մետաղաջարդոն գազակտրող

 

5. ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

 

Գունավոր մետաղագործության ընդհանուր մասնագիտություններ

 

Ալյումինի, սիլումինի և կվարցի արտադրության մեջ անոդների հատակային հատվածների լցմամբ զբաղված անոդներ լցնող

Տաք բեկորաշեղջ բեռնաթափող և դրա բովախառնուրդը պահեստներ ընդունող բեռնաթափիչ-ամբարձիչավար

Պղնձի և նիկելի զտահալման հետ կապված աշխատանքներում զբաղված ամբարձիչավար

Պղնձի և նիկելի էլեկտրոլիզի արտադրամասերում զբաղված ամբարձիչավար

Ալյումինի, սիլումինի և կվարցի արտադրությունում կաթոդային ձողի տակի խորացման հորատումով զբաղված վաննաների վերանորոգման մոնտաժորդ

տաք աշխատանքներում զբաղված հրահեստիչ

Հալեցնող, շիկացնող

Կարծրահամաձուլվածքային արտադրանքներ եռակալող

Հիմնական մետաղագործական արտադրամասերում մետաղագործական սարքավորման նորոգմամբ ու սպասարկմամբ զբաղված փականագործ-նորոգող և էլեկտրասարքավորում նորոգող ու սպասարկող էլեկտրամոնտյոր

 

Գունավոր և հազվագյուտ մետաղների արտադրություն,

գունավոր մետաղներից փոշիների արտադրություն

 

Ալյումինի արտադրությունում զբաղված անոդագործ

Ապարատավար-հիդրոմետաղագործ

Տիտանային սպունգ տեղահանող

Մետաղ լցնող-թափող

Հանքանյութ ջարդող

Հալոցման արտադրամասերում զբաղված բովախառնուրդ բարձող

Կաթոդագործ

Կոնվերտերագործ

Կոնդենսատորագործ

Վաննաների և վառարանների մոնտաժմամբ և սպասարկմամբ զբաղված ռեակցիոն ապարատների մոնտաժորդ

Ռեակցիոն ապարատների նորոգմամբ և վերականգնմամբ զբաղված ռեակցիոն ապարատների մոնտաժորդ

Տիտանի և հազվագյուտ մետաղների թորման ու վերականգնման գծով վառարանագործ

Տիտան պարունակող և հազվագյուտ հողային նյութեր վերամշակող վառարանագործ

Զտարկային և հալոցային արտադրամասերում բովախառնուրդի փոխադրմամբ զբաղված փոխադրող

Բովախառնուրդի բաղադրության նախապատրաստման արտադրամասերում զբաղված բովախառնուրդ

Ձեռքով վաննաների մաքրմամբ զբաղված էլեկտրոլիտային վաննաների շլամագործ

Հալեցված աղերի էլեկտրոլիզարար

 

Գունավոր մետաղների մշակում ճնշմամբ

 

Տաք վիճակում գունավոր մետաղներ և դրանց համաձուլվածքները գլոցող բանվոր

Գունավոր մետաղ քերանող

 

Ալյումինի արտադրություն էլեկտրոլիտային

եղանակով

 

Էլեկտրոլիտային եղանակով ալյումինի արտադրությունում զբաղված բանվորներ և վարպետներ

 

7. ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՈՒ ՑԱՆՑԵՐԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՆՈՐՈԳՈՒՄ

 

Կաթսաների փչամաքրմամբ և խարամազերծմամբ զբաղված կաթսայատնային սարքավորումներ հսկող-շրջագայող մեքենավար

Կաթսայատան սարքավորումների և փոշու պատրաստման արտադրամասերում ձեռքով նորոգմամբ զբաղված նորոգող-փականագործ

տաք կաթսաների նորոգմամբ զբաղված նորոգող-փականագործ

Վառելիքամատակարարման սարքավորումների նորոգող-փականագործ

Կապարային գլուտով պատված մալուխների ներանցքերի նորոգմամբ և կապարային մալուխների կցորդիչների ու թաղանթների զոդմամբ զբաղված մալուխային գծեր մոնտաժող և նորոգող

 

8. ՀՂԿԱՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Կապարով հղկանյութերի լցմամբ զբաղված հղկաշրջանակներ լցնող-հավասարակշռող

Հղկանյութի արտադրությունում դիմադրության տաք վառարանների քանդմամբ զբաղված մղանի մեքենավար

Հղկանյութեր հալեցնող

Կվարցային կարբիդ հալեցնող

Կորունդի արտադրամասում զբաղված հատակագործ

Կվարցային կարբիդի արտադրամասում դիմադրության վառարաններ քանդող

 

9. ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Էլեկտրատեխնիկական արտադրության ընդհանուր

մասնագիտություններ

 

Սնդիկ թորող

Բաց սնդիկով աշխատող սնդիկային ուղղիչներ ձևավորող

 

Մալուխային արտադրություն

 

Մալուխների` կապարով կամ ալյումինով կաղապարման աշխատանքներում զբաղված տաք եղանակով կապարով կաղապարող

Մալուխային իրերի վրայից թաղանթների հանման աշխատանքներում զբաղված միայն կապարային թաղանթներ հանող

 

10. ՌԱԴԻՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Բյուրեղարար վառարանները մագնիսական համաձուլվածքներ լցնող + 28 օ C և բարձր, - 60 օ C և ցածր ջերմաստիճանների դեպքում անմիջականորեն ջերմաբարոխցերում գտնվելու պայմաններում էլեկտրոնային տեխնիկայի սարքերի փորձարկմամբ զբաղված սարքեր և մանրամասեր փորձարկող

Մետաղապատ համաձուլվածք և բիսմութ հալեցնող

 

11. ԹՌՉՈՂ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄ

 

Էթիլացված բենզինով աշխատող շարժիչների և ագրեգատների նորոգմամբ զբաղված ավիաշարժիչների նորոգման փականագործ և ագրեգատների նորոգման փականագործ

 

12. ՔԻՄԻԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Քիմիական արտադրությունների ընդհանուր մասնագիտություններ

 

Կուպրի հալմամբ և ազնվացմամբ զբաղված հալման ապարատավար

Կաուչուկի պոկոտմամբ-շոգեփափկացմամբ զբաղված շոգեհարող

Ջրհորներում, արդյունաբերական ու արտաթորման կոյուղու կոլեկտորների, ապարատների և տարողությունների ներսում աշխատանքներ կատարող բանվորներ

Բենզոլի, տոլուոլի, քսիլոլի, սելենի և սելեն պարունակող նյութերի օգտագործմամբ կատարվող աշխատանքներում զբաղված բանվորներ, ղեկավարներ, մասնագետներ

Արդյունաբերական աշխատողներ, որոնց աշխատանքային գոտում արտազատվում են ֆտոր, ֆտորաջրածին, ֆտորիդներ

 

Կալցիումի կարբիդի արտադրություն

 

Կարբիդի` ձեռքով մանրացմամբ և վառարանների սպասարկմամբ զբաղված բանվորներ և հերթափոխային ինժեներատեխնիկական աշխատողներ

 

Քլորակրի և կալցիումի հիպոքլորիդի արտադրություն

 

Տեխնոլոգիական փուլերում զբաղված բանվորներ, ղեկավարներ, մասնագետներ

 

Ցիանական աղերի և միացությունների արտադրություն

 

Տեխնոլոգիական փուլերում զբաղված բանվորներ, ղեկավարներ և մասնագետներ

 

Լուսակազմի արտադրություն

 

Տեխնոլոգիական փուլերում զբաղված բանվորներ, ղեկավարներ և մասնագտներ

 

Աշխատանքներ ֆտորով, ֆտորաջրածնով և ֆտորիդներով

 

Ֆտորիդների և ֆտորաջրածնայինթթվի օգտագործմամբ կատարվող (բացառությամբ լաբորատորիաների) աշխատանքներում զբաղված բանվորներ, ղեկավարներ, մասնագետներ

 

Քլորոպրենի արտադրություն

 

Տեխնոլոգիական փուլերում զբաղված բանվորներ և հերթափոխային ինժեներատեխնիկական աշխատողներ

 

Քլորոպրենային կաուչուկի և լատեքսի արտադրություն

 

Նյութի պոլիմերացման և արտազատման տեխնոլոգիական փուլերում զբաղված բանվորներ, ղեկավարներ և մասնագետներ

 

Էթիլային հեղուկի արտադրություն

 

Տեխնոլոգիական փուլերում զբաղված բանվորներ, ղեկավարներ, մասնագետներ

 

Ֆորմալինի արտադրություն

 

Տեխնոլոգիական փուլերում զբաղված բանվորներ և հերթափոխային ինժեներատեխնիկական աշխատողներ

 

Քիմիական նրբաթելերի և թելերի արտադրություն

 

Ծծմբաածխածնի վերականգնմամբ զբաղված վերականգնող ապարատավար

 

Սինթետիկ խեժերի հիման վրա (ֆենոլֆորմալդեհիդային

էպօքսիդային բազմաեթերային և չհագեցված խեժերի)

ապակե-պլաստիկատե արտադրանքի արտադրություն

 

1,5 քառ.մետր և ավելի մակերեսով խոշոր ծավալաչափ արտադրանքի հպումային կաղապարմամբ զբաղված ապարատավար

 

13. ՌԵՏԻՆԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ

 

Ռետինային խառնուրդների և դրանց վերամշակումների

արտադրության ընդհանուր մասնագիտություններ

 

Ռետինախառնիչի մեքենավար

Կաթսաներում պատրաստվածքների բեռնմամբ, բեռնաթափմամբ, թիավարող գլանների ռետինացմամբ զբաղված ռետինացնող (վուլկանացնող)

Ռադոլի և ֆակտիսների արտադրման սառը ռետինացման (վուլկանացման) բաժանմունքներում զբաղված բանվորներ

Բացառությամբ լաբորատոր գլանների, գլանների վրա զբաղված ռետինային խառնուրդների գլանորդ

 

Դողերի արտադրություն, նորոգում և վերանորոգում

 

Ռետինացնող բանվոր

Մեծաքաշ դողեր հավաքող

Անհարթություններ մաքրող

 

14. ԱՆՏԱՌԱՄԹԵՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

Անտառամթերման աշխատանքներ

 

Անտառահատ

Ձեռքի գործիքների միջոցով հատմամբ, ճյուղատարած ծառերի և երկարաքոթուկների կոճղահատմամբ, փայտերի հատմամբ, կոճղային խեժափայտի մշակմամբ և տեսակավորմամբ, ինչպես նաև փայտանյութի մշակմամբ զբաղված փայտահատ

Քարշափոխադրման մեքենայի մեքենավար

 

Փայտասղոցում և փայտամշակում

 

Փայտասղոցման արտադրությունում ձեռքով գերանների մատուցմամբ զբաղված բանվորներ

 

Կահույքի արտադրություն

 

Ձեռքով և մեքենայացված գործիքներով կահույքի մասեր երեսապատող

Տաք մամլիչների վրա վահանավոր տարրերի պատրաստմամբ զբաղված` փայտյա իրեր մամլող

Կահույքի երեսամշակմամբ զբաղված` փայտյա իրեր երեսամշակող

 

15. ԹԱՂԱՆԹԱՆՅՈՒԹԵՐԻ, ԹՂԹԻ, ՍՏՎԱՐԱԹՂԹԻ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Թաղանթանյութ եփող

Թելիկային հումք եփող

Խառնորդ (միքսորդ)

Թղթի և ստվարաթղթի պատրաստման (400 և ավելի մետր/րոպե արագությամբ աշխատող) մեքենաների վրա զբաղված` մեքենա չորացնող

 

16. ՇԻՆԱՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Պատային և կապակցող նյութերի արտադրությունում

 

Օղակային, խցային, հորանային, հատակային վառարաններից ձեռքով կիր բեռնաթափող

Օղակային, խցային, հորանային, հատակային վառարաններից թրծած պատրաստվածքներ (աղյուս, կղմինդր և խեցեգործական բլոկներ) ձեռքով հանող

Դրենաժային խողովակների և աղյուսի` ձեռքով տեսակավորմամբ զբաղված` պատային և կապակցող նյութերի վերահսկիչ

Կավե մոլաղյուսի թրծման օղակային վառարանների սպասարկմամբ զբաղված` պատային և կապակցող նյութեր թրծող

Օղակային, հատակային և խցային վառարաններում ձեռքով մոլաղյուս, կղմինդր և խեցեգործական բլոկներ դարսող

Պատային և կապակցող նյութերի արտադրությունում թարմ կաղապարված և չորացված աղյուս ձեռքով հանող-տեղադրող

 

17. ՑԵՄԵՆՏԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Շլամավազներ և հարիչներ մաքրող բանվորներ

Ցեմենտ փաթեթավորող

 

18. ՔԱՐԻ ՄՇԱԿՈՒՄ ԵՎ ՔԱՐԱՁՈՒԼՄԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Քարտաշ

Քարամշակման սարքավորումներ կարգաբերող

Քար սղոցող

Քար ֆրեզող

 

19. ԵՐԿԱԹԲԵՏՈՆԵ ԵՎ ԲԵՏՈՆԵ ՇԻՆՎԱԾՔՆԵՐԻ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Ստորգետնյա սրահներ սպասարկող բանվորներ

Բետոնե և երկաթբետոնե շինվածքներ կտրող

Երկաթբետոնե շինվածքներ և կառուցվածքներ կաղապարող

 

20. ՋԵՐՄԱՄԵԿՈՒՍԻՉ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Բիտումագործ

Հալոցապան

 

21. ՓԱՓՈՒԿ ՏԱՆԻՔԱԾԱԾԿԵՐԻ ԵՎ ՀԻԴՐՈՄԵԿՈՒՍԻՉ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Եփման կաթսաներ բեռնող

 

22. ԱՊԱԿՈՒ ԵՎ ԱՊԱԿՈՒՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Կվարց փչող բանվոր (բացի մինչև 100 մմ տրամագիծ և մինչև 3 մմ պատի հաստություն ունեցող պատրաստվածքների պատրաստմամբ զբաղվածներից)

Սնդիկի օգտագործմամբ կատարվող աշխատանքներում զբաղված` հայելիների ներկարար

Կվարց ձուլող

Կապարային սուսրի օգտագործմամբ ձեռքի աշխատանքով զբաղված բովախառնորդ

Բաղադրող

 

23. ՏԵՔՍՏԻԼ ԵՎ ԹԵԹԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

 

Տեքստիլ արտադրության ընդհանուր մասնագիտություններ

 

Ներկարար

Կոյուղային խրամուղիների մաքրմամբ զբաղված սանիտարատեխնիկական համակարգերի մոնտաժորդ

Գլանիկների ոչ մեքենայացված բարձրացմամբ և հանմամբ զբաղված` շոհման սարքավորումների օպերատոր

Հալապակասորդների և մնացուկների` ձեռքով բեռնմամբ զբաղված պատրաստի արտադրանք և մնացուկներ մամլող

Սև անիլինի օգտագործմամբ կատարվող աշխատանքներում զբաղված բանվորներ

Երեսամշակման արտադրությունում մանածագործական ստորիների, հինող գալնիկների, հակերի, գործվածքների գլանափաթեթների ոչ մեքենայացված տեղափոխմամբ զբաղված բանվորներ

 

Բամբակի առաջնային մշակում

 

Բամբակի սերմեր խածատող

Հումք և թելիկ մամլող

Պարկերի մեջ բամբակի խածատված սերմերի լցմամբ զբաղված տեղադրող-փաթեթավորող

 

Մետաքսի փաթեթման արտադրություն

 

Բոժոժներ շոգեմշակող

Բոժոժային մնացուկներ եփող

 

Մետաքսի արտադրություն

 

Մնացուկների եփման համար քիմիական բաղադրություններ եփող

Գործվածք շոգեմշակող

Ոլորված մետաքս շոգեմշակող

 

Բրդի արտադրություն

 

Մահուդի արտադրության մանածագործական արտադրամասում զբաղված վարպետի օգնական

Տեխնիկական մահուդներ լվացող

 

Թաղիքի արտադրություն

 

Խիտ թաղիքի պատրաստմամբ զբաղված թաղիքագործ

Ձեռքով կատարվող աշխատանքներում զբաղված` կոշիկը կաղապարին հագցնող

Ձեռքով կատարվող աշխատանքներում զբաղված` կոշիկը կաղապարից հանող

 

Կաշվե և կաշեհումքի արտադրություն

 

Շրջանակների վրա խոշոր կաշիների` ձեռքով եզրապատմամբ զբաղված մորթափառազերծող

Խոշոր կաշեհումքի մորթափառազերծմամբ և տրորմամբ զբաղված մորթափառազերծող

Գլդոնների վրա խոշոր և կոշտ կաշիներ գլոցող

Դաբաղման, ներկման և ճարպատոգորման թմբուկների մեջ խոշոր կաշեհումքի և կիսաֆաբրիկատների բեռնմամբ և բեռնաթափմամբ զբաղված բանվորներ

Կաշեգործարանների թրջոցման-մոխրայնացման արտադրամասերում խոշոր կաշեհումքի և կիսաֆաբրիկատների ձեռքով տեղափոխմամբ, բեռնմամբ և բեռնաթափմամբ զբաղված բանվորներ

Կաշեհումք ձևող

Խոշոր կաշեհումքի տեսակավորմամբ զբաղված կաշվե-մորթային հումք տեսակավորող

Խոշոր կաշիների մաքրմամբ զբաղված` պատրաստվածքներ` կիսաֆաբրիկատներ և նյութեր մաքրող

Մեքենաների և շրջանակների վրա ձեռքով կաշեհումքի խոշոր չափսերի երեսային մակերես և հում կաշվե երես մաքրող

 

Կաշվե կոշիկի արտադրություն

 

Կոշկատակի համար մանրամասեր արտահանող

«Անկլեպֆ» տիպի մեքենաների վրա մրճահարմամբ կոշիկի մանրամասներ և պատրաստվածքներ կաղապարող

 

Դաբաղման-լուծամզուքային (էքստրակտային) արտադրություն

 

Կոլբյանիկի ճեղքմամբ զբաղված բանվորներ

 

Կարի արտադրություն

 

Թունավոր նյութերով աշխատող սոսնձող

Կարի պատրաստվածքներ ջերմաերեսամշակող

 

24. ՍՆՆԴԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

 

Սննդամթերքի արտադրությունների ընդհանուր մասնագիտություններ

Բուսական յուղի և սպիրտի արտադրություններում զբաղված թորման ապարատավար

Պարբերական գործողության դիֆուզորներ ձեռքով բեռնմամբ սպասարկող դիֆուզիայի ապարատավար

Ջրավազաններում սառույց նախապատրաստող և դա հակերի մեջ դարսող

Ձեռքով զատիչների քանդմամբ զբաղված` մաքրման մեքենաների մեքենավար

 

Մսամթերքի արտադրություն

 

Երշիկային արտադրանքի ջերմային մշակման ապարատավար

Քսայուղի արտադրության ապարատավար (բացի հեռակառավարմամբ սարքավորումներ սպասարկող ապարատավարներից)

Ավտոկլավները, բաց և այլ կաթսաները շոգե-ջրա կամ կրակաջեռուցմամբ սպասարկող և դրանք` ձեռքով բեռնմամբ զբաղված սննդային ճարպերի արտադրության ապարատավար

Խոզապուխտագործ (բեկոնագործ)

Անասուն մորթող

Խոշոր եղջերավոր անասունների, խոզերի, ձիերի կաշիների դարսակների մշակմամբ, հակավորմամբ և քանդմամբ զբաղված` կաշիներ աղացող

Կաշիներ մորթափառազերծող

Կաշիներ մշակող

Սննդային ճարպի հալորդ

Տեխնիկական արտադրանքի արտադրությամբ զբաղված բանվորներ

Հումքի ձեռքով բեռնման աշխատանքներում զբաղված` մսամթերքներ կտրատող

Կաշիներ տեսակավորող

Կաշիներ, մորթիներ աղաջրող

 

Անքաշ կաթնամթերքների, անասնայուղի և պանրի արտադրություն

 

Տափաշշերից կաթի` ձեռքով դատարկմամբ զբաղված կաթնամթերքներ ընդունող

 

Հացաթխման արտադրություն

 

Արտադրական լաբորատորիայի սահմանած լմումի համաձայն, ձեռքով ալյուրի լցմամբ զբաղված բանվորներ

Արտադրատեսակների թխման ժամանակ կիսաֆաբրիկատների և պատրաստ արտադրանքի ձեռքով բեռնմամբ և բեռնաթափմամբ զբաղված բանվորներ

Պինդ վառելիքով աշխատող արտադրական վառարանների սպասարկմամբ զբաղված բանվորներ

330 լիտրից ավելի տարողությամբ խմորաշերտեր ունեցող խմորահունցիչ-գլորամատուցիչ մեքենաների վրա զբաղված` դրանք ձեռքով տեղափոխող խմորագործ

600 լիտր տարողությամբ խմորաշերտերի` ձեռքով տեղափոխմամբ զբաղված` ալյուրի կիսաֆաբրիկատների խմորագործ

Պատրաստի արտադրանքի ձեռքով փոխադրմամբ և տեղադրմամբ զբաղված` հացաբուլկեղենային արտադրանք տեղադրող

 

Ծխախոտամախորկային և ֆերմենտացման արտադրություն

 

Ծխախոտը բուրավետացնելիս ձեռքով փաթեթավորմամբ զբաղված բուրավետացնող

Ֆերմենտացման խցերը բեռնող-բեռնաթափող

Ձեռքով բեռնմամբ զբաղված ծխախոտակտրիչ մեքենաների մեքենավար

Ծխախոտի հակերի տեղափոխմամբ զբաղված օժանդակ բանվոր

Մախորկայի փոշի մամլող

Ծխախոտի վագոնային մասնակներ կազմող

Հակերի մեջ ծխախոտի, մախորկայի ֆարմատուրա տեղադրող-փաթեթավորող

 

Պահածոների արտադրություն

 

Սննդային հումքի ալկալիկով մաքրմամբ զբաղված բանվորներ

 

Ճարպերի զտարկում և ջրածնավորում

 

Երկաթեշոգեցման և փոխարկման եղանակով ջրածնի ստացմամբ զբաղված ջրածնագործ

 

Հրուշակեղենի արտադրություն

 

Սառեցման սեղանների վրա շաքարավենիքային զանգվածի տեղափոխմամբ և բեռնաթափմամբ զբաղված կարամելագործ

 

Մակարոնի արտադրություն

 

Արտադրական լաբորատորիայի սահմանած լմումի համաձայն, ձեռքով ալյուրի թափմամբ զբաղված բանվորներ

 

Ձավարաալրաղացային, համակցված կերերի ձեռնարկություններ,

եգիպտացորենի, հիբրիդային և սորտային սերմերի մշակման

գործարաններ, էլևատորներ, հացաընդունման ձեռնարկություններ

(կետեր), բազաներ

 

Հումքի ձեռքով բեռնմամբ և բեռնաթափմամբ զբաղված բանվորներ

Պինդ վառելիքով աշխատելիս տարբեր տեսակի հատիկաչորանոցների կրակատներ սպասարկող բանվորներ

Տարափաթեթավորման բեռների բեռնմամբ և բեռնաթափմամբ զբաղված բանվորներ

Պահեստներում հացահատիկի ձեռքով բեռնմամբ և բեռնաթափմամբ զբաղված բանվորներ

Տարբեր մակնիշների մրճային ջարդիչների սպասարկմամբ զբաղված բանվորներ

Եգիպտացորենի խածատված սերմերի բեռնմամբ, բեռնաթափմամբ և փաթեթավորմամբ զբաղված բանվորներ

Սիլոսների բունկերների և այլ տարողությունների մաքրամշակմամբ անմիջականորեն զբաղված բանվորներ

 

Ալկոհոլային և ոչ ալկոհոլային արտադրանքի արտադրություն

 

Գինեգործության մնացուկներ մշակող

Տակառաձյութապատման ագրեգատների միջոցով տակառների բաց ձևով ձյութապատմամբ զբաղված բանվորներ

 

Յուղալուծահանման արտադրություն

 

Լուծահանող ապարատավար

 

25. ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏ ԵՎ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆ

 

Դեպոյի շոգեքարշների հնոցապան

Ապրանքատար գնացքների ուղեկցորդ

Լոկոմոտիվի մեքենավար, լոկոմոտիվի մեքենավարի օգնական, շարժիչավագոնային էլեկտրագնացքի մեքենավարի օգնական, դիզելային գնացքի մեքենավար, դիզելային գնացքի մեքենավարի օգնական

Ավազամատուցող կայանի մեքենավար

Լայն ռելսամեջով երկաթուղային գծերի վրա աշխատող շարժիչաքարշի մեքենավար, շարժիչաքարշի մեքենավարի օգնական, երկաթուղասայլակի վարորդ

Գծի մոնտյոր

Ուղեբեռի և ծանրոցի ձեռքով տեղափոխմամբ զբաղված բեռնակիր

Վագոններ զննող-վերանորոգող

Խողովակներ ծակատող-փչահարող

Բաց շարժակազմում բեռների ուղեկցորդ

Շոգեքարշների կաթսաներ լվացող

Վագոնների ընթացքի արագությունը կարգավորող

Շարժակազմ նորոգող փականագործ, որը կատարում է աշխատանքներ`

ա) շոգեքարշներում լրակազմերի նորոգման, դրանց գոլ լվացման ժամանակ.

բ) կրակային և ծխային տուփերում.

գ) էլեկտրաշարժակազմի և էլեկտրական փոխանցմամբ աշխատող ջերմաքարշերի ակոսների և ցածրամասի փչահարման.

դ) նավթամթերքներ և քիմիական նյութեր տեղափոխող ցիստեռների թափող սարքերի կափույրների լցավորման և զննման, թափող սարքերի և ապահովիչ կափույրների քանդման, նորոգման և հավաքման

Գնացքներ կազմող

Էլեկտրականացված երկաթգծերում բարձրության վրա աշխատող հպումային ցանցի ցանցի էլեկտրամոնտյոր

 

26. ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏ

 

Թթվային և հիմնային կուտակիչների լիցքավորմամբ և նորոգմամբ զբաղված կուտակիչագործ

Ավտոբուսի տեխնիկական սպասարկման և նորոգման աշխատանքներում չներգրավվելու պայմանով (բացի մեկ հերթափոխի սահմաններում ներգործարանային, ներմերձքաղաքային, մերձքաղաքային և գյուղական վայրերում փոխադրումներով զբաղվածներից), 14-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսով աշխատող ավտոմեքենայի վարորդ

Էթիլացված բենզինով աշխատող ավտոմեքենայի շարժիչի մանրամասների` ձեռքով լվացմամբ զբաղված` լվացող մեքենաների մեքենավար

Էթիլացված բենզինով աշխատող շարժիչի շրջագլումով զբաղված ավտոմեքենաների նորոգման փականագործ

Ավտոտնտեսություններում էթիլացված բենզինով աշխատող կարբյուրատորային շարժիչների վառելիքային սարքավորումների նորոգմամբ զբաղված` վառելիքային սարքավորումների փականագործ

 

27. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ՈՒՍՈՒՄՆԱԹՌԻՉՔԱՅԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԹՌԻՉՔԱՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԿԱՅԱՆՆԵՐ

 

Ինքնաթիռների, ուղղաթիռների տեխնիկական սպասարկմամբ զբաղված ինժեներ և տեխնիկ

Օդանավակայաններում ուղեբեռի և ձեռքի ծանրոցի փոխադրմամբ զբաղված բեռնակիր

Էթիլացված բենզինով թռչող սարքավորումների, ինչպես նաև հատուկ մեքենաների լցավորմամբ զբաղված լցավորման կայանների օպերատոր

Գազատուրբինային ինքնաթիռների վառելիքային բաքերի ներսը մաքրող և նորոգող բանվորներ

Օդանավակայաններում վերթիռանստեցման գոտու և գետնավարային ուղու (կարերի լցում) բիտումի պատրաստմամբ և նորոգմամբ զբաղված բանվորներ

 

28. ԿԱՊ

 

Մալուխագործ-զոդող

Վերելակներով չսարքավորված, 10 մետրից ավելի բարձրություն ունեցող բարձրաբերձ կառույցների (աշտարակների, կայմասյուների) վրա ռադիոսարքավորումների և կապի ապարատների շահագործատեխնիկական սպասարկմամբ զբաղված աշխատողներ

Կապի կոյուղային կառույցների էլեկտրամոնտյոր

Բարձրության վրա կապի օդային գծերի նորոգման աշխատանք կատարող ռադիոֆիկացման և հեռախոսային կապի գծային կառույցների էլեկտրամոնտյոր

 

29. ՊՈԼԻԳՐԱՖԻԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Կապարի համահալվածքների կիրառման հետ կապված աշխատանքներ

 

Ստերիոտիպերի ձուլման, թափման, տառաշարերի, շարվածքային և բացատային նյութերի տեղամասերում զբաղված` պոլիգրաֆիական սարքավորումներ կարգաբերող

Ձուլող (թափող)

Ձուլման գործողություններում և ստերիոտիպերի վերջնամշակման աշխատանքներում զբաղված բանվորներ

Ստերիոտպորդ

 

Խոր տպագրության արտադրամասեր

 

Բացի պատրաստի արտադրանքի ընդունումից և փաթեթավորումից, խոր տպագրության տպագրական բաժանմունքի աշխատանքներում զբաղված բանվորներ

Խոր տպագրության կաղապարներ խածատող

 

30. ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Դաշնամուրների թուջե կմախքները հղկանյութային շրջանակներով մաքրամշակող ու հղկող բանվորներ

 

31. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 

1 տոննայից ավելի բեռնատարողություն ունեցող ավտոմեքենաներով գյուղական տեղամասերում փոխադրումներ կատարող ավտոմեքենայի վարորդ

Թունաքիմիկատներով աշխատելիս փոշոտիչներով և սրսկիչներով սարքավորված տրակտորներով աշխատող տրակտորիստ-մեքենավար

Տրակտորներով, կոմբայներով և ուրիշ գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաներով աշխատող տրակտորիստ-մեքենավար

Գյուղատնտեսությունը սպասարկող նորոգող, ագրոքիմիական և էներգետիկ ձեռնարկություններում շարժիչի 60 ձիաուժից ավելի հզորությամբ տրակտորներով աշխատող տրակտորիստ

Հորերում, գոմաղբահորերում, ցիստեռներում, սիլոսապահեստներում և խոտապահածո աշտարակներում աշխատող բանվորներ

Ջրաքաշման ( դրենաժային) խողովակների ձեռքով դարսմամբ զբաղված բանվորներ

Արտադրող ցուլերի, հովատակների, վարազների խնամքով և սպասարկմամբ զբաղված բանվորներ

Բուժանյութերով և ախտահանման միջոցներով կենդանիներին հատուկ լողարաններում լողացնող բանվորներ

Կենդանիների դիակների, արգելամսեղիքի և ախտածին նյութերի բարձրացմամբ ու բեռնաթափմամբ զբաղված բանվորներ

Խոշոր եղջերավոր անասունների, ձիերի դիակների կաշեհանմամբ և լեշերի կտրտմամբ զբաղված բանվորներ

Հանքային պարարտանյութերի բեռնման և բեռնաթափման աշխատանքներում զբաղված բանվորներ

Թունաքիմիկատների բարձմամբ, բեռնաթափմամբ և տեղափոխմամբ զբաղված բանվորներ

Փոխադրմամբ, բարձմամբ, բեռնաթափմամբ, պահեստավորմամբ, աշխատանքային կաղապարների պատրաստմամբ և պեստիցիդներով (թունաքիմիկատներով) սերմերի, բույսերի, գյուղատնտեսական պիտույքների, տարածքների, տարողությունների, տրանսպորտային միջոցների մշակմամբ, ինչպես նաև այլ աշխատանքներում օգտագործվող մեքենաների մեխանիզմների և սարքավորումների տեխնիկական սպասարկմամբ, նորոգմամբ, մաքրմամբ և լվացմամբ զբաղված բանվորներ

Ծխախոտի տերևների ձեռքով որակամեղմման ու մամլման աշխատանքներում զբաղված բանվորներ

Հացահատիկը վարակահանող բանվորներ

Բրուցելյոզով և տուբերկուլյոզով հիվանդ անասունների սպասարկմամբ զբաղված կթվորուհի, անասնապահ, անասնաբույծ, անասնաբույժ, ոչխարաբուծական համալիրի և մեքենայացված ֆերմաների օպերատոր, անասնաբուծական համալիրների և մեքենայացված ֆերմաների օպերատոր, անասնաբուծության սանիտար, անասնաբուծության տեխնիկ, անասնաբուծության բուժակ, հովիվ

Մրրկային փոշեմաքրիչների, խռիվային և փոշեխցիկների սարքավորումների մաքրմամբ զբաղված բանվորներ

Ծխախոտի տնկադաշտերում զբաղված բանվորներ

Ծխախոտի և կենաֆի հավաքմամբ, փոխադրմամբ և առաջնային մշակմամբ զբաղված բանվորներ

 

32. ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՃՅՈՒՂԵՐԻ ՀԱՄԱՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱՆՎՈՐԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հակակոռոզիոնացնող

Կուտակիչագործ

Կայմագործ-անտենագործ

Բիտում եփող

Ջրասուզակ

Վնասակար աշխատանքային պայմաններ ունեցող արտադրամասերում զբաղված բեռնիչի վարորդ

Գազափրկարար

Բեռնակիր

Պայթեցնող

Դեսանտավոր հրշեջ, պարաշյուտավոր հրշեջ

Ուլտրաձայնային հսկման արատադիտորդ

Բաց սնդիկի ձեռքով բաժանավորմամբ զբաղված սնդիկ բաժնավորող

Ձեռքի աշխատանքով զբաղված ծառաճեղքող

Ստորգետնյա բոլոր տեսակի աշխատանքներ կատարող

Ձեռքի աշխատանքով զբաղված հողափոր

Տաք կաթսաներ նորոգող կաթսայագործ

Կաթսա մաքրող

Ձեռքով կապարային ներկերի պատրաստմամբ զբաղված ներկատրորող

Կապար, արոմատիկ և քլորացված ածխաջրածիններ պարունակող լաքաներկային նյութերի օգտագործմամբ տարողությունների ներսում ներկմամբ զբաղված, ինչպես նաև լաքաներկային նյութերի օգտագործմամբ փակ խցիկներում հեղուկացրով խոշոր եզրաչափքային իրերի ներկմամբ զբաղված ներկարար

Կապար պարունակող օրգանական լուծիչներով պատրաստված ներկերով պնևմափոշիացման մեթոդով ներկմամբ զբաղված ներկարար

Մղանի մեքենավար

Հերթափոխում 2500 կիլոգրամից ավելի ծախսով պինդ հանքային և տորֆային վառելիքը ձեռքով բարձող` կաթսայատան մեկ մեքենավարի ( հնոցապանի) կողմից շոգեկաթսաների և ջրատաքացուցիչ կաթսաների սպասարկմամբ զբաղված կաթսայատան մեքենավար

Մետաղական սնդիկով բաց տեսակի աշխատանքներում զբաղված աշխատողներ (բացի արդյունավետ օդափոխականություն ապահովող կայանքների և կիսաավտոմատների աշխատատեղերում զբաղվածներից)

Անմիջականորեն հրդեհների մարման աշխատանքներում զբաղված բանվորներ

Բենզինի և էթիլային հեղուկի խառնուրդ կազմող բանվորներ

Սնդիկային ուղղիչներ մաքրող բանվորներ

10 մետրից ավելի բարձրության վրա հպման ցանցեր, ինչպես նաև էլեկտրահաղորդման օդային գծեր մոնտաժող, նորոգող և դրանք սպասարկող բանվորներ

Կուպրի աղմամբ զբաղված բանվորներ

Կոյուղային ցանցերի մաքրման և վթարավերականգնման աշխատանքներում զբաղված փականագործ

Գազային տնտեսությունում վթարավերականգնման աշխատանքներում զբաղված փականագործ

Կամրջային փականագործ

Ավիացիոն-քիմիական աշխատանքների կատարումից հետո ինքնաթիռների և ուղղաթիռների քիմիական սարքավորումների քանդմամբ, լվացմամբ և նորոգմամբ զբաղված` թռչող ապարատներ նորոգող փականագործ

Սարքավորումների տեղակայմամբ և ապատեղակայմամբ զբաղված փոխադրասարքող

Խողովակներ մաքրող

Վառարաններ և գազանցքներ մաքրող

Փակ անոթներում (կաթսաներում, պահեստարաններում, բաժանմունքներում և այլն) ձեռքի եռակցման էլեկտրաեռակցող, ավտոմատ և կիսաավտոմատ մեքենաներով աշխատող էլեկտրաեռակցող, գազաեռակցող և գազակտրող

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.11.1994
N 520
Որոշում