Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏՐԱՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ Կ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 դեկտեմբերի 2023 թվականի N 2315-Ն

 

ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել համատեղ արտադրության կարգավիճակ տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 2 ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. դեկտեմբերի 28

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2023 թվականի դեկտեմբերի 28-ի

N 2315-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են համատեղ արտադրության կարգավիճակ տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու ընթացակարգերը:

2. Կինեմատոգրաֆիայի ոլորտում միջազգային համագործակցությունն իրականացվում է միջազգային պայմանագրերի, այդ թվում` «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի դրույթների, ինչպես նաև «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 25-րդ և 26-րդ հոդվածներով սահմանված կարգավորումների համաձայն:

 

2. ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

3. Համատեղ արտադրության կարգավիճակը տրամադրում և այն դադարեցնում է մշակութային հիմնադրամը (այսուհետ` ազգային մարմին):

4. Համատեղ արտադրության նախնական կարգավիճակ ստանալու համար, ֆիլմի նկարահանումն իրականացնելուց առնվազն 1 ամիս առաջ ֆիլմարտադրողն ազգային մարմին է ներկայացնում համապատասխան հայտ (Ձև N 1)` ներառյալ անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը, համաձայն «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-7-րդ կետերի պահանջների:

5. Համատեղ արտադրության վերջնական կարգավիճակ ստանալու համար ֆիլմի արտադրության ավարտից հետո` 2 ամսվա ընթացքում, ֆիլմարտադրողն ազգային մարմին է ներկայացնում համապատասխան հայտ (Ձև N 1)` ներառյալ անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը, համաձայն «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի 1-7-րդ կետերի պահանջների, ինչպես նաև ավարտուն ֆիլմը (պաշտպանիչ շերտով` թվային կրիչով):

6. Օտարալեզու փաստաթղթերի հետ ներկայացվում է նաև դրանց հայերեն` որակավորված թարգմանչի կողմից կատարված թարգմանությունը:

7. Ֆիլմարտադրողի ներկայացրած փաստաթղթային փաթեթն ուսումնասիրելուց հետո, ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում, ազգային մարմինը ֆիլմարտադրողին տրամադրում է համատեղ արտադրության նախնական և (կամ) վերջնական կարգավիճակը հաստատող հավաստագիր (Ձև N 2):

8. Համատեղ արտադրության նախնական և (կամ) վերջնական կարգավիճակի տրամադրման հայտում թերությունների հայտնաբերման դեպքում ազգային մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է (Ձև N 3) ուղարկում հայտատուին` 10 աշխատանքային օրվա ընթացքում թերությունները շտկելու և (կամ) բացակայող փաստաթղթերը ներկայացնելու պահանջով:

9. Համատեղ արտադրության նախնական և (կամ) վերջնական կարգավիճակի տրամադրման հայտը մերժվում է «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված պահանջների խախտման դեպքում` հայտը ստանալու օրվանից հետո, ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում (Ձև N 4):

10. Մերժված հայտերը` լրամշակված փաստաթղթային փաթեթով, կրկին կարող են ներկայացվել ազգային մարմին մերժման օրվանից ոչ ուշ, քան 20 աշխատանքային օրվա ընթացքում:

11. Միևնույն հայտը ազգային մարմին կարող է ներկայացվել առավելագույնը 2 անգամ:

12. Համատեղ արտադրության կարգավիճակը դադարեցվում է «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի 1-2-րդ կետերով սահմանված դեպքերում, որի վերաբերյալ ազգային մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է հայտատուին (Ձև N 5):

 

Ձև N 1

 

«Համատեղ արտադրության կարգավիճակ տրամադրելու

և դրա գործողությունը դադարեցնելու կարգը

հաստատելու մասին»

ՀՀ կառավարության «_» «__» 2023 թ. N -- որոշման

 

ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄ ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

 

«Ազգային մարմին»

հիմնադրամի տնօրենին

 

«________» ընկերությունը սկսում է «________» խաղարկային (վավերագրական, անիմացիոն) լիամետրաժ (կարճամետրաժ) ֆիլմի համատեղ արտադրությունը «________» (երկիր) և «________» (երկիր) ընկերությունների հետ.

«________» ֆիլմը______________________________________________________

հակիրճ բովանդակություն

__________________________________________________________________________

 

Նախագծում կողմերի ֆինանսական մասնակցությունը բաշխված է հետևյալ կերպ.

 

Ընկերություն  Հայաստան _____%

    Ընկերություն   երկիր     _____%

    Ընկերություն   երկիր     _____%

 

Խնդրում ենք դիտարկել նշված ֆիլմին համատեղ արտադրության _______________ կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը` համաձայն

նախնական, վերջնական___________________________________________________

նշել ՀՀ համապատասխան միջազգային իրավական

__________________________________________________________________________

ակտի (երի) անվանումը _______________________________________ պահանջվող փաստաթղթերը կցվում են:

Իրավական ակտի(երի) անվանումը

 

«_______» տնօրեն` _________________ _______________ «_» «____» 202 թ.

                      ստորագրություն ԿՏ        ԱԱՀ

 

Ձև N 2

 

«Համատեղ արտադրության կարգավիճակ տրամադրելու

և դրա գործողությունը դադարեցնելու կարգը

հաստատելու մասին»

ՀՀ կառավարության «_» «__» 2023 թ. N -- որոշման

 

ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ

 

Տնտեսավարող սուբյեկտ

__________________________________________________________________________

                    Անվանումը և իրավաբանական հասցեն

Ֆիլմարտադրող

__________________________________________________________________________

                   Ֆիլմարտադրողի ԱԱՀ, քաղաքացիություն

Ֆիլմի անվանումը և տեսակը ____________________________________________

 

Հեղինակներ

__________________________________________________________________________

                  Ռեժիսոր, սցենարի հեղինակ, կոմպոզիտոր

 

«Ազգային մարմին» հիմնադրամը, համաձայն _______________________________

նշել ՀՀ համապատասխան միջազգային իրավական ակտի (երի) անվանումը

 

Համատեղ արտադրության կարգավիճակ է տրամադրում Հայաստանի, (երկիր, երկիր)

երկրների համատեղ արտադրության «_____________» ֆիլմին (ռեժ.`)

 

Ֆիլմի հաստատված բյուջեն կազմում է ____________ ՀՀ դրամ (նշել բյուջեի թիվը նաև արտարժույթով $, ևրո), հետևյալ համամասնությամբ.

 

.________________________________________________________________.

|Տնտեսավարող սուբյեկտի |Երկրները     |  Մասնաբաժինը              |

|անվանումը             |             |                           |

|______________________|_____________|___________________________|

|                      |Հայաստան     |% և  գումար (ՀՀ դրամ, $,   |

|                      |             |ևրո)                       |

|______________________|_____________|___________________________|

|______________________|_____________|___________________________|

.________________________________________________________________.

 

«Ազգային մարմին» հիմնադրամի տնօրեն`__________ ________»_» «___» 202 թ.

Ստորագրություն ԿՏ  ԱԱՀ

 

Ձև N 3

 

«Համատեղ արտադրության կարգավիճակ տրամադրելու

և դրա գործողությունը դադարեցնելու կարգը

հաստատելու մասին»

ՀՀ կառավարության «_» «__» 2023 թ. N -- որոշման

 

ԾԱՆՈՒՑՈՒՄ

Համատեղ արտադրության կարգավիճակ տրամադրելու համար հայտադիմումի

թերությունները շտկելու և (կամ) բացակայող փաստաթղթերը

ներկայացնելու վերաբերյալ

 

ՀԱՅՏԱՏՈՒԻ ԱՆՎԱՆՈՒՄ`

______________________________

                                                           ՀԱՅՏԱՏՈՒԻ ՀԱՍՑԵ`

                                             ______________________________

 

Տեղեկացնում ենք, որ ազգային մարմին ներկայացված «________» (ֆիլմի անվանումը) ֆիլմի համար համատեղ արտադրության կարգավիճակ տրամադրելու հայտում և (կամ) կից ներկայացված փաստաթղթերում առկա են հետևյալ թերությունները, և (կամ) բացակայում են հետևյալ փաստաթղթերը.

1. _____________________________ 2. _____________________________ 3. _____________________________

 

Համաձայն կարգի 8-րդ կետի` անհրաժեշտ է 10 աշխատանքային օրվա ընթացքում «*» շտկել առկա թերությունները և (կամ) համալրել բացակայող փաստաթղթերը և անձամբ կամ էլեկտրոնային եղանակով ներկայացնել ազգային մարմին:

 

«Ազգային մարմին» հիմնադրամի տնօրեն`____________ ________»_» «__» 202 թ.

                                  Ստորագրություն ԿՏ    ԱԱՀ

 

____________________

«*» Հայտատուն համարվում է ծանուցված` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Ձև N 4

 

«Համատեղ արտադրության կարգավիճակ տրամադրելու

և դրա գործողությունը դադարեցնելու կարգը

հաստատելու մասին»

ՀՀ կառավարության «_» «__» 2023 թ. N -- որոշման

 

ԾԱՆՈՒՑՈՒՄ

Համատեղ արտադրության կարգավիճակ տրամադրելու հայտը մերժելու

վերաբերյալ

 

ՀԱՅՏԱՏՈՒԻ ԱՆՎԱՆՈՒՄ`

_____________________________

                                                           ՀԱՅՏԱՏՈՒԻ ՀԱՍՑԵ`

                                              _____________________________

 

Տեղեկացնում ենք, որ ազգային մարմին ներկայացված «________» ֆիլմի համար համատեղ արտադրության կարգավիճակ տրամադրելու հայտը համաձայն կարգի 9-րդ կետի մերժվում է` «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի ______ կետի (երի) պահանջը(ները) խախտելու պատճառով:

 

«Ազգային մարմին» հիմնադրամի տնօրեն`__________ ________»_» «__» 202 թ.

Ստորագրություն ԿՏ ԱԱՀ

____________________

«*» Հայտատուն համարվում է ծանուցված` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Ձև N 5

 

«Համատեղ արտադրության կարգավիճակ տրամադրելու

և դրա գործողությունը դադարեցնելու կարգը

հաստատելու մասին»

ՀՀ կառավարության «_» «__» 2023 թ. N -- որոշման

 

ԾԱՆՈՒՑՈՒՄ

Համատեղ արտադրության կարգավիճակը դադարեցնելու վերաբերյալ

 

ՀԱՅՏԱՏՈՒԻ ԱՆՎԱՆՈՒՄ`

_____________________________

                                                           ՀԱՅՏԱՏՈՒԻ ՀԱՍՑԵ`

                                              _____________________________

 

Հիմք ընդունելով «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի _______ կետը (երը).

Ազգային մարմինը որոշում է դադարեցնել` «_____» ֆիլմին «_» «__» 202 թ. տրված համատեղ արտադրության կարգավիճակի տրամադրման գործընթացը:

 

Սույն ծանուցումը ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում «*» «________» ֆիլմին «-» «------» 202 թ. տրված համատեղ արտադրության կարգավիճակի հավաստագրի բնօրինակը պետք է վերադարձվի ազգային մարմին` պատվիրված նամակով կամ ազգային մարմին անձամբ ներկայանալու միջոցով:

 

«Ազգային մարմին» հիմնադրամի տնօրեն` ___________ ________»_» «__» 202 թ.

                                  Ստորագրություն ԿՏ    ԱԱՀ

____________________

«*» Հայտատուն համարվում է ծանուցված` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 28 դեկտեմբերի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.12.2023
N 2315-Ն
Որոշում