Սեղմել Esc փակելու համար:
ԼՈՆԴՈՆԻ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՊԻՐՍՈՆ Ս...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԼՈՆԴՈՆԻ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՊԻՐՍՈՆ ՍՐԱՀՈՒՄ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0123.140201

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 փետրվարի 2001 թվականի N 123

 

ԼՈՆԴՈՆԻ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՊԻՐՍՈՆ ՍՐԱՀՈՒՄ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների տնօրինության հետ Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության շրջանակներում 2001 թվականի մարտի 2-ից մինչև մայիսի 28-ը Լոնդոնի Բրիտանական գրադարանի Պիրսոն սրահում կազմակերպել և անցկացնել «Գանձեր տապանից» խորագրով ցուցահանդես և մինչև 2001 թվականի փետրվարի 14-ը հաստատել ժամանակավոր արտահանվող ցուցանմուշների ցանկը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին (Մատենադարան)` «Գանձեր տապանից» խորագրով ցուցահանդեսի կազմակերպման նպատակով Մատենադարանից 24 ձեռագիր 2001 թվականի փետրվարի 19-ից մինչև հունիսի 3-ը սահմանված կարգով ժամանակավոր հանձնել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության Հայաստանի պատմության պետական թանգարանին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` աջակցել «Գանձեր տապանից» խորագրով ցուցահանդեսի կազմակերպմանն ու անցկացմանը:

4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը` «Գանձեր տապանից» խորագրով ցուցահանդեսի ցուցանմուշների արտահանման և ներմուծման ժամանակ զննումը կատարել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության Հայաստանի պատմության պետական թանգարանում` Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության հայտերին համապատասխան:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել «Գանձեր տապանից» խորագրով ցուցահանդեսի ցուցանմուշների արտահանումը Լոնդոն` 2001 թվականի փետրվարի 19-ին` հատուկ վարձված ինքնաթիռով` Երևան-Լոնդոն չարտերային չվերթով և ներմուծումը Երևան` 2001 թվականի մայիսի 28-ից մինչև հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում` Լոնդոն-Երևան չարտերային չվերթով:

6. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` ապահովել «Գանձեր տապանից» խորագրով ցուցահանդեսի ցուցանմուշների անվտանգ տեղափոխումը Հայաստանի պատմության պետական թանգարանից Երևանի «Զվարթնոց» օդանավակայան և վերադարձը` Հայաստանի պատմության պետական թանգարան:

7. Ընդունել ի գիտություն, որ «Գանձեր տապանից» խորագրով ցուցահանդեսի կազմակերպման հետ կապված ծախսերը և ժամանակավոր արտահանվող ցուցանմուշների ապահովագրությունն իրականացնում է հրավիրող կողմը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
14.02.2001
N 123
Որոշում